Թրամփի իրանյան ռազմավարությունը չի հաջողվի. Ահա թե ինչու

Թրամփի իրանյան ռազմավարությունը չի հաջողվի. Ահա թե ինչու

Հոդվածի առանցքում

  • Թեհրանի հետ լարվածության ուժեղացմանը զուգընթաց, Վաշինգտոնը փորձում է հասկանալ իրանական կառավարության ու հատկապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մտածողությունը: Կազմակերպությունը, որը գործում է որպես էլիտար ռազմական մասնաճյուղ և երկրի հեղափոխության բաստիոն, այսօր ամենահզոր ուժն է Իրանի բարդ քաղաքական կառույցում: Հասկանալով հեղափոխության պահապաններին, դուք կհասկանաք, թե ինչ է նշանակում ժամանակակից իրանական քաղաքականությունը:

Ուշադրությանն արժանի

Առավելագույն ճնշումը միայն կուժեղացնի Հեղափոխության պահապաններին,  որոնք իրենց համարում են նոր ազգային շահերի պաշտպան:

Թեհրանի հետ լարվածության ուժեղացմանը զուգընթաց, Վաշինգտոնը փորձում է հասկանալ իրանական կառավարության ու հատկապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մտածողությունը: Կազմակերպությունը, որը գործում է որպես էլիտար ռազմական մասնաճյուղ և երկրի հեղափոխության բաստիոն, այսօր ամենահզոր ուժն է Իրանի բարդ քաղաքական կառույցում: Հասկանալով հեղափոխության պահապաններին, դուք կհասկանաք, թե ինչ է նշանակում ժամանակակից իրանական քաղաքականությունը:

Կողմնակի դիտորդներից շատերի համար կազմակերպության իրավասությունն է երկրի ներսում ճնշել այլախոհներին և աջակցել արտասահմանում գործող ագրեսիվ ռազմական միավորներին: Ճիշտ է, որ այն «Հեզբոլլահի» նման խմբերի խոշոր հովանավորն է, և կարևոր դեր է խաղացել 2009 թվականին բարեփոխիչ «Կանաչ շարժումը» բռնի ուժով ճնշելու հարցում:

Իրանում պատկերն այլ է: 10 տարվա ընթացքում հեղափոխության պահապանների շրջանում ազգագրական հետազոտություն անցկացնելուց հետո նկատել եմ, որ պահապանները փորձում են վերածվել Իրանի ազգային արժեքների նոր պաշտպանի և դա այն ժամանակ, երբ ռեժիմը թևակոխում է հինգերորդ տասնամյակը:

Այս տեղաշարժը հասկանալն էլ կօգնի ըմբռնել ներկա միջազգային լարվածությունները և դրանց մեկնաբանություններն Իրանում: Թրամփի վարչակազմը կրկնակի նպատակ է հետապնդում. Առավելագույն ճնշման ռազմավարությամբ՝ պատժամիջոցներ կիրառելով,  Իրանին նստեցնել սեղանի շուրջ և այլախոհներին դրդել փոխելու ռեժիմը: Երկուսն էլ լարվածության հիմքում են: Դրսից ճնշումն օգնում է ռեժիմին երկրում ստեղծել ներքին համերաշխություն: Հեղափոխության պահապանները հոյակապ են համապատասխանում դրա իրագործմանը:

1979 թ. հեղափոխությունն Իրանում հակաիմպերիալիստական ազգայնականության և կրոնական գաղափարախոսության արդյունք էր: Իրանցիների մեծամասնության համար, հանրահավաքներում «Ոչ Արևելքը, ոչ Արևմուտքը» կարգախոսները նույնքան բարձր էին հնչում, որքան իսլամական բարեպաշտության կոչերը:

Հատկապես 1953 թվականին, երբ ամերիկացիներն ու բրիտանացիները աջակցեցին վարչապետ Մոհամմադ Մոսադեի  հեղաշրջմանը, իրանցիները վրդովվեցին, տեսնելով արևմտյան միջամտությունը, այդ թվում աջակցությունը Շահին, ում շատերը համարում էին օտարերկրյա խամաճիկ: Հետհեղափոխական կառավարությունն այնքան մտահոգված էր հեղաշրջման կրկնությունից, որ ինքնապաշտպանության համար ստեղծեց հեղափոխության պահապաններին:

Կորպուսը ռազմական գործառույթ է կատարում, սակայն հիմնականում գործում է ավանդական ռազմական կառույցից դուրս: Հեղափոխության գլխավոր առաջնորդ Այաթոլլահ Խոմեյնին չվստահեց իրանական զինված ուժերին, որոնք հայտնի են որպես Արտեշ, համոզված, որ նրանք հավատարիմ մնացին շահին: Նա հեղափոխության պահապաններին հանձնարարեց պաշտպանել հեղափոխությունը երկրի ներսում, իսկ Արտեշը պաշտպանելու էր ազգի սահմանները:

Առաջին մի քանի տարին հեղափոխության պահապանները ճնշեցին խռովությունը Քրդստանում և երկրի թուրք փոքրամասնության շրջանում: 1980 թ. սեպտեմբերին Իրաքի Իրան ներխուժման ժամանակ հեղափոխության պահապանները միացան Արտեշին ճակատային գծերում: Ութամյա պատերազմում այն ​​վերածվեց  ռազմական ուժի`իր սեփական ցամաքային, ռազմածովային և օդային ուժերով:

Այն հասունացավ նաև քաղաքականապես, չնայած Այաթոլլա Խոմեյնիին արգելել էր պահապաններին և Արտեշին զբաղվել քաղաքականությամբ: Սակայն 1989 թ. Խոմեյնիի մահից անմիջապես հետո Իսլամական Հանրապետության ղեկավարները սկսեցին շահութաբեր պայմանագրեր կնքել հեղափոխության պահապանների հետ՝ երկրի հետպատերազմյան ենթակառուցվածքները վերակառուցելու համար: 1990-ականներին այն եղել է Իրանում ամենահարուստ անկախ կառույցը:

Հեղափոխությունից տասնամյակներ անց ռեժիմը ԶԼՄ-ի միջոցով փորձում էր հեղափոխության պատմությունը և Իրաքի հետ պատերազմը ներկայացնել հակաիմպերիալիստական լեզվով՝ հագեցած շիա իսլամական պատկերներով: Սակայն 2009 թ.-ին Կանաչ շարժումը՝ հեղափոխությունից հետո ռեժիմի դեմ բռնկված ամենամեծ փողոցային ցույցերը, որոնց ժամանակ իսլամական հանրապետության փոխարեն օգտագործում էին «Իրանական Հանրապետությունը», ցույց տվեց, որ կրոնական գաղափարախոսությունն այլևս կենսունակ չէ:

Իրանը հեղափոխությունից 30 տարի անց կտրուկ փոխվել է: Այն դարձել է ոչ միայն ավելի կրթված ու ավելի քաղաքային, այլև ավելի երիտասարդ: 80 միլիոն բնակչության 70 տոկոսը 40 տարեկանից ցածր է: Հեղափոխության պահապանները հասկացել են, որ զգալի թվով իրանցիներ հոգնել են պետության քարոզչությունից և պահապաններին ու նրանց ռազմական թևին՝ Բասիջ ուժերին են մեղադրում երկրի այլախոհներին ճնշելու համար:

Միաժամանակ տապալվում էին ռեժիմի քարոզչական ջանքերը. քիչ մարդիկ էին գնումներ կատարում ռեժիմի գրախանութներում, այցելում նրանց թանգարաններ, դիտում նրանց հեռուստատեսային ծրագրերն ու ֆիլմերը: Մի խոսքով, իսլամական հանրապետության պահապանները բախվել էին ցանկացած հաջողված հեղափոխության դասական պարադոքսին. Ինչպես մի սերնդից մյուսին փոխանցել հեղափոխական ծրագրին իրենց նվիրվածությունը:

Նրանք գտան լուծումը: Ազգայնականությունը հզոր ուժ է Իրանում ու ցանկացած այլ վայրում,  գաղափարապես այն վաղուց միավորում է իրանցիներին: Հեղափոխության  պահապանների մեդիա պրոդյուսերը «Կանաչ շարժումից» անմիջապես հետո փակ հանդիպման ժամանակ իր գործընկերներին ասել է. «Մենք պետք է ցույց տանք երիտասարդներին, որ այստեղ ենք՝ պաշտպանելու ոչ միայն իսլամական հանրապետություն գաղափարը, այլև Իրանը որպես ազգ»:

Վերջին տասնամյակում նրանք վերանայել են իրենց աշխատանքը լրատվամիջոցներում, ցույց են տալիս, թե ինչպես են պահապանները պաշտպանում Իրանն արտաքին ագրեսիայից, կրոնական խորհրդանիշները մղելով հետին պլան: Հարևան Իրաքում ու Աֆղանստանում բռնությունների, Իսլամական պետության ձևավորման և սիրիական քաղաքացիական պատերազմի վատթարացման ֆոնին, իրանցիների շրջանում սովորական է դարձել. «Առանց սեպահի( դա պահապանն է պարսկերեն), Իսլամական պետության գրոհայինները Թեհրանում կլինեին» արտահայտությունը:

Պահպանները վերջերս Թեհրանում բացեցին մեծ թանգարան, որը պատմում է իրանա-իրաքյան պատերազմի մասին որպես պարսկական ազգայնականության հաղթանակ, անցյալում այդ պատմությունը ներկայացվում էր հերոսական պատմություն, որը պատերազմի զինվորներին գնահատում էր որպես օրինակելի կրոնական գործիչների, ինչպիսին Իմամ Հուսեյնն էր, Մոհամմեդ մարգարեի թոռը և շիաների երրորդ իմամը:

Նահատակներին հիշատակելու փոխարեն թանգարանը ներկայացնում է ազգայնականության, արժանապատվության և հպարտության պատմությունը: «Մենք Իրանին  ազատեցինք արևմտյան տերությունների հսկողությունից և վերականգնեցինք մեր հսկողությունը երկրում», – ասում է թանգարանի աշխատակիցն ու « Բասիջի»անդամը:

Նոր լսարան գրավելու համար, Թեհրանի հյուսիս-կենտրոնական բլրի վրա գտնվող թանգարանը հրավիրել է արվեստագետների, ստեղծելու ցուցահանդեսներ, որոնք ավելի շատ կոսմոպոլիտ հանդիսատես կհրապուրեն:

Սոցիալական ցանցերում երիտասարդներին ներգրավելու համար հեղափոխության պահապանները մեծ ներդրումներ են արել նաև երաժշտական ​​տեսանյութերում, որտեղ Իսլամական Հանրապետության զինված ուժերը ներկայացվում են որպես հինավուրց քաղաքակրթության անկախության և արժանապատվության պաշտպաններ:

Իրանական ամենաթանկ երաժշտական ​​տեսահոլովակը`385 հազար դոլարով, ներկայացնում է Պարսից ծոցում Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի կողմից խփված  Iran Air օդանավի իրական պատմությունը: Միաժամանակ ցուցադրվում են Բասիջի զինվորական հագուստով իրանցի տղամարդկանց խմբեր, որոնք իրանական դրոշով ու զենքով գնում են նավի դեմ:

Լրատվամիջոցների նման քարոզարշավները շահավետ են: Այսօր մեծ ժողովրդականություն է վայելում գեներալ Քասսիմ Սուլեյմանանին, Հեղափոխության պահապանների Քուդսի զորքերի հրամանատարը: Նա հսկում է արտաքին ռազմական գործողությունները: Ավելի շատ իրանցիներ են պահապաններին համարում իրենց լավագույն պաշտպանությունը ԱՄՆ-ից, հակամարտություն, որը շատերն ընդունում են որպես ազգայնական և հակաիմպերիալիստական և ոչ գաղափարախոսական:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment