Ինչո՞ւ է Թուրքիայի նախագահը ցանկանում վերակենդանացնել Օսմանյան կայսրության լեզուն
Հոդվածի առանցքում
- 1928 թվականին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը հրամայեց ամբողջովին վերափոխել թուրքերենը:
- Նա հաստատեց լատինական այբուբենը` հրաժարվելով ավելի քան մեկ հազարամյակ գրված արաբական ձեռագրերից, լեզվից հեռացրեց դարերով կուտակված պարսկական եւ արաբական բառերը:
- Թուրքերենում արգելվեց «օսմանյան» բառը:
- Էրդողանը, կարծես, ձգտում է վերադարձնել Աթաթուրքից առաջ եղած ժառանգությունը:
- Այս շաբաթ երկրի ազգային կրթության խորհուրդը, որտեղ գերակշռում են Էրդողանի իսլամական ազդեցությամբ քաղաքականության համախոհները, կողմ են քվեարկել ավագ դպրոցներում օսմաներենի պարտադիր ուսուցմանը:
Ուշադրությանն արժանի
1928 թվականին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը՝ ժամանակակից Թուրքիայի հանրապետության հիմնադիր հայրը, ընդունել է 20-րդ դարի առավել դրամատիկ ու արմատական բարեփոխումները: Աթաթուրքը հրամայեց ամբողջովին վերափոխել թուրքերենը: Նա հաստատեց լատինական այբուբենը` հրաժարվելով ավելի քան մեկ հազարամյակ գրված արաբական ձեռագրերից, լեզվից հեռացրեց դարերով կուտակված պարսկական եւ արաբական բառերը: Թուրքերենում արգելվեց «օսմանյան» բառը:
Այդ քայլը համարվում էր Թուրքիան արդիականացնելու եւ այն` դեպի Արեւմուտք շեղելու Աթաթուրքի քարոզարշավի մի մասը: Նրա կարծիքով, իսկ աշխարհայացքը քննարկվել էր ավելի վաղ, Օսմանյան կայսրությունն անհանգիստ, թույլ պետական իսլամական կառուցվածք էր, որը զիջում է իր եվրոպացի մրցակիցներին: Օսմանյան թուրքերենը գեղազարդ, բարդ լեզու էր, որն օգտագործում էին միայն անկում ապրող օսմանյան դատական վերնախավն եւ նրա առանձին մտավորականները: Աթաթուրքի Թուրքիան պետք է լինի ազգայնական եւ աշխարհիկ, թուրքերենն էլ մոտ լինի հասարակ թուրքերի խոսակցական լեզվին:
Էրդողանը, կարծես, ձգտում է վերադարձնել Աթաթուրքից առաջ եղած ժառանգությունը: Ոչ մի թուրք առաջնորդ Աթաթուրքի նման այնքան մեծ ազդեցություն չի ունեցել, որքան երկրի ներկա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Այս շաբաթ երկրի ազգային կրթության խորհուրդը, որտեղ գերակշռում են Էրդողանի իսլամական ազդեցությամբ քաղաքականության համախոհները, կողմ են քվեարկել ավագ դպրոցներում օսմաներենի պարտադիր ուսուցմանը: Այդ քայլն առաջացրեց Էրդողանի եւ նրա կրոնական պահպանողական Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) աշխարհիկ հակառակորդների կատաղի արձագանքը: Էրդողանը վարչապետ եղած ժամանակ պնդել է, որ դա պետք է լինի ընտրովի եւ ոչ թե պարտադիր:
Բայց նա մնաց իր դիրքերում եւ շրջանցեց իրեն քննադատողներին:
«Կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում, որ այն ուսուցանվի: Սա մեծ վտանգ է: Անկախ նրանից, նրանք ցանկանում են դա, թե ոչ, օսմաներենը կսովորեն ու կդասավանդեն այս երկրում», – ասել է նա այս շաբաթ Անկարայում կայացած ելույթի ժամանակ:
Անկեղծ խոսող Էրդողանը մարտահրավեր նետեց իր հակառակորդներին, որոնք օսմաներենը համարում են մեռած լեզու՝ գրված ձեռագրերում և դամբարաններում: «Նրանք ասում են. « Արդյոք մենք պետք մեր երեխաներին սովորեցնենք ինչպես կարդալ տապանաքարերը: Բայց պատմությունը եւ քաղաքակրթությունն այդ տապանաքարերի վրա են», – ասել է Էրդողանը: «Ամենամեծ թյուրիմացությունն այդ լեզուն չիմանալն է: Օսմանյան այբուբենից հրաժարվելը հավասար է մեր արմատների հետ կապը խզելուն»:
Էրդողանի հակառակորդները, սակայն, նրա գործողությունների եւ հռետորաբանության մեջ տեսնում են Թուրքիայի աշխարհիկ հասարակության իսլամացման նշաններ, որը տեղի է ունենում Էրդողանի հսկողության ներքո: Նա վերացրել է գլխաշոր եւ չադրա կրելու արգելքը: Ըստ Թուրքիայի նախագահի, պետական կրոնական ճեմարանում սովորող ուսանողների թիվը 2002 թ.-ին, երբ Էրդողանն առաջին անգամ իշխանության եկավ, 63,000-էր: Այսօր այն գրեթե 1 մլն է:
Էրդողանը զգույշ է եւ ուղղակիորեն չի հարձակվում Աթաթուրքի ու նրա քաղաքականության վրա: Այս շաբաթ իր ելույթում օսմանյան ժառանգության քանդվելու պատասխանատվությունը նա բարեց ոչ թե Թուրքիայի հանրապետության հիմնադիր հոր, այլ 19-րդ դարի օսմանյան բարեփոխիչ սուլթանի վրա: «Մոռացեք քննարկել բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են կրոնի ազատ արտահայտմանը, կրոնը եւ մահմեդականության կիրառումը 200 տարի շարունակ քննադատության է ենթարկվել ու նսեմացվել», – ասել է Էրդողանը`օգտագործելով այն բառապաշարը, որը պետք է ցուցադրեր իր կեղծ բարեպաշտությունն ու պահպանողականությունը:
Իսլամական անցյալի հաղթանակներով Էրդողանի հպարտությունը եւ բարկությունը նրանց վրա, ովքեր ինչ- որ կերպ նվազեցնում են այդ պատմությունը, ակնհայտ է դառնում, երբ բազմաթիվ առիթներով նա պնդում է, որ Նոր Աշխարհը մահմեդական ծովագնացներն են հայտնաբերել:
Ստամբուլում գործող լրագրող Ջոզեֆ Դանան գրում է, որ օսմանյան թուրքերենն առաջնահերթ խնդիր դարձնելը համահունչ է Էրդողանի մարտավարությանը: 2015-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Էրդողանի գրկախառնությունն օսմաներենին ցույց է տալիս, թե նա ինչպես է ծախսելու իր քաղաքական կապիտալը, որը կուտակել է վերջին տասնամյակում իշխանության ղեկին եղած ժամանակ: Եթե ԱԶԿ-ն պահպանի իր պատգամավորական մանդատը, Էրդողանը կնախագահի եւս չորս տարի եւ մեծ հնարավորություն կունենա ավելի շատ հիմնարար փոփոխություններ կատարել Թուրքիայի կառավարման մեջ:
Քաղաքական քննարկումներից բացի, օսմաներենից ազատվելու Թուրքիայի փաստացի պատմությունը հետաքրքիր է: Ամբողջ բնակչությունը պետք է մի գիշերում սովորեր նոր տառերը, իսկ պետական պաշտոնյաները ստեղծեին նոր բառարան: Օքսվորդի հանգուցյալ լեզվաբան Ջեֆրի Լյուիսը նկարագրել է այդ հսկայական գործընթացը:
Աթաթուրքի կառավարությունը նախատեսել էր բառերի ստացման երեք մեթոդ, ինչը թուրքերենը օտար բառապաշարից անկախ էին դարձնելու: Ուսումնասիրել խոսակցական լեզվի ռեսուրսները, հավաքել հին տեքստերի բառերը եւ, անհրաժեշտության դեպքում, գոյություն ունեցող արմատներից եւ վերջածանցներից ստեղծել նոր բառեր:
1932 թ. հոկտեմբերին բառահավաքը սկսվեց: Յուրաքանչյուր նահանգապետ ղեկավարում էր հանձնաժողովը, որի պարտականությունն էր հավաքել ժողովրդի մեջ գործածվող բառերը: Մեկ տարվա ընթացքում ավելի քան 35,000 բառ էր արձանագրվել: Միաժամանակ գիտնականները թյուրքական լեզուների բառարաններից և ավելի քան 150 հին տեքստերից զտել էին 90,000 բառեր, որոնք դուրս էին եկել գործածությունից կամ Թուրքիայում երբեք չեն կիրառվել:
Լյուիսն այդ ջանքերը համարում է «աղետալի հաջողություն»: Հաջողություն, քանի որ այն օգնել է ձեւավորել թուրքական ինքնության անհերքելի զգացումը: Աղետալի էր, ըստ Լյուիսի, քանի որ այն «այն ամենը, ինչ գրվել էր մինչեւ 1930 – ականների սկիզբը, եւ նաեւ դրանից հետո, դարձավ ավելի ու ավելի անհասկանալի յուրաքանչյուր նոր սերնդի համար»:
Պետք է հուսալ, որ օսմաներենի ներմուծումը կօգնի միավորել այդ բաժանումը, այլ ոչ թե ստեղծել նորը:
Հոդվածի բնօրինակն` այստեղ: