Ի՞նչ գնել ՝օգտվելով նավթի ցածր գներից: Մաս առաջին. Թուրքիա

Ի՞նչ գնել ՝օգտվելով նավթի ցածր գներից: Մաս առաջին. Թուրքիա

Հոդվածի առանցքում

  • Ըստ մեր դիտարկումների՝ նավթի գնի անկումից օգտվում է երեք երկիր. Թուրքիան, Ինդոնեզիան եւ Հնդկաստանը:
  • Նավթի ցածր գինը որոշիչ դեր ունի տնտեսական այս վերածննդի հարցում, ինչի շնորհիվ Թուրքիայի հաշվի դեֆիցիտը 2014 թ. 8%-ից 2015 թ. կնվազի մինչեւ 5%:
  • BNP առանձնացնում է Թուրքիային ակցիաների տեսանկյունից, քանի որ միջին գնահատումներով ունի ամենամեծ զեղչը:

Ուշադրությանն արժանի

Մենք գիտենք, որ կան երկրներ, որոնք տուժում են նավթի էժանացումից: Ցուցակում է Ռուսաստանը, որը հայտնվել է մեծ փորձանքի մեջ: Նիգերիան նույնպես: Այդ երկիրը ստիպված արժեզրկում է ազգային արժույթը, Վենեսուելան էլ է դեֆոլտի պատճառով խառնաշփոթի մեջ հայտնվել: Բայց ո՞վ է հաղթողն այս իրավիճակում: Որո՞նք են այն երկրները, որոնց ձեռնտու է նավթի ցածր գինը եւ արդյոք դա կբերի այդ պետությունների տնտեսական առաջընթացի:

Ըստ մեր դիտարկումների՝ այս հարցում երեք պետություններ են օգտվում. Թուրքիան, Ինդոնեզիան եւ Հնդկաստանը:

Նավթի գնի անկումը, – ասում է Սելիմի Յազիչին՝ BNP Paribas Investment Partners-ի թուրքական բաժնետոմսերի ղեկավարը, Թուրքիայի համար լավագույն գործընթացն է: Նավթի գնի յուրաքանչյուր 10 դոլարով նվազումը բարելավում է ընթացիկ հաշվի դեֆիցիտը, որը 4,5 մլրդ.դոլար է:

Թուրքիան հետաքրքիր շուկա է, ֆոնդի կառավարիչներն ու տնտեսագետները դրա նկատմամբ շիզոֆրենիկի վերաբերմունք ունեն: Ոչ շատ վաղուց, այն զարգացող, սիրելի շուկա էր, հետո մերժվեց՝ լինելով այսպես կոչվող ԲԻԻԹՍ (BIITS) փխրուն կազմակերպության 5 անդամներից մեկը: Նրանք շատ տուժեցին, երբ անցյալ տարի Դաշնային պահուստային ֆոնդը առաջին անգամ խոսեց տոկոսադրույքները բարձրացնելու մասին: Հիմա իրադրությունը, կարծես, նորից նրանց օգտին է:

Ըստ Citi Global Research-ի տվյալի՝ նավթի ցածր գինը որոշիչ դեր ունի տնտեսական այս վերածննդի հարցում, ինչի շնորհիվ Թուրքիայի ընթացիկ հաշվի դեֆիցիտը 2014 թ. 8%-ից 2015 թ. կնվազի մինչեւ 5%:

Նավթի գնի անկնումը դրան նպաստող միակ պատճառը չէ: Թուրքիայի կախվածությունը նավթի ներկրումից, որը դեռեւս զգալի է, ամենայն հավանականությամբ, փոքր-ինչ կնվազի նաև Սև ծովում նավթի պաշարների հայտնաբերումից հետո: Դրանք բոլորը նպաստող գործոններ են:

Այլ բարենպաստ զարգացումներին զուգահեռ, ինչպիսին սպառողական վարկի սահմանափակումներն են, նավթի էժանացումը նաև այլ արտացոլում է գտել թուրքական տնտեսության մեջ: Գնաճն այս տարի դարձել է մեծ գլխացավանք: Ներկայիս բարձր 9%-ը, ըստ կանխատեսումների, հաջորդ տարի կիջնի մինչեւ 7%, ինչը նկատելի առաջընթաց կդիտվի: Դա, իր հերթին, հավանական է կկրճատի տոկոսադրույքները, որոնք անցյալ տարի ավելի դժվար ժամանակներում կտրուկ կրկնապատկվել էին: «Ֆիսկալ վտանգը միշտ էլ լավ է եղել», – ասում Յազիչին: «Պետական պարտքը նվազում է և սպասվում է, որ կընկնի ՀՆԱ-յի նկատմամբ մինչեւ 30%, բյուջեի դեֆիցիտը շուրջ 1% է եւ չնայած այն դանդաղ աճում է և կարող է հասնել 3-4%-ի, դարձյալ մյուս պետությունների հետ համեմատած լավ ցուցանիշ է»:

BNP առանձնացնում է Թուրքիային ակցիաների տեսանկյունից, քանի որ նշում է, որ ընթացիկ հաշվի դեֆիցիտ ունեցող երկրների՝ Հարավային Աֆրիկայի, Ինդոնեզիայի եւ Բրազիլիայի հետ համեմատած Թուրքիան միջին գնահատումներով ունի ամենամեծ զեղչը:

«Այն արդեն համապատասխանեցնում են համաշխարհային տնտեսության մեջ հնարավոր առաջիկա միտումներին», – ասում Յազիչին: «Եթե Դաշնային պահուստային համակարգը 2015 թ.բարձրացնի գները, ենթադրվում է, որ դա բացասական հետևանքներ չի ունենա, քանի որ արդեն արտահայտվել է նախորդ տարում»:

Բացի այդ, ցանկացած բարելավում Թուրքիայում, օգնում է ԵՄ-ին, որի հետ ունի շատ սերտ առեւտրային հարաբերություններ:
«Եթե նավթի գինը այդ մակարդակներում կայուն լինի», – եզրակացնում է Յազիչին, «Թուրքիան անպայման ավելի առաջ կգնա»: Նա, սիրում է խոսել հատկապես բանկային ոլորտի մասին:

Ինչ վերաբերում է պարտքին, «Թուրքիան եղել է 2014թ. EM –ի լավագույն անկախ վարկատուներից մեկը, շնորհիվ քաղաքական ռիսկերի նվազեցման եւ ՏՊՀ զիջումների պակասեցման», – նշվում է Deutsche Bank դեկտեմբերի 5-ին հրապարակված ծանոթագրությունում:

Նույնիսկ վերջին գերազանցումից հետո էլ Թուրքիան շարունակում է մնալ ամենա էժան BBB վարկատուն: Deutsche-ն նշում է Թուրքիայի զգայունությունը ամերիկյան տոկոսադրույքների բարձրացման նկատմամբ, «բայց արտաքին թուլության նվազեցումը եւ Դաշնային պահուստային ֆոնդից կանոնավոր ելքը, ամենայն հավանականությամբ կօգնեն սահմանափակել անցանկալի հետեւանքները»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment