Թվիթերի առեղծվածային օգտատերը կանխատեսում է Թուրքիայի դաժան ճնշումները

Թվիթերի առեղծվածային օգտատերը կանխատեսում է Թուրքիայի դաժան ճնշումները

Հոդվածի առանցքում

  • Զաման թերթի լրագրողները իրենց ձերբակալման մասին տեղեկացել են թվիթերի առեղծվածային օգտատիրոջ էջից, ով կարծես դարձել էր թուրքական կառավարության գաղտնի խոսափող:
  • Որոշ դիտորդներ կարծում են, որ Ֆուատ Ավնին, ով 670,000 հետևորդ ունի իր թուրքալեզու էջում և 23,000 հետևորդ՝ անգլիալեզու էջում, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակարգի ներկայացուցիչներից է:
  • Վերջին տարիներին խոսքի ազատության համար առավել թշնամական միջավայր է ստեղծվում՝ կառավարության կողմնակիցների կողմից լրագրողների վախեցնելու ձևով, ԶԼՄ-ների վրա կառավարության իշխանության հաստատմամբ, սոցիալական ԶԼՄ-ներում ու համացանցում դաժան ճնշումների տեսքով:
  • Կիրակնօրյա բռնաճնշումները ԱԶԿ կառավարության ու Գյուլենականների շարժման միջև շարունակական պայքարի վերջին նոտան էր, սակայն այս անգամ բազմաթիվ լրագրողների ազատությունը մազից է կախված:

Ուշադրությանն արժանի

Շաբաթ գիշեր թուրքական հայտնի Զաման թերթի լրագրողները հավաքվել էին իրենց գրասենյակներում և սպասում էին ձերբակալման: Ոմանք նույնիսկ պատմություններ էին պատմում իրենց սյուռեալիստական անախորժությունների մասին մինչև ոստիկանության գալը: Նրանք չէին զգուշացվել կառավարության ներքին աղբյուրից, այլ թվիթերի առեղծվածային օգտատիրոջ էջից, ով կարծես դարձել էր թուրքական կառավարության գաղտնի խոսափող:

Այն բանից հետո, երբ նա մեկ տարի առաջ սկսեց թվիթինգը, Թվիթերի՝ «Ֆուատ Ավնի» անվամբ օգտատերը զարմանալի ճշտությամբ նախապես նշում էր, թե ինչ է տեղի ունենալու: Չորեքշաբթի թվիթների մի ամբողջ շարքով նա հայտարարեց ընդդիմադիր լրատվամիջոցների վրա անմիջական ճնշումների մասին՝ կապված ԱՄՆ-ում գտնվող թուրք մուսուլման հոգևորական Ֆեթհուլլահ Գյուլենի հետ՝ անվանելով կոնկրետ խմբագրություններ, որոնք կդառան թիրախներ: Շաբաթ լրացուցիչ թվիթները բացահայտեցին, որ «գործողությունը» տեղի կունենա կիրակի կամ երկուշաբթի, գրվեցին այն լրագրողների անունները, ովքեր կձերբակալվեն:

Որոշ դիտորդներ կարծում են, որ Ֆուատ Ավնին, ով 670,000 հետևորդ ունի իր թուրքալեզու էջում և 23,000 հետևորդ՝ անգլիալեզու էջում, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակարգի ներկայացուցիչներից է: Նա գրավել է երկիրը իր՝ դեպքերի հիմնականում ճիշտ կանխատեսումներով, որոնցից էր օրինակ հակակառավարական հեռախոսալսումներին մասնակցած ոստիկանների ձերբակալությունների երկու փուլերի մասին տեղեկությունը: Օգոստոսին նա նույնիսկ կանխատեսեց իր իսկ թվիթերյան էջի փակումը, և իր հետևորդների ուշադրությանը ներկայացրեց այլընտրանքային էջ, որին կարող են հետևել: Ֆուատ Ավնին նաև Էրդողանի և նրա նեղ շրջանակի վերաբերյալ քննադատական մեկնաբանություններ է գրում՝ նրան «Բռնակալ» անվանելով: Վերջին տարիներին Էրդողանն առավել ավտորիտար է դառնում, քանի որ վերահսկողություն է հաստատում Թուրքիայի դատական, ռազմական համակարգերի, մամուլի վրա:

Երբ վերջապես կիրակի առավոտյան ոստիկանական արշավները տեղի ունեցան, թուրքական ոստիկանությունը առնվազն երկու տասնյակ մարդ ձերբակալեց, որոնց մեծ մասը լրագրողներ էին, որոնք մեղադրվում էին անօրինական կազմակերպություններին պատկանելու, պրոպագանդա անելու իշխանության գալու ձգտումների մեջ: Ձերբակալվածների թվում էին Էկրամ Դումանլըն՝ «Զամանի» գլխավոր խմբագիրը, «Զամանի», «Բյուգունի» և այլ թերթերի սյունակագիրները, «Samanyolu» հեռուստաալիքի անձնակազմը և այլոք:

Դումանլըի ձերբակալությունը հեռուստացույցով ուղիղ եթերում ցուցադրվել է՝ այլ աշխատակիցների ու կողմնակիցների բուռն ընդդիմադիր ցույցերի ֆոնին:

Ցավոք սրտի, լրատվամիջոցների աշխատակիցների ձերբակալությունները նորություն չեն Թուրքիայի համար, որը 2012 և 2013 թվականներին Իրանից ու Չինաստանի հետո երրորդն է լրագրողների ձերբակալությունների թվով: 2014 թվականին «Freedom House»-ի՝ մամուլի ազատության ցանկում Թուրքիան 197 երկրներից 134-րդ տեղն է զբաղեցնում: Վերջին տարիներին խոսքի ազատության համար առավել թշնամական միջավայր է ստեղծվում՝ կառավարության կողմնակիցների կողմից լրագրողների վախեցնելու ձևով, ԶԼՄ-ների վրա կառավարության իշխանության հաստատմամբ, սոցիալական ԶԼՄ-ներում ու համացանցում դաժան ճնշումների տեսքով:

«Սկզբունքորեն, մամուլի 60 տոկոսը կառավարության հսկողության տակ է: Զամանն ու մի քանի այլ թերթեր այն եզակիներն են, որոնք ընդդիմադիր են: Այնպես որ, կառավարությունը փորձում է վերացնել դրանք՝ ընդդիմությունը վերացնելու համար»,-նշեց Լիհայի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Հենրի Բարքին:

Իրականում ոչ թիրախները, և ոչ էլ ժամանակացույցը կիրակնօրյա ձերբակալությունների անակնկալ չէին: Այս ձերբակալությունները խիստ քննադատեցին Human Rights Watch-ը և Լրագրողների պաշտպանության կոմիտեն:

Ազդեցիկ Գյուլենական շարժումը առաջնորդում է 73-ամյա հոգևորականը, ով վտարանդի  է և ապրում է Փենսիլվանիայում՝ 1999 թվականից սկսած: Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցները  լայն տարածված են ոստիկանության ու դատարանի աշխատակիցների շարքերում, մինչ այդ՝ նաև Էրդողանի «Արդարություն ու Զարգացում» կուսակցության շարքերում և Զամանի նման թերթերում:

Բյուրոկրատիայի ու ԶԼՄ-ների ուժի շնորհիվ գյուլենականները մինչև այդ սատարել են մի շարք հայտնի հետապնդումներ լրագրողների և ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ, ինչպիսին օրինակ Էրգենեկոնի բազմամյա հետաքննությունը, որը հաստատում է որոշ ռազմական ծառայողների, լրագրողների, աշխարհիկ գիտնականների դավադրությունը ԱԶԿ կառավարության դեմ: Որոշ լրագրողներ, այդ թվում հայտնի լրագրողներ Ահմեթ Սիկը և Նեդիմ Սեները, ավելի քան մեկ տարի գտնվել են նախնական կալանքի մեջ՝ կասկածելի վկայությունների մեղադրանքով:

Սակայն 2013 թվականին՝ իշխանության համար պայքարում ԱԶԿ-ի ու Գյուլենականների բաժանումից հետո, Գյուլենին համակրող մամուլը ևս հայտնվեց կրակի տակ: Ուրբաթ իր ելույթում Էրդողանը խոստացավ, որ բացահայտել իր խոսքով «զուգահեռ պետությանը»՝ այսինքն գյուլենականներին, բյուրոկրատիայի ու քաղաքացիական հասարակության կազմում: Ըստ Էրդողանի, նրանք առաջին հերթին հավատարիմ են վտարանդի իրենց առաջնորդին: «Մենք գնացել ենք նրանց որջերը և կգնանք կրկին… [Մենք] կքանդենք այս ցանցը»,-ասաց Էրդողանը:

Կիրակնօրյա ձերբակալությունների ժամանակացույցը պատահական չէր, այն տեղի ունեցավ «Դեկտեմբերի 17-ի սկանդալից» ընդամենը երեք օր առաջ: Այդ սկանդալի օրը ոստիկանությունն ու դատախազությունը գնացել էին այդ ժամանակ վարչապես Էրդողանի կառավարություն կոռուպցիայի ու փողերի լվացման հայտարարություններով: ԱԶԿ-ն այս օպերացիան որպես Գյուլենական դավադրանք է դիտարկում և հաջորդ ամիսներին դատական ու ոստիկանական համակարգն այնպես դասավորեց, որ մոտ հարյուր անձի վրայից հանվեցին մեղադրանքները: Հարյուրավոր ոստիկաններ ու դատարանի աշխատակիցներ հեռացվեցին աշխատանքից: Այս գործողությունները Ֆուատ Ավնին հաճախ էր կանխատեսում իր թվիթերի մեջ:

Կիրակնօրյա բռնաճնշումները ԱԶԿ կառավարության ու Գյուլենականների շարժման միջև շարունակական պայքարի վերջին նոտան էր, սակայն այս անգամ բազմաթիվ լրագրողների ազատությունը մազից է կախված:

«Ես իսկապես հավատում եմ, որ սա կառավարության անդառնալի կետն էր… ավտորիտար թեքում, որին դժվար կլինի հակադարձել»,-ասում է Բարկին: «Սա մի համակարգ է դառնում, որն ամբողությամբ կառավարվում է [Էրդողանի կողմից] և որը բացարձակապես ոչ մի ընդդիմության չի հանդուրժի»:

Իր կողմից Ֆուատ Ավնին առավել լավատեսական է ներկայանում, քան ԱԶԿ կառավարությունը կարող է վճարել նրա արարքների համար: «Ոչ, տխրել ու հոռետես չպետք է լինել, ոչ էլ անհույս լինել»,-կիրակի թվիթ էր արել իր անգլալեզու էջից: «Սա կործանվող կեղծ դինաստիայի վերջին աղաղակն է»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment