Սպասելով Թրամփ-Կիմ զույգի Նոբելյան մրցանակին

Սպասելով Թրամփ-Կիմ զույգի Նոբելյան մրցանակին

Հոդվածի առանցքում

  • Եթե Թրամփն անցած տարի խաբվել է, ապա այս անգամ ամեն ինչ ավելի հուսադրող է: Նրան հատուկ բանագնաց է նշանակել փորձառու դիվանագետ Ստիվեն Բիգունին և նրանք երկուսով ազդակներ են հղել, որ այժմ ավելի իրատես են փոխզիջումների և ժամկետների մասով: Թրամփը հայտարարել է, որ վերջիվերջու Հյուսիսային Կորեան կապամիջուկայնացվի, բայց այդ հարցում շտապել պետք չէ: Եվ հենց այսպիսի տեսք է ունենում իրական համաձայնությունը:

Ուշադրությանն արժանի

 

Նախագահներ Թրամփը և Կիմ Չեն Ընը հաջորդ շաբաթ հանդիպելու են Վիետնամում և այս նախագահներն ունեն մեկ ընդհանրություն՝ նրանք երկուսն էլ նայում են հայելու մեջ ու տեսնում Նոբելյան խաղաղության մրցանակակրի:

«Եթե ես չլինեի, մենք հիմա պատերազմի մեջ կլինեինք Հյուսիսային Կորեայի հետ», – անցած տարի թվիթել էր Թրամփը: Նա իրեն համարում է կորեական թերակղզու մեծագույն խաղաղարար և վերջերս հպարտացել էր, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն իրեն առաջադրել է Նոբելյան խաղաղության մրցանակի:

«Շատ ուրիշներն էլ այդպես են մտածում», – ասել է Թրամփը, երբ լրագրողներին պատմում էր Աբեից ստացած հրաշալի նամակի մասին, որով Ճապոնիայի վարչապետը հայտնել էր առաջադրման մասին:

Աբեն, կարծես զայրանալով, որ Թրամփին հաճոյանալու իր փորձը դարձել է հանրության սեփականություն, հրաժարվեց հաստատել դա: Իսկ ճապոնական երկու առաջատար թերթեր գրեցին, որ նամակը գրվել է Սպիտակ տան խնդրանքով:

Եվ գրեթե նույն ինտենսիվությամբ Խաղաղության նոբելյան մրցանակի մասին խոսում են Հյուսիսային Կորեայում և ակնարկում, որ այն հնարավոր է հանձնվի իրենց նախագահին: Իհարկե, չափազանցնելով Կիմ Չեն Ընի արժանիքները մինչև այնտեղ, որ հայտարարում են, թե նա սկսել է մեքենա վարել երեք տարեկանում:

Իհարկե, սխալ կլինի մտածելը, թե մրցանակը կհանձնվի ԱՄՆ կամ Հս. Կորայի նախագահներին և ընդհանրապես, ճիշտ չէ, որ նախագահները հանդիպման են գնում սխալ ընկալումներով: ԱՄՆ-ում և արտասահմանում անվտանգության ոլորտի շատ պաշտոնյաներ անհանգստանում են, որ հանուն այդ մրցանակի Թրամփը կարող է կայացնել այնպիսի որոշումներ, ինչպիսին ամերիկյան զորքը Հարավային Կորեայից հեռացնելն է:

Բայց թյուրըմբռնումը կարող է օգտակար լինել, եթե այն ավելացնի զիջումների գնալու և խաղաղություն կառուցելի կողմերի մղումը: Չեմ կարծում, թե Հյուսիսային Կորեան մոտ ապագայում կհրաժարվի իր միջուկային զենքից, բայց հիմա հնարավոր է տեսնել դիվանագիտական քայլեր, որոնք երկրին ավելի ապահով են դարձնում և հնարավորություն կա, որ մենք կհասնենք դրան:

Անցած տարի Կիմի հետ առաջին հանդիպման համար նախապատրաստական նվազագույն աշխատանք էր տարվել և Թրամփը գնացել էր կարևոր զիջումների, ինչպես զորավարժութունների դադարն է՝ փոխարենը ստանալով ոչինչ:

Թրամփն իր դիվանագիտական անկարողությունը խորացրեց թվիթներով, որոնցից մեկում գրեց, որ Հյուսիսային Կորեայից այլևս միջուկային վտանգ չի սպառնում, ապա ավելացրեց, թե Կիմն իրեն գեղեցիկ նամակներ է ուղարկում և իրենք սիրահարված են:

Իրականում Հյուսիսային Կորեայից սպառնացող վտանգը կա: Այս երկիրը շարունակում է արտադրել միջուկային վառելիք և գործարկել հրթիռային բազաները: ԱՄՆ հետախուզության պաշտոնյաները Սենատում ասացին, որ Հյուսային Կորեան չի գնում ապամիջուկայնացման ճանապարհով:

Եթե Թրամփն անցած տարի խաբվել է, ապա այս անգամ ամեն ինչ ավելի հուսադրող է: Նրան հատուկ բանագնաց է նշանակել փորձառու դիվանագետ Ստիվեն Բիգունին և նրանք երկուսով ազդակներ են հղել, որ այժմ ավելի իրատես են փոխզիջումների և ժամկետների մասով: Թրամփը հայտարարել է, որ վերջիվերջու Հյուսիսային Կորեան կապամիջուկայնացվի, բայց այդ հարցում շտապել պետք չէ: Եվ հենց այսպիսի տեսք է ունենում իրական համաձայնությունը:

Հյուսիսային Կորեան կարող է խոստանալ դադարեցնել Յոնգբյոն միջուկային համալիրի գործունեությունը և մի քանի այլ պակաս կարևոր օղակների, ընդունել միջազգային դիտորդներին և շարունակել միջուկային և հրթիռային փորձարկումները: Փոխարենը ԱՄՆ կմեմացնի պատժամիջոցները: Կողմերը կարող են հայտարարել, որ Կորեական պատերազմն ավարտված է, փոխանակվեն դիվանագիտական ներկայացուցչություններով, պարզեցնեն մշակութային կապերը և համաձայնեն միջուկային ծրագրից հրաժարվելու մասով հետագա գործողությունների շուրջ:

2017-ին, երբ վերջին անգամ Հյուսիսային Կորեայում էի, պաշտոնյաները խոսում էին Լիբիայից օրինակ վերցնելու մասին և, որ եթե հրաժարվես միջուկային ծրագրից, ԱՄՆ կարող է տապալել քո կառավարությունը: Այնպես որ, կասկածում եմ, որ Կիմը միջուկային ծրագրից հրաժարվելու ոչ մի պլան էլ չունի:

Բայց նույնիսկ առանց ամբողջական ապամիջուկայանացման, դրական քայլ կլինի, եթե դադարեցվեն փորձարկումները, կրճատվի միջուկային արտադրությունը, համաձանեցվեն ապագա քայլերը:

Երբ անցած տարի մի ամերիկացի Չինաստանի սահմանով անցել էր Հյուսիսային Կորեա, նրան արտաքսեցին, ոչ թե բանտարկեցին: ԱՄՆ-ն էլ մեղմացրել է Հս. Կորեա հումանիտար օգնութուն ուղարկելու կանոնները:

Թրամփը և Կիմը կարող են ինչ-որ կախարդական բեկման հույս ունենալ, հնարավոր է կորեական պատերազմի վերջի մասին հայտարարելու շուրջ: Բայց մի հավատացեք կախարդանքներին: Սա այն խնդիրը չէ, որը կկարգավորվի այս ամիս կամ այս տարի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment