Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կայցելի Բելառուս
Հոդվածի առանցքում
- Դարի բարձր մակարդակի ուղևորությունը, ամենայն հավանականությամբ, կզայրացնի Կրեմլին, նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահը փորձում է Ռուսաստանին վերադարձնել G-7: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը պատրաստվում է այս շաբաթվա սկզբին այցելել Բելառուս՝ նախկին Խորհրդային հանրապետություն: Ուղևորությունն, ըստ կառավարության ներկա և նախկին պաշտոնյաների, ամենայն հավանականությամբ, կառաջացնի Կրեմլի զայրույթը:
Ուշադրությանն արժանի
Դարի բարձր մակարդակի ուղևորությունը, ամենայն հավանականությամբ, կզայրացնի Կրեմլին, նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահը փորձում է Ռուսաստանին վերադարձնել G-7:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը պատրաստվում է այս շաբաթվա սկզբին այցելել Բելառուս՝ նախկին Խորհրդային հանրապետություն: Ուղևորությունն, ըստ կառավարության ներկա և նախկին պաշտոնյաների, ամենայն հավանականությամբ, կառաջացնի Կրեմլի զայրույթը:
Բոլթոնի ծրագրված այցը մի երկիր, որը հաճախ ներկայացնում են որպես «Եվրոպայի վերջին բռնապետություն», հարաբերությունների ջերմացման նշան է, և տեղի է ունենում այն ժամանակ, երբ Թրամփն ինքն է ձգտում ավելի լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Բոլթոնի այցը նշանավորվում է որպես Բելառուս ԱՄՆ կառավարության ամենաբարձր մակարդակի այց: Մոսկվան նույնպես փորձում է խորացնել իր կապերը Մինսկի հետ: Ըստ լուրերի, Բելառուսի հետ քաղաքական միությունը կարող է հնարավորություն ընձեռել Պուտինին խուսափելու մինչև 2024 թվականը սահմանադրորեն սահմանված ժամկետից:
«Բոլթոնը լավ է հասկանում, որ Պուտինը վարում է ագրեսիվ քաղաքականություն և այն կարող է ներառել նաև Բելառուսի վերաբերյալ որոշ նախագծեր», – ասում է Ջոն Հերբսթը ՝ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպանը:
Այդ քայլը Ռուսաստանի նկատմամբ Թրամփի ակնհայտ հակվածության ( վերջին շրջանում նա հանդես է գալիս G-7 Ռուսաստանի վերադարձի օգտին) և Մոսկվայի հարցով Թրամփի վարչակազմի կոշտ դիրքորոշման միջև շարունակվող անհամաձայնության վերջին դրսևորումն է:
Մարդու իրավունքների խնդիրների պատճառով Արևմուտքից հեռացած Մինսկը երկար ժամանակ կախվածության մեջ էր Մոսկվայից իր հիվանդ տնտեսությանը նպաստելու համար էներգետիկ սուբսիդիաներ ստանալու հարցում: Գործարքի իր մասի համար, որը երբեմն անվանում էին «նավթ համբույրների համար», Բելառուսը ծառայեց որպես հավատարիմ բուֆեր Ռուսաստանի և Եվրամիության միջև:
Թեև տարիների ընթացքում հարաբերությունները տատանվել են, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցույց է տվել, որ Արևմուտքի հետ պատրաստ է սիրախաղի՝ Ռուսաստանի հետ հարցերը կարգավորելու համար: Բայց 2014 թվականին Ռուսաստանի ներխուժումն Արևելյան Ուկրաինա Բելառուսի նախագահին դրդեց վերանայել իր կախվածությունը Մոսկվայից և սերտ կապեր փնտրել ինչպես Չինաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ:
Մոսկվային հղած իր ուղերձում Բելառուսն առաջին անգամ հայտարարել է ԱՄՆ–ից անմշակ նավթ գնելու ցանկության մասին, քանի որ նպատակ ունի դիվերսիֆիկացնել էներգիայի մատակարարումը Ռուսաստանից հեռու, հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը:
2015-ին Լուկաշենկոն ազատեց Բելառուսի քաղբանտարկյալներին ՝ հուշելով Միացյալ Նահանգներին և Եվրոպային վերացնելու երկրի նկատմամբ պատժամիջոցների մեծ մասը:
Չնայած 1994 թվականից Լուկաշենկոյի կառավարման ժամանակ Բելառուսում չի եղել որևէ նշանակալից քաղաքական բարեփոխում, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք այն բաց է եղել աստիճանական ներգրավվածության համար: Դա սկսվեց պաշտպանության կցորդների փոխադարձ հավատարմագրմամբ և թափ ստացավ Թրամփի կառավարման ժամանակ: 2017 թվականից Բելառուսը մեղմացրեց վիզայի պահանջները տասնյակ երկրների, ներառյալ ԵՄ անդամ պետությունների և Հյուսիսային Ամերիկայի երկրների այցելուների համար:
«Բելառուսին որպես սև խոռոչ ընդունելն ու անտեսելը ձախողում էր: Դա չի առաջացրել որևէ առաջընթաց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում», – ասել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով պաշտպանության նախարարի նախկին օգնական Մայքլ Քարպենտերը:
Ըստ նրա, Մինսկի հետ տնտեսական և դիվանագիտական հետագա կապերի շնորհիվ Վաշինգտոնն ավելի մեծ ազդեցություն կունենա Բելառուսի նկատմամբ: «Մենք պետք է անենք այն, ինչ կարող ենք անել Բելառուսի ինքնիշխանությունն ամրապնդելու համար», – ասել է նա:
Անցյալ տարվա հոկտեմբերին Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելը դարձավ ԱՄՆ առաջին բարձրաստիճան դիվանագետը, որն այցելեց Բելառուս վերջին 10 տարվա ընթացքում: Այս տարվա սկզբին, երբ Մինսկը ազդարարեց, որ կվերացնի ԱՄՆ դեսպանատանն աշխատող դիվանագետների թվի նկատմամբ սահմանված արգելքը, ամերիկացի պաշտոնյաներն այն ողջունեցին որպես դիվանագիտական առաջխաղացում:
ԱՄՆ վերջին դեսպանը 30 դիվանագետների հետ վտարվեց Բելառուսից 2008 թ., երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ կիրառեց Բելառուսի նկատմամբ, մարդու իրավունքների ոտնահարման պատճառով: Ըստ դիվանագիտական աղբյուրների, մինչև վերջերս Մինսկը սահմանափակում էր ԱՄՆ դիվանագետների թիվը, սկզբում թույլատրվում էր դեսպանատանն աշխատել հինգ, ավելի ուշ՝ 10 մարդու:
Քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Դեվիդ Հեյլը հաջորդ ամիս նույնպես նախատեսում է այցելել Բելառուս՝ քննարկելու երկրում ԱՄՆ–ի դիվանագիտական ներկայության ընդլայնման հարցը, այդ թվում ՝ Մինսկի հետ դեսպանների հնարավոր փոխանակումը, հայտնում են այցին ծանոթ աղբյուրները:
Պետդեպարտամենտի խոսնակն ասել է. «Միացյալ Նահանգները հավատարիմ է աջակցելու Բելառուսի ինքնիշխանությանն ու անկախությանը: Մենք շարունակում ենք աշխատել Բելառուսի կառավարության և ժողովրդի հետ՝ ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու և հիմնարար ազատությունները հարգելու ուղղությամբ»:
Հերբսթը, որը ԱՄՆ նախկին դեսպանն էր Ուկրաինայում, ասել է, որ Բոլթոնի այցը նշանակալի է, բայց նա նաև զգույշ էր այն չչափազանցնելու հարցում:
«Սա չի նշանակում, որ մենք զենք ենք ուղարկում Բելառուս, որ աջակցում ենք Բելառուսին տարբեր միջազգային կազմակերպություններին միանալու համար», – ասաց նա: «Մենք պարզապես ցուցաբերում ենք խոսելու և Լուկաշենկոյին մի փոքր աջակցելու պատրաստակամություն, քանի որ նա փորձում է կառավարել ռուսական սպառնալիքը»:
Անցած մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի առաջնորդները նոր հետաքրքրություն ցուցաբերեցին Բելառուսի հետ 20-ամյա պայմանագրի նկատմամբ: Դիտորդներից շատերի կարծիքով Բելառուսի հետ միությունը Պուտինի սցենարներից մեկն է, որը նրան հնարավորություն կտա մեկ անգամ ևս կառավարել Ռուսաստանը 2024 թվականին նախագահության ժամկետը լրանալուց հետո:
Սահմանները բացելուց և աշխատուժի ազատ տեղաշարժը թույլ տալուց բացի, պայմանագիրը երբեք ամբողջությամբ չի կատարվել: Մինչդեռ դա թույլ կտար ստեղծել ընդհանուր արժույթ, օրենսդիր մարմին և պետության ղեկավար, ինչը Պուտինի համար խելացի լուծում կլիներ պահպանելու իշխանությունն՝ առանց սահմանադրությունը խախտելու:
Փորձագետները նշել են, որ այս տարբերակը թանկ և ոչ ժողովրդավարական քայլ կլինի և ամենայն հավանականությամբ, Լուկաշենկոն իշխանությունը չի թողնի առանց պայքարի: Հաշվի առնելով վերջին շրջանում տարածաշրջանում հողերի գրավման Մոսկվայի պատմությունը, քչերն են պատրաստ ամբողջությամբ բացառել այս տարբերակը, քանի դեռ չի հայտնվել Պուտինի իրավահաջորդության ավելի իրագործելի ծրագիր:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ