Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպումն ավարտվեց անարդյունք
Հոդվածի առանցքում
- ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով` Կիմն առաջարկել էր ապամոնտաժել Յոնբյոնի համալիրը, դա Հյուսիսային Կորեայի խոշորգույն միջուկային գիտահետազոտական կենտրոնն է: Բայց փոխարենը Կիմ Չեն Ընը ցանկանում էր, որ ամերիկյան բոլոր պատժամիջոցները չեղարկվեն: Սա մի պահանջ է, որն ամերիկյան կողմը պատրաստ չէ իրականացնել:
Ուշադրությանն արժանի
Դոնալդ Թրամփի ու Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումն ավարտվեց առանց համաձայնագիր ստորագրելու: Ամերիկյան կողմը հրաժարվեց կատարել պատժամիջոցները չեղարկելու` հյուսիսկորեացի առաջնորդի պահանջը:
«Պատճառը պատժամիջոցներն էին», – ասել է Թրամփը: «Նրանք պատժամիջոցների լիարժեք չեղարկում էին ցանկանում, մենք չէինք կարող դա անել»:
Սպասվում էր, որ երկու առաջնորդները կորեական թերակղզու ապամիջուկացման հարցում առաջընթաց կգրանցեն:
«Երբեմն անհրաժեշտ է լռել, սա հենց այդ դեպքն է», – ասել է Թրամփը:
Վիետնամի մայրաքաղաք Հանոյում կայացած ասուլիսին Թրամփն ասել է, որ երրորդ գագաթնաժողովի մասին առայժմ չի խոսվել, բայց նախագահը լավատեսորեն է տրամադրված:
Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ պետքարտուղար Պոմպեոն ասել է, որ լիահույս է, որ երկու կողմերի պաշտոնյաները մոտ ապագայում բանակցությունները կվերականգնեն:
Սպիտակ տան նախանշած օրակարգով նախատեսվում էր «համաձայնագրի ստորագրման արարողություն» և երկու երկրների ղեկավարների մասնկացությամբ «աշխատանքային ճաշ», բայց ծրագիրը չեղարկվեց:
Որո ՞նք էին խոչընդոտները
Թրամփի խոսքով` Կիմն առաջարկել էր ապամոնտաժել Յոնբյոնի համալիրը, դա Հյուսիսային Կորեայի խոշորգույն միջուկային գիտահետազոտական կենտրոնն է: Բայց փոխարենը Կիմ Չեն Ընը ցանկանում էր, որ ամերիկյան բոլոր պատժամիջոցները չեղարկվեն: Սա մի պահանջ է, որն ամերիկյան կողմը պատրաստ չէ իրականացնել:
Թրամփը ձախողե՞ց
Երկու առաջնորդների առաջին հանդիպումը, որը կայացավ 2018թ.-ի հունիսին` Սինգապուրում, քննադատության արժանացավ էական առաջընթաց չգրանցելու պատճառով: Ակնկալվում էր, որ նախագահը Հանոյում կկարողանա ապամիջուկացման համաձայնագիր ստորագրել:
Անհաջողությունը կդիտարկվի որպես ձախողում Թրամփի համար, որն իր հյուսիսկորեացի առաջնորդի հետ մերձեցումը էական քաղաքական ձեռքբերում է համարում:
Շատերը գործարք չկնքելու նախագահ Թրամփի որոշումը ճիշտ են համարում:
«Թրամփի տեսանկյունից դա պարտություն կլինի», – ասում է Անդրեյ Աբրահամյանը` Սթենֆորդի համալսարանի Հս. Կորեայի հարցերով փորձագետը:
«Վատ գործարքը» տարիների քննարկումների առիթ կտար ու կդիտվեր որպես ամերիկյան քաղաքականությունից հեռանալու ազդակ: Այս կերպ նա իրավիճակը փրկեց աշխատանքային քննարկումների ձևաչափի միջոցով:
Միջազգային արձագանք
Հարավային Կորեայի նախագահական գրասենյակը բանակցությունների ընդհատումը «ցավալի» է որակել, այդուհանդերձ Սեուլը համարում է, որ Միացյալ Նահանգների ու Հս. Կորեայի առաջնորդներն աննախադեպ առաջընթաց են գրանցել:
Հվ. Կորեայի առաջնորդ Մուն Ջե Ինը նույնպես ջանքեր է գործադրել երկու կորեաների հարաբերությունները բարելավելու ուղղությամբ և մեծ դեր է խաղացել նաև Թրամփի ու Կիմի սինգապուրյան հանդիպման կայացման հարցում:
Ավելի ուշ Մունը հայտարարեց, որ մոտ 28-րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել նախագահ Թրամփի հետ: Նախագահն ընդգծել է, որ երկու առաջնորդների հետագա բանակցություններից դրական արդյունքներ է ակնկալում:
Չինաստանը` Հս. Կորեայի հիմնական դաշնակիցը, հույս է հայտնել, որ կողմերը կշարունակեն բանակցությունները:
«Սա իհարկե մեկ ակնթարթում կարգավորվող հարց չէ», – ասել է ԱԳ նախարարի խոսնակ Լու Կանը:
Ի՞նչ է ապամիջուկայնացումը
Երկու կողմերի միջև անորոշություն կա «ապամիջուկայնացում» եզրույթի շուրջ: Վաշինգտոնն ավելի վաղ ասել էր, որ պատժամիջոցները կչեղարկվեն միայն այն դեպքում, եթե Հս. Կորեան դադարեցնի միջուկային բոլոր փորձարկումները: Բայց այդ պայմանը Հս. Կորեայի համար անընդունելի է:
Ապամիջուկացումն, ըստ Կիմ Չեն Ընի փոխադարձ համաձայնագիրն է, որը ենթադրում է նաև ամերիկյան զինուժի դուրսբերումը Կորեական թերակղզու տարածքից:
Պատերազմի ավա՞րտ
Գագաթնաժողովից առաջ խոսվում էր հնարավոր քաղաքական հայտարարության մասին, որով պաշտոնապես կավարտվեր 1950-53թթ.-ին Կորեական պատերազմը: 53թ.-ին կողմերի միջև կնքվել է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ` զինադադար:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ