Թրամփը հավանաբար չի ցանկանա Իրանի հետ պատերազմի մեջ մտնել
Հոդվածի առանցքում
- Իրանի իշխանությունները կարծում են, որ անցած տարվա մայիսին իրանյան միջուկային համաձայնագրից Թրամփի վարչակազմի դուրս գալը նպատակ ուներ տնտեսական ճնշում գործադրել և փոխել ռեժիմը: Թրամփն այս կերպ ցանկանում է միջուկային համաձայնագրի պայմանների շուրջ Իրանի հետ նոր բանակցություններ սկսել, որոնք Միացյալ Նահանգների համար ավելի բարենպաստ կլինեն:
Ուշադրությանն արժանի
Նախորդ շաբաթ Օմանի ծոցում երկու նավթակիր նավերի հարձակումից հետո ԱՄՆ-ն առաջինը մեղադրեց Իրանին, որն էլ մերժեց իրեն հասցեագրված մեղադրանքը: Սակայն միջադեպի իրական պատճառները շարունակում են անհայտ մնալ:
Եթե միջադեպի հետևում Իրանն է թաքնված, ապա Ամերիկայի ճնշումները բանակցություններում ձախողվել են և փոխարենը դրդել Իրանի հետ հակամարտությանը:
Եթե ԱՄՆ-ն չի կարող որևէ փաստացի ապացույց ներկայացնել, ապա այս ամենը դրդում է պատերազմի:
Թրամփը գուցե չի ցանկանում պատերազմ, բայց դա անխուսափելի կլինի, քանի դեռ նա հարկադրանքները բալանսավորում է դիվանագիտությամբ:
Իրանի իշխանությունները կարծում են, որ անցած տարվա մայիսին իրանյան միջուկային համաձայնագրից Թրամփի վարչակազմի դուրս գալը նպատակ ուներ տնտեսական ճնշում գործադրել և փոխել ռեժիմը: Թրամփն այս կերպ ցանկանում է միջուկային համաձայնագրի պայմանների շուրջ Իրանի հետ նոր բանակցություններ սկսել, որոնք Միացյալ Նահանգների համար ավելի բարենպաստ կլինեն:
Թրամփի թիմակիցները ցանկանում են Իրանին այնքան ճնշել, որ Իսլամական Հանրապետությունն այլրևս չկարողանա դիմակայել: Իրանի կարծքով ԱՄՆ-ի արագ արձագանքը ու պետության հասցեին հնչեցրած մեղադրանքներն ապացուցում են, որ Վաշինգտոնը գնում է պատերազմի:
Իրանը ցույց է տալիս, որ ճնշումների քաղաքականությունը չի աշխատելու: Թեհրանը մաքսիմալ ճնշումներին ցույց է տալիս մաքսիմալ դիմադրություն՝ առաջինը մերժելով միջուկային համաձայնագրից դուրս գալը:
Խնդրի միակ լուծումը բանակցություններն են: Թրամփն ասում է, որ Ամերիկան պատերազմ չի ուզում և ոչ էլ ռեժիմի փոփոխություն: Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է, որ Իրանը կբարգավաճի ներկային իշխանությունների շնորհիվ: Սակայն Իրանը բանակցությունների գործընթացում չի վստահում Թրամփին, հատկապես երբ խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլթոնին:
Մարտահրավերն Իրանի համար մեկն է՝ գալ բանակցությունների սեղան առանց կապիտուլյացիայի և թույլ չտալ, որ Թրամփի մաքսիմալ ճնշումներն աշխատեն:
Հենց այդ ճնշումներն են, որ Ամերիկային մոտեցրել են պատերազմի եզրին: Եթե սա Թրամփի ուզածը չէ, ապա նա պետք է փոխի իր մարտավարությունը: Նա պետք է համոզի Իրանին, որ նա լուրջ է տրամադրված: Պետք է գիտակցի, որ ճնշումներն արդեն սահմանն անցել են:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ