Թրամփը կանգնած է Իրանի հարցում Օբամայի սխալը կրկնելու վտանգի առաջ

Թրամփը կանգնած է Իրանի հարցում Օբամայի սխալը կրկնելու վտանգի առաջ

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որի գերխնդիրը, կարծես թե իր նախորդի ժառանգությունը տապալելն է, կանգնած է Իրանի հարցում Բարաք Օբամայի հիմնարար սխալը կրկնելու վտանգի առաջ՝ Իսլամական հանրապետութան հետ դիմակայությունը բացառապես դարձնելով միջուկային զենքի մասին:

Ուշադրությանն արժանի

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որի գերխնդիրը, կարծես թե իր նախորդի ժառանգությունը տապալելն է, կանգնած է Իրանի հարցում Բարաք Օբամայի հիմնարար սխալը կրկնելու վտանգի առաջ՝ Իսլամական հանրապետութան հետ դիմակայությունը բացառապես դարձնելով միջուկային զենքի մասին:

Վերջին շաբաթների ընթացքում Թրամփը մի քանի անգամ կրկնել է Թեհրանի հետ բանակցելու իր պատրաստակամությունը, նույնիսկ եթե նա ավելի շատ պատժամիջոցներ է կիրառել իրանական ինստիտուտների և անհատների նկատմամբ և սպառնացել պատասխանել նոր քայլերով, եթե ամերիկացիները հարձակման ենթարկվեն: Սա նշանակում է, որ, ինչպես նախկինում գրել եմ, վարչակազմը ճիշտ չի սահմանել իր նպատակները:

Սակայն, երբ նրանից որոշակիություն պահանջեցին, Թրամփը հիմնականում խոսել է Իրանում միջուկային զենքի որոնման մասին՝ առաջարկելով կանխել նման արդյունքը Թեհրանի հետ ցանկացած բանակցություններով: «Կարծում եմ, որ նրանք ցանկանում են բանակցել», – ասել է նա: «Եվ ես կարծում եմ, որ նրանք ցանկանում են գործարք կնքել: Եվ իմ գործարքը միջուկային է: Նայեք, նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ», – հավելել է նա:

Նա ասել է, որ իր Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի միջոցով. «Ես ասացի.«Ուղարկեք հետևյալ հաղորդագրությունը՝ Դուք չեք կարող ունենալ միջուկային զենք: Եվ մենք կարող ենք նստել ու գործարք կնքել»: Բայց դա հենց այն ազդանշանն է, որ Օբաման ուղարկում էր իր պետքարտուղար Ջոն Քերրին, երբ 2013-ին իրանցիները համաձայնել էին բանակցությունների՝ տնտեսական պատժամիջոցները դադարեցնելու նպատակով: Եվ այս սկզբունքն ամրագրվեց երկու տարի անց Համատեղ գործողությունների ծրագրում՝ Թեհրանը հրաժարվեց իր միջուկային հավակնություններից՝ միջազգային շուկաների և միլիարդավոր դոլարների սառեցված ակտիվների վերադարձի դիմաց:

Գործարքը խիստ թերի էր: Իրականում, իրանական ռեժիմը վահան էր ստացել իր այլ վտանգավոր գործողությունների` Սիրիայում ցեղասպանություն և այլ տեղերում ահաբեկչություններ իրականացնելու, ինչպես նաև բալիստիկ հրթիռների զարգացման համար: Իրանցիները հենց այդպես էլ արեցին, Դամասկոսում Բաշար ալ-Ասադին, Լիբանանում «Հզբոլլահ» և Եմենում հութիներին աջակցելով:

Միաժամանակ, JCPOA-ն թույլ է տվել Իրանին պահպանել հարստացված ուրանի պաշարները և 10 կամ 15 տարվա ընթացքում միջուկային զենք ունենալու հնարավորությունը:

Անցած տարի Թրամփը ԱՄՆ-ին դուրս բերեց գործարքից, ինչից հետո Պետդեպարտամենտը նշում է, որ ցանկացած ապագա բանակցությունները կլինեն Իրանի բոլոր գործողությունների և ոչ միայն միջուկային ծրագրի շուրջ:

Պետքարտուղար Մայք Պոմպեոն ներկայացրեց 12 պահանջներով ցուցակ, որոնք պետք է կատարի ռեժիմը նախքան նոր գործարքի կնքումը: Պահանջների ցանկում ներառված են Հզբոլլահի նման խմբերի աջակցության և բալիստիկ հրթիռային ծրագրի դադարեցում:

Բայց Խամենեիի հետ գործարք կնքելու ձգտումների և Կիմ Չեն Ընի հետ տեսախցիկների առաջ փոքրիկ զբոսանքի ֆոնին Թրամփը կարծես տեսադաշտից դուրս է թողնում այն ոչ միջուկային սպառնալիքը, որը նկատում է Թեհրանից:

NBC- ի հարցազրույցում նախագահը միայն կարճ անդրադարձ է կատարել Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրին, այնուհետև կրկնել է, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ:

Դա այն դիրքորոշումն է, որին կաջակցեր Օբաման: Եվ, նույնիսկ Խամենեին, եթե դա որևէ իմաստ ունենար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment