Թրամփը սխալվում է Պուտինի հարցում. ԱՄՆ պետք է Ռուսաստանին դուրս պահի G-8-ից

Թրամփը սխալվում է Պուտինի հարցում. ԱՄՆ պետք է Ռուսաստանին դուրս պահի G-8-ից

Հոդվածի առանցքում

  • Վլադիմիր Պուտինը գերազանցե՞ց նախագահ Բարաք Օբամային: Ուկրաինայում և Սիրիայում այո՝ ընտրությունների միջամտությամբ և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դիրքերի թուլացմամբ: Բայց արդյոք Օբաման Ռուսաստանին դուրս մղեց G-8-ից, որովհետև վրդովված էր գերազացված լինելու պատճառով: Ոչ:

Ուշադրությանն արժանի

Վլադիմիր Պուտինը գերազանցե՞ց նախագահ Բարաք Օբամային:

Ուկրաինայում և Սիրիայում այո՝ ընտրությունների միջամտությամբ և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դիրքերի թուլացմամբ:

Բայց արդյոք Օբաման Ռուսաստանին դուրս մղեց G-8-ից, որովհետև վրդովված էր գերազացված լինելու պատճառով: Ոչ:

Օբաման արդարացիորեն դուրս մղեց Ռուսաստանին G-8- ից (ֆորումը G-7 վերածելով) երբ Պուտինը վերցրեց  Ղրիմը:  Աջակցելով ֆորումին Ռուսաստանի վերադարձին՝ Թրամփը փորձում է ուղղել Ռուսաստանի մասով Օբամայի վատթարագույն հիմարությունը:

Երբ Թրամփը ենթադրեց, որ  Օբաման Պուտինին հեռացրել է G-8-ից, քանի որ վրդովված էր Ռուսաստանի նախագահի կողմից «գերազանցված» լինելու պատճառով, Թրամփը հավելեց. «Կարծում եմ, որ շատ ավելի տեղին կլինի եթե ունենանք ռուսների մասնակցությամբ G-8»: 

Նախագահի այս երկու ենթադրություններն էլ հիմարություն են: 

Ռուսները դուրս էին մղվել G-8-ից, քանի որ նրանք որոշեցին գողանալ եվրոպական տարածքը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո այդքան խնամքով պահպանված միջազգային նորմերի այդ բացահայտ խախտումը պահանջում էր ուժեղ միջազգային արձագանք: Մինչև Պուտիի ավելի խիստ պատիժը, G-8-ից հեռացումը երաշխավորված և անհրաժեշտ էր: Այդ պահին Օբաման ճիշտ էր:

Հիմա Ռուսաստանին G-8-ում վերականգնելը թույլ և ապուշ քայլ կլինի: Պարզապես նայեք քարտեզին. Ռուսաստանը շարունակում է գրավել Ղրիմը և հարավ-արևելյան Ուկրաինայի տարածքները:

Ինձ զարմացնում է այն, որ Թրամփը երբեմն գնում է նման պատահական քայլերի: Նախագահի քաղաքականությունը Ռուսաստանի մասով ընդհանուր առմամբ գերազանց է: Դա ներառում է նաև ԱՄՆ-ի քաղաքականությունը Ուկրաինայում: Թրամփի ազգային անվտանգության թիմը նույնպես շատ ավելի լավն է, քան իր նախորդներինը՝ Պուտինի և նրա մերձավորների հետ գործ ունենալիս: Բայց ինչ-որ անբացատրելի պատճառներով, Թրամփն իր հռետորաբանությամբ Ռուսաստանի ղեկավարին համարում է ընկեր,  երբ Պուտինը թշնամի է:

Թրամփը պետք է ավելի շատ ուշադիր լինի հետախուզական ծառայությունների հետ իր ճեպազրույցներում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment