Թրամփը զարմացած է Բրեքսիթի անհաջող ընթացքից
Հոդվածի առանցքում
- Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը նշել է, որ «զարմանում էր, թե որքան վատ են ընթանում Բրեքսեթի բանակցությունները և կարծում է, որ բանակցությունները կարող էին այլ կերպ վարել: Նա նաև ասել է, որ այս տարի մեկնելու է Իռլանդիա: «Չեմ ուզում տեսնել, թե ինչպես է ամեն ինչ հիմա փլուզվում: Չեմ կարծում, որ ևս մեկ հանրաքվե կլինի, քանի որ դա շատ անարդար կլինի այն մարդկանց նկատմամբ, որոնք կողմ են քվեարկել նախորդ հանրաքվեում», - ասել է Թրամփը:
Ուշադրությանն արժանի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկեպտիցիզմով է խոսել այն մասին, որ Մեծ Բրիտանիան կարող է Եվրամիությունից դուրս գալու հարցով ևս մեկ հանրաքվե կազմակերպել՝ ասելով, որ դա անարդար կլինի:
Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը նշել է, որ «զարմանում էր, թե որքան վատ են ընթանում Բրեքսեթի բանակցությունները և կարծում է, որ բանակցությունները կարող էին այլ կերպ վարել: Նա նաև ասել է, որ այս տարի մեկնելու է Իռլանդիա:
«Չեմ ուզում տեսնել, թե ինչպես է ամեն ինչ հիմա փլուզվում: Չեմ կարծում, որ ևս մեկ հանրաքվե կլինի, քանի որ դա շատ անարդար կլինի այն մարդկանց նկատմամբ, որոնք կողմ են քվեարկել նախորդ հանրաքվեում», – ասել է Թրամփը:
Վարադկարն ասել է, որ իր և Թրամփի դիրքորոշումները Բրեքսիթի հարցում տարբեր են:
«Ես ափսոսում եմ, որ Բրեքսիթը տեղի է ունենում», – ասել է Վարադկարը:
Նա նաև ասել է, որ ակնկալում է քննարկել հարցն ավելի ուշ, ինչպես նաև ներգաղթի և առևտրի հարցերը:
Առևտրի մասով Եվրամիությունը ԱՄՆ-ի հետ «շատ անարդար» է վարվում, ասել է Թրամը:
Մեծ Բրիտանիան նախատեսում է դուրս գալ Եվրամիությունից մարտի 29-ին, իսկ խորհրդարանը պատրաստվում է հինգշաբթի քվեարկել՝ վերջնաժամկետը հետաձգելու համար: Օրենսդիրները երկու անգամ մերժել են ԵՄ-ից դուրս գալու վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած համաձայնագրերը և դեմ են քվեարկել Բրեքսիթին՝ առանց համաձայնագրի:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ