Թրամփը  ողջունում է Բորիս Ջոնսոնին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում

Թրամփը  ողջունում է Բորիս Ջոնսոնին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում

Հոդվածի առանցքում

  • Երեքշաբթի Վաշինգտոնում հարյուրավոր պատանի երկրպագուների հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնին, նրան կոչելով  «բրիտանացի Թրամփ»: «Մենք իսկապես լավ մարդ ունենք, որը դառնալու է Մեծ Բրիտանիայի վարչապետը», - ասել է ԱՄՆ նախագահը: «Նա կոշտ է և  խելացի: Նրան կոչում  են «բրիտանացի Թրամփ» և մարդիկ ասում են, որ դա լավ  է »:

Ուշադրությանն արժանի

 

Երեքշաբթի Վաշինգտոնում հարյուրավոր պատանի երկրպագուների հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնին, նրան կոչելով  «բրիտանացի Թրամփ»:

«Մենք իսկապես լավ մարդ ունենք, որը դառնալու է Մեծ Բրիտանիայի վարչապետը», – ասել է ԱՄՆ նախագահը: «Նա կոշտ է և  խելացի: Նրան կոչում  են «բրիտանացի Թրամփ» և մարդիկ ասում են, որ դա լավ  է »:

Չնայած հարցումներին և բողոքներին, նա պնդեց. «Ինձ այնտեղ սիրում են: Նրանք հենց դա են ուզում: Նրանք դրա կարիքն ունեն: Նա կանի դա: Բորիսը լավն է: Նա լավ աշխատանք կանի»:

Թրամփը բարձր է գնահատել նաև Բրեքսիթ կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջին, ում չկարողացավ գտնել լսարանում: Նա ասաց  վստահ է, որ Ջոնսոնը և Ֆարաջը միասին կաշխատեն: Ջոնսոնը նախկինում բացառել է որևէ համաձայնություն Ֆարաջի հետ:

Նախագահը վերջին օրերին Ջոնսոնին իր աջակցությունն է հայտնել, կրկնելով այն պնդումը, թե Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը հաջողություն չունեցավ բրեքսիթի հարցում, քանի որ անտեսեց խնդրի կարգավորման վերաբերյալ իր խորհուրդը:

Թրանփը խոսում էր Turning Point USA-ի մոտ 1500 պատանիների առաջ: Մինչև հանդիպումը, երիտասարդ պահպանողականները բորբոքված կրկնում էին. «ԱՄՆ, ԱՄՆ, ԱՄՆ» և «Թրամփ, Թրամփ, Թրամփ »: Նրանցից շատերը կրում էին « Ամերիկան նորից հզոր դարձրու» կարգախոսով կարմիր գլխարկներ: Իսկ մի պահ երիտասարդ մի կին գոռաց. «Ես սիրում եմ քեզ »:

Մեծ ոգևորություն էր Թրամփի մասին կենսագրական ֆիլմի ցուցադրության ժամանակ, որտեղ նշվում էր նրա տաղանդը ֆուտբոլում, ընբշամարտում, բասկետբոլում: Ցուցադրվեցին կլիպներ, որտեղ նա ասում է. «Ես սիրում եմ հաղթել», այլ ոչ թե պարզապես մասնակցել: Նա խոստացավ նաև պատը կառուցել:

Երբ էկրաններին ցուցադրվեցին կադրեր 2016 թ. նախագահական բանավեճերից, Հիլարի Քլինթոնին ընդունեցին սուլոցներով: Ներկաներն ավելի ոգևորվեցին, երբ կլիպում հնչեցին Թրամփի խոսքերը. «Որովհետև դու բանտում կլինես»:

Նախագահը հանդես եկավ իրեն բնորոշ պոպուլիստական ելույթով` զանգվածային լրատվցամիջոցների «կեղծ լուրեր», ռուսական հետաքննություն և քաղաքական կոռեկտություն: Մեծ էր ոգևորությունը, երբ նա խոսեց իր դստեր` Իվանկա Թրամփի և զենքի իրավունքի պաշտպանության մասին:

Անցած շաբաթ իր ռասիստական հարձակումներից հետո նա անցավ մեկ ուրիշ դեմոկրատ կոնգրեսականի վրա հարձակման:  Թրամփը վիրավորեց Միչիգանից Ռաշիդա Թլեյբին մաշկի գույնի համար: Նա նախագահի իմփիչմենթի կողմնակիցներից է:

Թրամփը լսարանին ասաց. «Ես այդ Թլեյբին միայն այս առավոտ եմ տեսել »: Նրա անունի հիշատակումը ծիծաղ առաջացրեց: «Միչիգանից է, ճիշտ է: Դա մեծ նահանգ է: Մենք հաղթել ենք Միչիգանում: Նա չի կարող պաշտպանել Միչիգանի ժողովրդի արժեքները »:

Իր չարացած ելույթներից մեկում հարձակվելով Թլեյբի վրա, Թրամփը նրան անվանեց ոչ ողջամիտ մարդ:

Թրամփը նաև ծաղրել է Ալեքսանդրիա Օկասիո Կորտեսի անունը, ասելով, որ այսուհետև նրան կկոչի «Կորտեզ» և կեղծ լուր պնդեց. «Նա մեր երկիրն ու ժողովրդին կոչել է աղբ»: Ամբոխը զայրացավ:

Կանայք Թրամփի թիրախում են հայտնվել թվիթերում նրանց ուղղված ռասիստական գրառումներից հետո, որտեղ նա կանանց առաջարկել է վերադառնալ իրենց հայրենիք,  չնայած, որ բոլորն Ամերիկայի քաղաքացիներ են  և բոլորը, բացի մեկից, ծնվել են ԱՄՆ-ում: Երեքշաբթի առավոտյան հանդիպման երկու մասնակից եկել էր կարգախոսով, որտեղ նշված էր. «Ատում են ԱՄՆ-ն, որովհետև ԱՄՆ-ից չեն»:

Նախագահը երեքշաբթի հայտարարեց. «Կարծում եմ, որ նրանք ատում են մեր երկիրը: Մեզ դուր չի գալիս, երբ նրանք խոսում են «չար հրեաների» մասին: Մեզ դուր չի գալիս, երբ նրանք սարսափելի բաներ են ասում են Իսրայելի մասին»:

Թրամփը հիշեցրել է, թե ինչպես էին քննադատներն անտեսում իր հնարավորությունները 2016 թվականին և ծաղրել է Բարաք Օբամային, որն ասել է, թե Թրամփը երբեք չի հաղթի: Օբամայի անունը լսելով մեկը գոռաց. «ստախոս »:

Թրամփը պատասխանեց. «Նա ճիշտ է»

Նախագահը կրկին պնդեց, որ դեմոկրատները Ամերիկան կթողնեն «սոցիալիստական մղձավանջի» մեջ և կեղծ հայտարարություն արեց, ասելով որ 2020 թ. նախագահական թեկնածուները ցանկանում են վերացնել երկրի ներքին անվտանգության նախարարությունը, ինչը նշանակում է, որ ինքնաթիռներին այլևս չեն կարող պաշտպանել: Մեկ ուրիշ ակնհայտ կեղծիքում Թրամփը պնդում էր, որ փաստաթղթեր չունեցող ներգաղթյալները մի քանի անգամ են քվեարկում Կալիֆորնիայում: «Դրանք կեղծված են»:

Turning Point USA- ը ներկայանում է որպես երիտասարդական կազմակերպություն, որը զբաղվում է ուսանողներին կրթելով ու վերապատրաստելով, որպեսզի «նպաստի ազատության, ազատ շուկայի և սահմանափակ կառավարության սկզբունքներին»: Թրամփը հավաքվածներին ասաց. «Իրականում, երիտասարդ և ամերիկացի լինելու համար երբեք ավելի լավ ժամանակ չի եղել … Այս սենյակում մեծությունն է: Հիշեք, ես ասել եմ դա»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment