Թրամփը ցանկանում է կործանել Եվրամիությունը

Թրամփը ցանկանում է կործանել Եվրամիությունը

Հոդվածի առանցքում

  • Նախագահ Դոնալդ Թրամփն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երբեք լավագույն ընկերներ չեն եղել: Առաջին իսկ հանդիպումից նրանց խառնվածքների և քաղաքական ոճերի տարբերությունը ակնհայտ էր: Թրամփը հրաժարվում է ընդունել համաշխարհային ժամանակակից քաղաքականության կարևորագույն գործիչներից մեկի խորհուրդն ու կարծիքը: Նա միաժամանակ հարձակվում է չորս ժամկետ ղեկավարած կանցլերի՝ տասնամյակների ընթացքում ձևավորած ու պաշտպանած գաղափարախոսության ու ինստիտուտների վրա:

Ուշադրությանն արժանի

Նախագահ Դոնալդ Թրամփն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երբեք լավագույն ընկերներ չեն եղել: Առաջին իսկ հանդիպումից նրանց խառնվածքների և քաղաքական ոճերի տարբերությունը ակնհայտ էր:

Թրամփը հրաժարվում է ընդունել համաշխարհային ժամանակակից քաղաքականության կարևորագույն գործիչներից մեկի խորհուրդն ու կարծիքը: Նա միաժամանակ հարձակվում է չորս ժամկետ ղեկավարած կանցլերի՝ տասնամյակների ընթացքում ձևավորած ու պաշտպանած գաղափարախոսության ու ինստիտուտների վրա:

Ըստ The New Yorker ամսագրում հրատարակված բազմաթիվ անանուն աղբյուրների՝ նրանք խիստ տարբեր անձնավորություններ են, ինչը նշանակում է, որ նրանց բարեկամությունն ի սկզբանե դատապարտված էր:

Մի գերմանացի բարձրաստիճան պաշտոնյան, ամսագրին ասել է, որ Մերկելը, որպես դոկտորի կոչումով հմուտ գիտնական, գուցե «չափազանց մեծ սպասելիքներ ուներ իր լսարանից», երբ առաջին անգամ փորձեց գործնական հարաբերություններ ձևավորել ԱՄՆ նոր նախագահի հետ:

«Այնպիսի տպավորություն է, որ Մերկելի շոշափած խնդիրները Թրամփը լիարժեք չի հասկանում», – ասել է պաշտոնյան՝ հիշելով մեկ հանդիպում, որի ժամանակ Մերկելը փորձել է բացատրել Մերձավոր Արևելքի բարդ քաղաքականությունը:

Թեև քաղաքական մյուս գործիչները, օրինակ, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, սկզբում նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխըմբռնումն ապահովելու  համար  հաճոյախոսում էին, ինչը Մերկելի ոճը չէ: «Նա չի հաճոյախոսում», – The New Yorker- ին ասել է մեկ այլ գերմանացի պաշտոնյա:

Անկախ նրանից՝ նախագահին երես տալուց հրաժարվելը լավագույն դիրքորոշումն էր, թե ոչ, գերմանական խոսակցության թեմաները երբեք ընդհանրություն չեն ունեցել Թրամփի հետ: Գերմանացի մի պաշտոնյա հիշում է, որ չնայած առևտրի հարցով շատ մանրակրկիտ էին պատրաստվել, Թրամփը ծիծաղել է այն փաստարկի վրա, որ Գերմանիան, փաստորեն, Միացյալ Նահանգներին չի թալանել: «Դժվար է նրա հետ հիմնավորված փաստարկներով խոսել», բացատրել է պաշտոնյան:

Պարզ չէ, դա անտեղյակության, ազգայնականության թե քաղաքական միավորներ շահելու հետևանք է, բայց Թրամփը երկար ժամանակ քննադատել է Եվրամիությանը, որն, ըստ մի շարք դիտարկումների, նրա գիտակցության մեջ նույնացվում է Գերմանիայի հետ: Թրամփը շարունակ մեղադրում է Եվրամիությանը առևտրի հարցում ԱՄՆ-ին չարաշահելու համար, նույնիսկ հայտարարել է, որ ամբողջ դաշինքը ստեղծվել է ԱՄՆ-ին վնասելու համար:

Թրամփը պահանջել է եվրոպական առևտրային զիջումներ, սպառնալով սակագներ կիրառել և աջակցել Brexit-ին, թեև նա չէր կասկածում, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կհետևի իր խորհրդին `կապահովի անվտանգ հեռացում դաշինքից:

ԱՄՆ-ի նախագահը Եվրամիությանը նույնիսկ ԱՄՆ-ի «թշնամի» է կոչել, այն հավասարեցնելով Չինաստանի հետ, չնայած Վաշինգտոնի և Բրյուսելի միջև երկարատև, երբեմն ոչ սահուն համագործակցությանը:

Անցյած ամիս Թրամփը The Wall Street Journal- ին ասաց. «Եվրամիության և Չինաստանի միակ տարբերությունը ծավալի մեջ է: Նրանք մեզ շատ վատ են վերաբերվում: Չեն վերցնում մեր գյուղատնտեսական արտադրանքները: Չեն գնում մեր մեքենաները: Նրանք ոչինչ չեն անում: Իսկ մենք նրանց դարձյալ շատ բան ենք տալիս»:

ԱՄՆ-ի մի անանուն բարձրաստիճան պաշտոնյա ասել է The New Yorker-ին. «Եվրոպացի շատ ղեկավարներ ինձ ասել են, թե համոզված են, որ նախագահ Թրամփը որոշել է ոչնչացնել ԵՄ-ն»:

Ըստ նախկին նախագահ Բարաք Օբամայի մի քանի ավագ խորհրդականների՝ Օբաման ըստ երևույթին, նույն մտավախությունն ուներ: Ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո իր նախագահության վերջին արտասահմանյան ուղևորության ժամանակ Օբաման երեք ժամ է անցկացրել Մերկելի հետ`քննարկելով գլոբալ քաղաքականության փոփոխվող լանդշաֆտը:

Օբամայի՝ Եվրոպայի հարցով Ազգային անվտանգության ավագ խորհրդատու Չարլզ Կուպչանը, որը նրա հետ Եվրոպայում էր, ասել է The New Yorker- ին, որ նախագահն «իր պաշտոնավարման վերջին տարիների անհանգստացած էր Եվրոպայի ճակատագրով»:

«Նա այն տեսակետն ուներ, որ Մերկելը պետք է պահպանի Եվրոպայի միասնությունը», – ասել է Կուպչանը: «Նա վախենում էր, որ առանց Մերկելի ամեն ինչ կքանդվի»:  Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ  Բենջամին Ռոդեսի խոսքով, նախագահը Մերկելին ասել է, որ Թրամփի մուտքը Սպիտակ տուն փոթորկի նման կլինի և խորհուրդ է տվել կանցլերին «գտնել որոշակի բարձր դիրք» ու պահպանել այն:

Օբամայի պաշտոնանկ լինելու օրից Մերկելը զբաղված է իր ներքին կռիվներով: Ընտրությունների վատ արդյունքները ստիպեցին կանցլերին բարդ բանակցություններ սկսել ձախ կենտրոնամետ ընդդիմության հետ իշխող կոալիցիա ձևավորելու համար, քանի որ Գերմանիայի այլընտրանք աջ ծայրահեղական կուսակցությունն իր մեծությամբ դարձավ երրորդը:

Հետագայում տարածաշրջանային ընտրական ձախողումները ստիպեցին կանցլերին հեռանալ իր Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության առաջնորդի պաշտոնից, չնայած նախատեսել էր այդ քայլին դիմել մինչև 2021 թ. կանցլերի պաշտոնավարման ավարտը:

Թեև եվրոպացի քաղաքական գործիչները առաջինը փորձեցին աշխատել Թրամփի հետ,այժմ պարզ երևում է, որ նրանք որոշել են սպասել: Միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտությունից հետո, Թրամփի և նրա շրջապատի նկատմամբ շարունակվող հետաքննությունների ֆոնին նախագահն այսօր ավելի խոցելի է թվում:

Երբ հունվարի 3-ին կկայանա հաջորդ Կոնգրեսի նիստը, նախագահը կբախվի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ մեծամասնությանը, որտեղ շատ են հետաքննողական և դատական իրավասություններով թշնամի օրենսդիրները: Դժվար 2019թ.-ին իրավիճակը Թրամփի համար ավելի լավը լինի:

Ըստ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Իվո Դաալդերի, Թրամփի «Առաջինը Ամերիկան», միակողմանի, գլոբալ քաղաքականության գործարքային բրենդը սառեցրել է տրանսատլանտյան հարաբերությունները: «Դաշնակիցներն ամբողջ 2017 թվականին փորձեցին հասկանալ, թե ինչպես նրան ներգրավեն ավելի ավանդական հարաբերությունների մեջ, բայց միասին ձախողվեցին», – ասել է The New Yorker- ը:

«Ես չեմ հավատում, որ Եվրոպայում կա մի մարդ, որը կարծում է, թե կարող ենք վերադառնալ այս նախագահին»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment