Թրամփ. Եթե Իրանը կռիվ է ուզում, դա կլինի Իրանի պաշտոնական կործանումը

Թրամփ. Եթե Իրանը կռիվ է ուզում, դա կլինի Իրանի պաշտոնական կործանումը

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի կրկին սպառնացել է Իրանի կառավարությանը` նախազգուշացնելով, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության պայմաններում ռազմական հակամարտությունը կհանգեցնի Իրանի վերջնական կործանմանը:

Ուշադրությանն արժանի

 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի կրկին սպառնացել է Իրանի կառավարությանը` նախազգուշացնելով, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության պայմաններում ռազմական հակամարտությունը կհանգեցնի Իրանի վերջնական կործանմանը:

«Եթե Իրանը ցանկանում է կռիվ, դա կլինի Իրանի պաշտոնական կործանումը: Երբեք կրկին չսպառնաք Միացյալ Նահանգներին»:

The New York Times-ը անցած շաբաթ հաղորդել է, որ Թրամփը մտադիր է Մերձավոր Արևելք ուղարկել ավելի քան 120 հազար զինվորականների այն բանից հետո, երբ ԱՄՆ հետախուզական ծառայությունը կասկած է հայտնել, որ Իրանը կարող է հարձակում պլանավորել տարածաշրջանում ամերիկացիների և ենթակառուցվածքի նկատմամբ:

Նախագահը մերժեց զեկույցը՝ ավելացնելով, որ նա կուղարկի «ավելի շատ զորքեր», եթե որոշի ավելի ագրեսիվ մոտեցում որդեգրել Իրանի նկատմամբ:

Հինգշաբթի օրը Սպիտակ տան առջև լրագրողը հարցրեց, թե արդյոք ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմելու է, Թրամփը պատասխանեց. «Հուսով եմ, ո՛չ»:

Ավելի ուշ, կիրակի, Սթիվ Հիլթոնին տված հարցազրույցում, որը նկարահանվել է Fox News- ում, Թրամփը վերահաստատել է, որ ինքը չունի մտադրություն թույլատրելու Իրանին ձեռք բերել միջուկային զենք: «Ես չեմ ցանկանում պատերազմ, բայց դուք ունեք իրավիճակ ինչպես Իրանի դեպքում, դուք չեք կարող թույլ տալ, որ նրանք ունենան միջուկային զենք, պարզապես դա չի կարելի թույլ տալ», – ասել է նա:

Կիրակի օրվա նախագահի թվիթը առաջին դեպքը չէ, երբ Թրամփը ձգտում է Թեհրանին վախեցնել սոցիալական մեդիայի հարթակով: 2018 թ. հուլիսին Թրամփը նախազգուշացրել է նախագահ Հասան Ռոհանիին, որ «երբեք ու երբևիցե չսպառնաք Միացյալ Նահանգներին կամ կտուժեք այնպիսի գործողություններից, որոնցից տուժել են մի քանիսը պատմության ընթացքում»:

Ավելի վաղ կիրակի օրը Սենատոր Միթ Ռոմնին վստահություն է հայտնել, որ Իրանի հետ պատերազմից հնարավոր է խուսափել:

Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոմնին CNN- ի Ջեյկ Թոփփերիին ասել է. «Պատերազմ Իրանի հետ չի լինի»:

«Մեկ րոպե անգամ չեմ հավատում, որ կամ նախագահը կամ Ջոն Բոլթոնը, կամ, անկեղծորեն, Սպիտակ տան առաջատար լուրջ ղեկավար պաշտոնյան որևէ կերպ հետաքրքրված է Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ», – շարունակեց Ռոմնին:

«Նախագահը շատ հստակ նշեց, որ նա կարծում է, որ ամենամեծ արտաքին քաղաքական սխալը, հավանաբար, ժամանակակից դարաշրջանում, նախագահ Ջորջ Բուշի որոշում էր Իրաք հարձակվելու մասին», – ասել է Յուտայի հանրապետականը:

Ռոմնիի գործընկեր Սենատոր Թոմ Քոթոնը ևս հարցազրույցում կասկած հայտնեց ռազմական բախման սպառնալիքի շուրջ:

«Որքան գիտեմ, ոչ ոք չի առաջարկում անել այն, ինչ տեսնում եք Իրաքում ՝ 150 հազար զորքերի ներխուժումը երկիր՝ տապալելու կառավարությանը և փորձելու կառավարել 80 միլիոն իրանցիներին», – ասաց Սենատորը

«Մենք ուզում ենք տեսնել, որ ռեժիմը փոխել է իր վարքագիծը», – շարունակեց նա: «Սակայն, ԱՄՆ-ը չի պատրաստվում առաջինը հարվածել: Բայց եթե Իրանը հարվածի Միացյալ Նահանգներին կամ մեր դաշնակիցներին առաջինը հարված հասցնի, ապա այդ ժամանակ Ամերիկան կորոշի ` մեր վերջին հարվածի ընտրությունը, քանի որ մեր զինվորները կկործանեն այդ երկիրը»:

Երբ Թոդիին հարցրեցին, թե արդյոք հնարավոր է, որ  Թրամփը հանդիպի և բանակցի անմիջապես Իրանի բարձրագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի հետ նա  պատասխանեց.

«Մենք ուշադրություն ենք դարձնում ԱՄՆ-ի զինված ուժերի և տարածաշրջանում մեր դաշնակիցների դեմ ռազմական գործողությունների դադարեցման վրա»:

Օրենսդիրները շաբաթվա ընթացքում կստանան տեղեկություն Իրանի մասին պետքարտուղար Մայք Պոմպեոյից, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պաթ Շանահանիից, ԿՀՎ-ի տնօրեն Ջինա Հասպելից և միացյալ գլխավոր շտաբի պետ գեներալ Ջոզեֆ Դանֆորդից, հաղորդում է POLITICO- ն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment