Հանրապետական սենատորներն ավելացնում են ճնշումը Թրամփի պատի դեմ

Հանրապետական սենատորներն ավելացնում են ճնշումը Թրամփի պատի դեմ

Հոդվածի առանցքում

  • Մեքսիկայի սահմանի երկայնքով պատ կառուցելու համար երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու նախագահ Դոնալդ Թրամփի մշտական սպառալիքը նոր հիմքեր է ստեղծում ուժերի բաժանման համար և ոչ նախագահի օգտին: Հիմա այնպիսի զարգացումներ կան, որոնք կարող էին ԱՄՆ հիմնադիրների ծիծաղն առաջացնել: Եթե նրանք տեսնեին, որ հանրապետական սենատորները սկսել են ասել` սահմանադրական խնդիր է, որ նախագահը փորձում է շրջանցել Կոնգրեսը` օգտագործելով արտակարգ դրություն հայտարարելու իր իրավունքը` փորձելով ֆինանսավորում ստանալ մի բանի համար, երբ Կոնգրեսը լիազարություններ չունի։

Ուշադրությանն արժանի

Մեքսիկայի սահմանի երկայնքով պատ կառուցելու համար երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու նախագահ Դոնալդ Թրամփի մշտական սպառալիքը նոր հիմքեր է ստեղծում ուժերի բաժանման համար և ոչ նախագահի օգտին: Հիմա այնպիսի զարգացումներ կան, որոնք կարող էին ԱՄՆ հիմնադիրների ծիծաղն առաջացնել: Եթե նրանք տեսնեին, որ հանրապետական սենատորները սկսել են ասել` սահմանադրական խնդիր է, որ նախագահը փորձում է շրջանցել Կոնգրեսը` օգտագործելով արտակարգ դրություն հայտարարելու իր իրավունքը` փորձելով ֆինանսավորում ստանալ մի բանի համար, երբ Կոնգրեսը լիազարություններ չունի:

Հանրապետականները նկատում են, որ եթե Թրամփը կարող է օգտագործել արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորությունը և շրջանցել Կոնգրեսին, նույնը ապագայում կարող են անել նաև դեմոկրատ նախագահները: Սենատորների ուշադրության կետրոնում Սենատի շահն է, ինչը նշանակում է` իրենց սեփական շահը:

Տեխասից հանրապետական սենատոր Ջոն Քորնինը պարզաբանեց. «Ամբողջ գաղափարն այն է, որ նախագահը, ով էլ որ նա լինի` Թրամփը, Վարրենը, Սանդերսը, կարող է արտակարգ դրություն հայտարարել և անօրինական կերպոս զավթել մաս-մաս եղած իշխանությունը: Հասնել նրան, որ գումարներ հատկացվեն կոնկրետ նախագծերի` առանց Կոնգրեսի համաձայնության: Սա լրջագույն սահմանադրական հարց է»:

Սա առաջին անգամ է Թրամփի պաշտոնավարման ընթացքում, որ Կոնգրեսի հանրապետական անդամները հայտարարում են` կարող են դուրս գալ նախագահի դեմ` պաշտպանելու օրենսդիրի լիազորությունները:

Այլ խոսքով, Կոնգրեսի իշխանության հնարավոր ուզուրպացման հնարավորությունը, որից հետո սպառնալիք կա ֆեդերալ ֆինանսավորումից զրկել այլ նախագծեր և փոխարենը կառուցել պատ, առաջացնում է սահմանադրական արձագանք Թրամփի գործողությունների նկատմամբ:

Այս զարգացումների ֆոնին ուշագրավ է, որ դրանք տեղի են ունենում այն սցենարով, որը գրված է Սահմանարդության մեջ, բայց հազվադեպ էր աշխատում այնպես, ինչպես մտածված էր:

Հիմնադիրների գաղափարն այն էր, որ իշխանության ուժերը հնարավորություն ունենան պաշտպանել իրենց հետաքրքրությունները և նրանք ստեղծել են հավասարակշռություն Կոնգրեսի և նախագահի միջև: «Հավակնությունները պետք է լինեն այլ հավակնությունների հակադրվելու համար», – գրել է Մեդիսոնը:

Հիմնական միտքն այն է, որ եթե իշխանության մի ճյուղը փորձում է ազդել մյուսի վրա, ինչպես օրինակ, եթե նախագահը փորձում է գումար ծախսել, որը Կոնգրեսը չի հատկացրել, հարձակման ենթարկված Կոնգրեսի անդամներն անցնում են կոլեկտիվ պաշտպանության:

Նույնիսկ եթե նրանք չեն գործում Մեդիսոնի գրած սկզբունքով, իշխանության ճյուղերը կպաշտպանեն իրենց իրենց իսկ հետաքրքրությունների հիմքով: Վերջիվերջո ոչ մի քաղաքական գործիչ չի ցանկանում լինել շրջանցված:

Սեփական հետաքրքրությունների հիմքով շարժվելու խնդիրն այն է, որ Մեդիսոնը հաշվի չէր առել ազգային քաղաքական կուսակցությունների զարգացումը, որոնք այն ժամանակ, երբ նախագծվում էր Սահմանադրությունը, ԱՄՆ-ում չկային:

Երբ նախագահը և Կոնգրեսի մեկ կամ երկու պալատները ներկայացնում են նույն քաղաքական կուսակցությունը, հաճախ այնպես է պատահում, որ օրենսդիրներն իրենց կուսակցության շահը վեր են դնում Կոնգրեսի շահից: Սա խորապես խախտում է իշխանության ուժերի բաժանման սկզբունքը: Սեփական շահի մոդելը մեծ հաշվով Կոնգրեսին չի տանում իր սեփական արտոնությունները պաշտպանելու ճանապարհով, երբ սենատորների մեծ մասն իր շահը համադրում է նախագահի կուսակցության շահի հետ:

Նախագահի կուսակցությունը ներկայացնող սենատորներին և ներկայացուցիչներին նախագահի էստրեմալ գործողություններ են, պետք, որպեսզի նրանք կարողանան վեր կանգնել կուսակցության շահից: Եվ արտակարգ դրություն հայտարարելով պատի կատուցումը հենց այդ էքստրեմալ քայլն է: Այդ կարծիքին են մի քանի հանրապետականներ:

Խնդիրն իրականում այնքան էլ պատը չէ: Ավելի շուտ այն, որ Սենատի հանրապետականներն արթնացել են և գիտակցել, որ ֆինանսավորում հատկացնելու իրավունքը Կոնգրեսի ամենակարևոր ուժն է` տրված Սահմանադրությամբ:

Կոնգրեսը հստակ մերժել է Թրամփին պատի կառուցման համար գումար հատկացնելու հարցում, ոչ միայն գործող Կոնգրեսը, այլև նախորդը, որի երկու պալատներում էլ մեծամասնություն էին հանրապետականները:

Եթե Թրամփը, այնուամենայնիվ, կարողանա կառուցել պատը, դա կնշանակի, որ Կոնգրեսը գոյություն չունի: Ահա թե ինչու  կոնգրեսի անհամաձայնությունը շրջանցելով պատի կառուցումը ֆինանսավորելը կլինի նախագահի համար վտանգավոր նախադեպ:

Իրականում կլինեն հանրապետականներ, որոնց հաշվարկով ավելի կարևոր է աջակցել նախագահին, քան պաշտպանել իշխանության իրենց ճյուղը: Եթե նույնիսկ Կոնգրեսում հանարապետականների ձայները բավական լինեն Թրամփին պատ կառուցելն արգելող ուղիղ օրենք ընդունելու համար, Թրամփը կարող է օգտագործել վետոյի իր իրավունքը: Եվ հավանաբար Ներկայացուցիչների պալատում ու Սենատում հանրապետականները չունեն բավականաչափ ձայներ վետոնշ շրջանցելու համար անհրաժեշտ քվեների 2/3 մասն ապահովելու համար:

Բայց եթե համակարգը ճիշտ աշխատի, ամեն ինչ սրան չի հասնի: Թրամփը պետք է հասկանա ուղերձը, որը հանրապետականները փորձում են հասցնել` նշելով, որ Սահմանադրությունը շրջանցելու նրա ծրագիրը չափազանց հեռու է գնում:

Եվ եթե Թրամփը չհասկանա, կա իշխանության երրորդ ճյուղը, որը պատրաստվում է ներգրավվել այս ամենին` դատական համակարգը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment