615 միլիոն գնապիտակը բացահայտեց Թուրքիայի նախագահական նստավայրի հակասականությունը

615 միլիոն գնապիտակը բացահայտեց Թուրքիայի նախագահական նստավայրի հակասականությունը

Հոդվածի առանցքում

  • Անկարայում Թուրքիայի նախագահ Էրդողանի Մեծ պալատի 615 միլիոն դոլար արժողության մասին լուրը առաջացրել է ընդդիմադիր կուսակցությունների զայրույթը:
  • 1000 սենյականոց հսկայական շենքը նրանք համեմատում են Բուխարեստում Ռումինայի դիկտատոր Նիկոլե Չաուշեսկուի ժողովրդական պալատի հետ:
  • Ընդհանուր ճարտարապետական տեսք օսմանյան և սելջուկյան ավանդույթների ու ժամանակակից չինական երկաթուղային կայարանի միաձուլումն է:
  • ֆինանսների նախարարը հավելել է, որ $ 185 մլն դոլար է տրամադրվելու նոր նախագահական ինքնաթիռի համար:

Ուշադրությանն արժանի

Թուրքիայի տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Մեծ պալատի 615 միլիոն դոլար արժողության մասին լուրը առաջացրել է երկրի ընդդիմադիր կուսակցությունների զայրույթը: Թուրքիայի Hurriyet թերթը չորեքշաբթի տեղեկացնում է, որ նախագահական ծախսերի բյուջեն վերանայել է նախորդ գնահատումը՝350 մլն դոլարը: 432,7 մլն դոլարն արդեն ծախսվել է շինարարության վրա, լրացուցիչ 135 մլն էլ նախատեսված է 2015 թվականին:

Ըստ Hurriyet-ի՝«Ակ Սարայ» (Սպիտակ տուն) անունը կրող պալատն առաջացրել է ընդդիմադիր կուսակցությունների ու հասարակության զայրույթը: 1000 սենյականոց հսկայական շենքը նրանք համեմատում են Բուխարեստում Ռումինայի դիկտատոր Նիկոլե Չաուշեսկուի ժողովրդական պալատի հետ, որի կառուցումը սկսվել է 1984 թվականին և բացվել է 1997-ին:

3.1 միլիոն քառակուսի ֆուտ տարածքով նստավայրը չորս անգամ մեծ է Վերսալյան պալատից՝ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկ XIV-ի շքեղ նստավայրից, որը կառուցվել է 1682թ. և չափսերով մի քիչ գերազանցում է Սպիտակ տունը, հայտնում է The Telegraph- ը:

The Financial Times- ը գրում է, որ պատմական արգելոցի հարյուրավոր ծառեր են կտրվել, որպեսզի կառուցվի պալատ տանող ճանապարհը: Տարածքում կա այգի, ստորգետնյա բունկեր և փառահեղ ծառուղի: The Telegraph-ն էլ նկարագրում է ընդհանուր ճարտարապետական տեսքը, որը օսմանյան և սելջուկյան ավանդույթների ու ժամանակակից չինական երկաթուղային կայարանի միաձուլումն է:

Շենքն ի սկզբանե նախատեսված էր Թուրքիայի վարչապետի համար: Պաշտոնն Էրդողանը զբացեղնում էր մինչև օգոստոսին երկրի առաջին ուղղակի ընտրված նախագահ դառնալը: Այդ ժամանակ պալատը վերածվեց պետության ղեկավարի նստավայրի՝ փոխարինելով Cankaya պալատին, որը կդառնա Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլու տունը:

Ընդդիմադիր կուսակցությունները պնդում են, որ պալատը կառուցվել է առանց թույլտվության: Շատերը, այդ թվում Մանիսա Ազգայնական շարժում կուսակցության (MHP) պատգամավոր Էրքան Աքցայը (Erkan Akçay), այն կոչել են «չարտոնագրված պալատ»: Մինչդեռ Էրդողանը այն համարում է նորացված Թուրքիայի խորհրդանիշ: Քննադատներն էլ պալատն անվանել են «սուլթան»՝ ի նկատի ունենալով ավելի ավտորիտար առաջնորդին, գրում է Financial Times թերթը: Մոտ 2.6 միլիոն մարդ Թուրքիայում գործազուրկ է, գրում է Hurriyet-ը: Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունը (AK) Թուրքիան ղեկավարում է արդեն 11 տարի:

Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալով՝ Էրդողանը հայտնի է մամուլի հետ իր վիճաբանություններով և 2012 ու 2013 թվականներին բանտարկված լրագրողների քանակի պատճառով կոչվել է աշխարհի գերագույն գլխավոր բանտապետ:

Հուլիսին նա դատի է տվել լրագրողին՝ Twitter- ում իրեն վիրավորելու համար, իսկ այս տարվա սկզբին Twitter-ը ժամանակավորապես արգելվեց Թուրքիայում: Ի լրումն նախագահական պալատի նոր գնի մասին հայտարարության, ֆինանսների նախարար Մեհմետ Շիմշեքը հինգշաբթի հավելել է, որ $ 185 մլն դոլար է տրամադրվելու նոր նախագահական ինքնաթիռի համար: Ըստ Ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղի ղեկավար Թեզքան Կարակուս Քանդանի՝( Tezcan Karakuş Candan) մզկիթն ու Էրդողանի եռահարկ նստավայրը նախագահական պալատում դեռ կառուցվում են:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment