Թրամփը նոր պատժամիջոցներ է կիրառում Թուրքիայի դեմ ռուսական հրթիռների պատճառով

Թրամփը նոր պատժամիջոցներ է կիրառում Թուրքիայի դեմ ռուսական հրթիռների պատճառով

Հոդվածի առանցքում

  • Թրամփի վարչակազմը նոր երեք պատժամիջոցների փաթեթներ է առաջ քաշել Թուրքիայի դեմ ռուսական S-400 հրթիռային համակարգի գնման համար: Ազգային անվտանգության խորհրդի, պետքարտուղարության և գանձապետարանի պաշտոնյաների միջև տեղի է ունեցել քննարկում դրա շուրջ, որը ամենայն հավանականությամբ, կհարվածի արդեն իսկ խնդիրներով լի Թուրքիայի տնտեսությանը, ասել են երեք անձինք, ովքեր ցանկացել են մնալ անհայտ:

Ուշադրությանն արժանի

 

Թրամփի վարչակազմը նոր երեք պատժամիջոցների փաթեթներ է առաջ քաշել Թուրքիայի դեմ ռուսական S-400 հրթիռային համակարգի գնման համար:

Ազգային անվտանգության խորհրդի, պետքարտուղարության ​​և գանձապետարանի պաշտոնյաների միջև տեղի է ունեցել քննարկում դրա շուրջ, որը ամենայն հավանականությամբ, կհարվածի արդեն իսկ խնդիրներով լի Թուրքիայի տնտեսությանը, ասել են երեք անձինք, ովքեր ցանկացել են մնալ անհայտ:

Ցանկացած տարբերակ կդիտարկվի ի հավելում ԱՄՆ-ի ամիսներ առաջ արված սպառնալիքի, որ այն կդադարեցնի F-35 օդանավերի վաճառքը Թուրքիային, եթե Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետ չկանգնի ռուսական համակարգերը գնելու մտքից:

Ներկայումս առավել շատ աջակցություն վայելող գաղափարներից է Թուրքիայի մի շարք պաշտպանության ոլորտի առանցքային ընկերությունների թիրախավորումը, որոնք համագործակցում են Ռուսաստանի հետ: Նման պատժամիջոցները կհարվածեն այն ընկերություններին, որոնք կմեկուսանան ԱՄՆ ֆինանսական համակարգից՝ դարձնելով անհասանելի նրանց համար ամերիկյան շուկայից օգտվելը:

Լարված հարաբերություններ

Քննարկումները ի ցույց դրեցին, թե որքան վատ են հարաբերությունները ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև, որոնք ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներ են: Նրանց հարաբերությունները վերջին տարիներին վատթարացել են, ինչն էլ ավելի արագ ընթացք է ստացել Էրդողանի՝ S-400 համակարգի ձեռք բերման որոշման արդյունքում: Բանավեճը մինչ օրս կենտրոնացած էր ԱՄՆ-ի սպառնալիքների վրա կապված Թուրքիայի կողմից F-35 ծրագրի մասնակցության դադարեցման հետ: Ներկայումս Թուրքիան արտադրում է Lockheed Martin Corp- ի համար F-35- ի մի քանի հիմնական բաղադրիչներ, և ակնկալում է գնել տասնյակ առաջադեմ կործանիչներ:

Թրամփն առերեսվում է Կոնգրեսի երկու ուժերի կողմից աճող ճնշմանը, որն այնուամենայնիվ շարժիչ ուժ է, որպեսզի Թուրքիան դադարի S-400- ի վերաբերյալ բանակցությունները և գնի ԱՄՆ-ի Patriot հրթիռային պաշտպանության համակարգը: Կոնգրեսի առաջնորդները պնդում են, որ CAATSA- ի պատժամիջոցները պարտադիր են, և Թուրքիան չի կարող խուսափել նրանցից S-400-ի գնման դեպքում:

ԱՄՆ-ը հեռու է գնացել Թուրքիային նախազգուշացման հարցում ռուսական համակարգի գնման հետ կապված և կարող է պատժամիջոցներ կիրառել CAATSA- ի օրենսդրության համաձայն, ասում է վարչակազմի պաշտոնյաներից մեկը, որը ցանկացավ մնալ անհայտ: Պաշտոնյան, ով S-400 ռուսական համակարգը որակել է հետախուզական հավաքատեղի, ասել է, որ ԱՄՆ-ը Patriot համակարգի համար լավագույն առաջարկն է արել:

Չնայած Թրամփի և Էրդողանի միջև անհատական ​​փոխհարաբերությունների, Թրամփը նախկինում ցույց է տվել, որ պատրաստ է պատժել այդ երկիրը: Անցյալ տարի Թուրքիան հրաժարվել էր ազատ արձագել ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնին, և Թրամփը օգոստոսին կրկնապատեց մետաղի ներկրման սակագները, իսկ երկու թուրք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ սահմանվեցին պատժամիջոցներ: Բրանսոնը ազատ արձակվեց, և սակագները վերացվեցին:

ԱՄՆ-ն արդեն մեկ տարի է, ինչ սպառնում է հնարավոր պատժամիջոցներով, քանի որ պարզ է դարձել, որ Թուրքիան չի պատրաստվում հետ կանգնել գործարքից: Դրա կողմնակիցներից է Վես Միտչելը, ով Եվրոպայի հարցերով պետական ​​քարտուղարի տեղակալն էր, իսկ այս տարի հրաժարական տվեց:

Հարաբերությունների վատթարացման առիթ

«Սա հավանականություն ունի էլ ավելի վատթարացնել հարաբերությունները», – ասել է Միտչելը 2018 թ. հունիսին ԱՄՆ Սենատում իր վկայության ժամանակ՝ անդրադառնալով S-400- ի վաճառքին: «Մենք չենք կարող ավելի պարզ բացատրել, քան արել ենք, ինչպես մասնավոր, այնպես էլ հրապարակային մակարդակում՝ ընդգծելով, որ S-400- ի հետ կապված որոշումը որակական առումով կփոխեն թուրք-ամերիկյան հարաբերությունները այնքան, որ շատ դժվար կլինի վերականգնել դրանք»:

Այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է չհրաժարվել այս գործարքից: Երկրի հաշվարկն այն է, ըստ որոշ մասնագետների և արտաքին քաղաքականության փորձագետների, որ Էրդողանին կհաջողվի Թրամփին բաժանել իր վարչակազմի մնացած մասից և համոզել նրան, որ S-400- ի գործարքը մեծ խնդիր չէ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment