Ինչո՞ւ թունիսյան ժողովրդավարությունը հաջողում է, իսկ թուրքական մոդելը` քանդվում

Ինչո՞ւ թունիսյան ժողովրդավարությունը հաջողում է, իսկ թուրքական մոդելը` քանդվում

Հոդվածի առանցքում

  • Թունիսի ժողովրդավարության կայացման հաջող փորձը տապալեց Թուրքիայի` սեփական ժողովրդավարության շինծու մոդելը իսլամական աշխարհին որպես օրինակ ներկայացնելու փորձը:
  • Հեղինակավոր կազմակերպությունների բնորոշմամբ, Թուրքիայում ժողովրդավարությունը կայուն անկում է ապրում:
  • Իշխող կուսակցությունը լրջորեն խախտում է երկրում իշխանության բաժանման սկզբունքը և ոտնահարում է Թուրքիայի քաղաքացիների հիմնարար սկզբունքները և ազատությունները:
  • Թունիսյան իշխանության ամենաճիշտ քայլերից մեկը հանդիսացավ նախագահական հանրապետության կառավարման կարգից հրաժարվելը` հօգուտ խորհրդարանական ժողովրդավարության:
  • Թունիսի խորհրդարանը հրաժարվեց համամասնական ընտրակարգից` մեծամասնական ընտրակարգով ամբողջ երկիրը ներկայացնելու համար:
  • Թուրքիայում գործում է աշխարհում ամենա-ոչժողովրդավարական և ընտրական ամենաբարձր նվազագույն`10 տոսոս շեմը:

Ուշադրությանն արժանի

Սամուել Հանինգտոնի հեղինակավոր գրքում, որը լույս է տեսել 1991թ., շրջանառության մեջ է դրվում «երկու շրջադարձի» սկզբունքը, որը տարբերակում է նոր ծագող ժողովրդավարությունը արդեն իսկ կայացածից: Համաձայն այս սկզբունքի` որպեսզի ժողովրդավարությունը կայացած համարվի, պետք է երկու անգամ ազատ և արդար ընտրություններ տեղի ունենան, որոնք կհանգեցնեն պարտվող քաղաքական ուժից հաղթող քաղաքական ուժին խաղաղ իշխանության փոխանցմանը: Ինչպես Հանինգտոնն է նշում, դա շատ դժվար փորձություն է: Նույնիսկ ԱՄՆ-ի ժողովրդավարությունը կայացած չի կարելի համարել, մինչև 1840թ.-ին Ջեքսոնների պարտությունն ընտրություններում, երբ վերջիններս իշխանությունը փոխանցեցին Վիգսներին:

Թունիսում նախորդ շաբաթ տեղի ունեցած ընտրությունների արդյունքում «Նիդա Թունիսի» աշխարհիկ քաղաքական թեմի կրած պարտությունը չափավոր իսլամիստական «Նահդա» կուսակցությանը մեծ քայլ էր դեպի Հանինգտոնի փորձության հաջող հաղթահարմանը: Այս ընտրությունները ուժեղացրեցին նաև ժողովրդավարության համար պայքարողների դիրքերն ամբողջ Մերձավոր Արևելքում և իսլամական աշխարհում: Չնայած երկրում առկա տնտեսական խնդիրների և ծայրահեղականության ալիքի` Թունիսի ժողովրդավարության կայացման հաջող փորձը տապալեց Թուրքիայի` սեփական ժողովրդավարության շինծու մոդելը իսլամական աշխարհին օրինակ ներկայացնելու փորձը:

Իրականում Թուրքիայի իսլամական ժողովրդավարության մոդելը երբեք կենսունակ չի եղել, քանի որ առաջին տեղում երբեք չեն դրվել ազատության և ազատականության սկզբուքները: Բացառությամբ կարճ ժամանակահատվածի` 1974-1979թթ., երբ Freedom House-ը Թուրքիան դասակարգեց որպես «մասամբ ազատ երկիր»:

Եթե արաբական գարունից հետո գոյություն ունի իսլամական ժողովրդավարության որևէ մոդել, ապա դա Թունիսն է, այլ ոչ թե Թուրքիան: Իրականում Թուրքիան շատ բանի ունի սովորելու Թունիսի` փոխզիջումների և հանդուրժողականության վրա հիմնված քաղաքականությունից: 2013թ.-ին Գեզիի ցույցերի ժամանակ իշխանության ուժի կիրառումը էլ ավելի ընդգծեց Թուրքիայի բռնապետական և ոստիկանապետական բնույթը: Freedom House, Amnesty International և Human Rights Watch հեղինակավոր կազմակերպությունների բնորոշմամբ, Թուրքիայում ժողովրդավարությունը կայուն անկում է ապրում: Միջամտումը դատական համակարգի գործունեությանը և հակաժողովրդավարական ու նույնիսկ դաժան միջոցների որդեգրմամբ, իշխող կուսակցությունը լրջորեն խախտում է երկրում իշխանության բաժանման սկզբունքը և ոտնահարում է Թուրքիայի քաղաքացիների հիմնարար սկզբունքները և ազատությունները:

Մինչ Թուրքիան զարգացնում է բռնապետական կարգերը վերջին երկու տարիների ընթացքում, Թունիսը կարողացել է գրանցել իր տարածաշրջանի պատմության ամենանշանակալի ժողովրդավարական տրասնֆորմացիան: Առաջին ազատ ընտրությունները Թունիսում տեղի ունեցան 2011թ.` Բեն Ալիի վարչակազմի տապալումից հետո: «Նահդա» կուսակցությունը ստացավ Խորհրդարանի մեծամասնությունը` 41 տոկոսով, և շուտով համաձայնության եկավ երկու աշխարհիկ կուսակցությունների հետ երկրում իշխանության բաժանման համար: Թունիսյան իշխանությունների ամենաճիշտ քայլերից մեկը հանդիսացավ նախագահական հանրապետության կառավարման կարգից հրաժարվելը` ի օգուտ խորհրդարանական ժողովրդավարության:

Թունիսցիները հասկացան նախագահական կառավարման մոդելի վտանգավոր լինելը մի երկրում, որը ժողովրդավարական ավանդույթների զգալի պակաս ուներ: Թունիսը նաև հրաժարվեց խորհրդարանական ընտրությունների համամասնական կարգից:

Թուրքիան, իր հերթին, գնաց հակառակ ուղղությամբ: ԱԶԿ կուսակցությունն անհաջող փորձեց օգտագործել իր մեծամասնությունը` երկրում խորհրդարանական իշխանության կարգը նախագահականի փոխելու և պարզ մեծամասնական համակարգի անցնելու համար, ինչը հնարավորություն կտար իշխող ԱԶԿ կուսակցությանը անտեսել ավելի փոքր մանդատ ունեցող կուսակցությունների ներկայությունը խորհրդարանում: Թուրքիայում գործում է աշխարհում ամենա-ոչժողովրդավարական և ընտրական ամենաբարձր նվազագույն`10 տոսոս շեմը, սակայն սա երբեք չի անհագստացրել ԱԶԿ կուսակցությանը: Չնայած նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նախկինում հնչեցրած խոստումներին, ԱԶԿ-ն երբեք լրջորեն չի դիտարկել նվազագույն շեմը նվազեցնելու հնարավորությունը, ընդհակառակը` ամեն ինչ անում է իր ներկայությունը խորհրդարանում ավելի և ավելի ուժեղացնելու համար:

Թունիսի և Թուրքիայի միջև ամենաակնհայտ տարբերությունը վերջին տարիների ընթացքում երկու երկրների իրավագետների Սահմանադրությունը կազմելու մոտեցումների տարբերությունն է:

2014թ. հունվարին Թունիսի խորհրդարանը 94 տոկոս ձայների տպավորիչ մեծամասնությամբ հաստատեց նոր ժողովրդավարական Սահմանադրությունը: Հակառակ դրան` Թուրքիայի խորհրդարանը չկարողացավ կոնսենսուսի հասնել երկրի առաջին քաղաքացիական Սահմանադրության հաստատման հարցում, ի դեպ` տապալման մեղավորը հենց ԱԶԿ կուսակցությունն էր, որը ցանկանում էր երկրում հաստատել նախագահական կառավարման համակարգ: Արդյունքում` Թուրքիայում պահպանվեց 1982թ.-ին զինվորականության հաստատած Սահմանադրությունը, որը բոլոր առումներով զգալի զիջում է Թունիսյան Սահմանադրությանը:

Թե’ թուրքական և թե’ թունիսյան հասարակությունները բավական կրոնական են: World Values Survey (WVS)-ի տվյալների համաձայն, թուրքերի 84, իսկ թունիսցիների 65 տոկոսը իրենց համարում է հավատացյալ և թուրքերի 14, իսկ թունիսցիների 27 տոկոսը, հետևաբար, իրենց համարում է ոչ հավատացյալ: Այս երկու հասարակությունները աչքի են ընկնում նաև ցածր փոխվստահության տոկոսով. թուրքերի 12 և թունիսցիների 16 տոկոսն է վստահում հայրենակիցներին (նույն հարցման տոկոսը ԱՄՆ-ում և Նիդեռլանդներում կազմում է 66 տոկոս): Հասարակության կրոնականացված և աշխարհիկ շերտերի միջև անվստահության մթնոլորտը զգալիորեն դժվարացնում է կողմերի միջև համագործակցությունը: Այս մթնոլորտը դրսևորվեց Թուրքիայում, երբ աշխարհիկ և կրոնական կուսակցությունները չկարողացան համաձայնության գալ նոր սոցիալական համաձայնագրի հարցում: Թունիսի քաղաքական գործիչները, կարծես թե, կարողացան հաղթահարել անվստահության ճգնաժամը և հիմա գտնվում են ժողովրդավարության կայացման ճանապարհին:

Ինչու՞ թուրքերը տապալվեցին, իսկ թունիսցիները հաջողեցին: Ես կարծում եմ` այստեղ կա երկու հնարավոր բացատրություն. առաջինը` գաղափարախոսական պատկանելիության խնդիրն է, իսկ երկրորդը` Էրդողանի և Ռաշիդ Ղանուշիի` «Նահդա» թունիսյան կուսակցության առաջնորդի, ղեկավարելու մոդելային տարբերությունը: Ի տարբերություն թունիսցիների` թուրք ժողովուրդը ավելի է հակված այս կամ այն գաղափարախոսության կամ քաղաքական կուսակցության հետևորդ լինելուն: WVS-ն հարցում է անցկացրել այս երկրներում, որի արդյունքում երևում է, որ թուրքերի 18, իսկ թունիսցիների 7 տոկոսը իրենց նախապատվությունը են տալիս ձախակողմյան քաղաքական ուժերին,  թուրքերի 35 տոկոսը, թունիսցիների 13 տոկոսը նախապատվություն են տալիս աջակողմյան ուժերին: Կենտրոնամետ ուժերին նախապատվություն ավելի շատ տալիս են թունիսցիները` 39 տոկոս, իսկ թուրքերը` 29 տոկոս: Թունիսցիների 35 տոկոսը վերոնշյալ հարցադրմանը պատասխանել է «չգիտեմ», Թուրքիայում նույն հարցադրմանը այդ պատասխանը տվել է ընդամենը 5 տոկոս: Կենտրոնամետների մեծ թիվը և գաղափարախոսական պատկանելիության ցածր տոկոսը հնարավորություն տվեցին թունիսյան քաղաքական գործիչներին ավելի ճկուն և իրատես քաղաքականություն վարել, ինչը խթանեց կրոնական և աշխարհիկ խմբերի միջև փոխըմբռնումը:

Երկրորդը` Էրդողանի հակասական և խորացող բռնապետական կառավարման ձևը վնասում է Թուրքիայի սահմանադրականությանը:

Թունիսի դեպքում բարեփոխումները հաջողեցին Ղանուշիի սահմանադրական գործընթացի դրական ազդեցության պատճառով: Էրդողանը չի հանդիսանում ոչ’ ինտելեկտուալ, ոչ’ էլ կրոնական առաջնորդ: Անխոս, նա լիբերալացրեց Թուրքիայի քաղաքական համակարգը 2002-2011թթ. ընթացքում, սակայն դրանից հետո վերջինիս վարչակազմը դարձավ բռնապետական և կոռումպացված: Մյուս կողմից Ղանուշին իրական ինտելեկտուալ առաջնորդ է, նա խորապես հասկանում է թե’ Արևմտյան և թե’ իսլամական փիլիսոփայությունը և պատմությունը: Բեն Ալիի իշխանության տապալումից հետո նա դարձավ Թունիսում տեղի ունեցող նորամուծությունների խորհրդանիշը: Նա ավելի ժողովրդավարական մշակույթի կրող է, քան Էրդողանը: Այն ժամանակ, երբ Էրդողանը իր 52 տոկոսանոց մեծամասնությունը դիտարկում է որպես միջոց անտեսելու մնացած 48 տոկոսի կամքը, Ղանուշին իր հայրենակիցներին ցույց տվեց, որ նույնիսկ 60 տոկոսանոց մեծամասնությունը պառակտված հասարակության մեջ, որտեղ ժողովրդավարությունը դեռևս կայացած չէ, պետք է չդիտարկվի իշխանության մենաշնորհ:

Հոդվածի բնօրինակն` այստեղ: 

 

Write a comment