Իրանը հայտնում է ամերիկյան լրտեսներ ձերբակալելու մասին․ Թրամփը հերքում է

Իրանը հայտնում է ամերիկյան լրտեսներ ձերբակալելու մասին․ Թրամփը հերքում է

Հոդվածի առանցքում

  • Հետախուզական ծառայության հայտարարության համաձայն, որը ներկայացվել է Պետական հեռուստատեսությամբ, ենթադրյալ լրտեսները «աշխատել են տնտեսական, միջուկային, ենթակառուցվածքային, ռազմական և կիբեր ոլորտների մասնավոր հատվածի զգայուն և կենսական նշանակություն ունեցող կենտրոններում, որտեղ նրանք գաղտնի տեղեկատվություն են հավաքել»:

Ուշադրությանն արժանի

 

Իրանը պնդում է, որ ենթադրյալ լրտեսները աշխատել են միջուկային, ռազմական և կիբեր ոլորտների մասնավոր հատվածի զգայուն և կենսական նշանակության կենտրոններում»:

Իրանը հայտարարել է, որ կոտրել է ԿՀՎ լրտեսական օղակը և 17 կասկածյալի մահվան է դատապարտել:

Հետախուզական ծառայության հայտարարության համաձայն, որը ներկայացվել է Պետական հեռուստատեսությամբ, ենթադրյալ լրտեսները «աշխատել են տնտեսական, միջուկային, ենթակառուցվածքային, ռազմական և կիբեր ոլորտների մասնավոր հատվածի զգայուն և կենսական նշանակություն ունեցող կենտրոններում, որտեղ նրանք գաղտնի տեղեկատվություն են հավաքել»:

Կասկածյալները ձերբակալվել են անցած ամիսներին, մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է իրանական հետախուզության պաշտոնյան:

Նա չի ասել, թե քանի մարդ է մահապատժի ենթարկվել և չի տվել իր անունը, ինչն անսովոր է:

Լրագրողներին, սակայն, հայտնել են, որ նա Իրանի հետախուզության նախարարության հակահետախուզության վարչության տնօրենն էր:

Պաշտոնյան հավելել է, որ կասկածյալ լրտեսներից ոչ մեկին չի հաջողվել կատարել իր դիվերսիոն առաքելությունը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, կտրուկ հերքել է Իրանում ԱՄՆ-ի օգտին լրտեսելու մեղադրանքով 17 մարդ է ձերբակալվելու և մահապատժի ենթարկվելու մասին Իրանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարության տարածած հայտարարությունը․

«Այդ լուրերն ամբողջովին կեղծ են: Դա ծայրից ծայր սուտ է: Այդ քարոզն իրականացվում է Իրանի կրոնական վարչակարգի կողմից, որը ձախողվել է և չգիտի՝ ինչպես վարվել: Նրանց տնտեսությունն ամբողջովին մեռած է, և իրավիճակն է՛լ ավելի կվատանա: Իրանում իսկական խառնաշփոթ է տիրում»,- թվիթերյան իր էջում գրել է Թրամփը:

Իրանը նաև հեռարձակել է հեռուստատեսային վավերագրական ֆիլմ, որը ցույց է տվել, թե ինչպես է ԿՀՎ-ի սպան Արաբական Միացյալ Էմիրություններում հավաքագրում իրանցուն:

Ֆիլմում մի կին, որը խոսում է պարսկերեն նկատելի ամերիկյան շեշտադրությամբ, ասում է. «Դուբայում այնքան շատ հետախույզներ կան, շատ վտանգավոր է … Իրանի հետախուզությունը»:

Անցյալ ամիս Իրանը հայտարարել էր, որ կիբերհարձակման խոշոր ցանց է բացահայտել, որն իր պնդմամբ, ԿՀՎ-ն է ղեկավարում: Թեև պարզ չէ, արդյոք այս վերջին զարգացումները կապված են դրա հետ:

Լրտեսները ձերբակալվել են տարբեր երկրներում, պնդում է նա:

Մայիսին, երբ ուժի մեջ մտան Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցները, լարվածությունը Արևմուտքի և Իրանի հարաբերություններում ավելի սրվեց:

Շաբաթ օրը Իրանը մի տեսահոլովակ է հրապարակել, որտեղ հերքվում է Դոնալդ Թրամփի այն պնդումը, թե ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը ոչնչացրել են իրանական անօդաչու սարքը:

ԱՄՆ նախագահն ասել էր, որ հինգշաբթի «USS Boxer» – ը «պաշտպանական գործողություն» է անցկացրել, երբ անօդաչուն անտեսել է կրկնակի զգուշացումները և Հորմուզի նեղուցում մտել նավից 1000 մղոն շառավղով տարածքը:

Սակայն Իրանի պետական հեռուստատեսությունը ցույց է տվել տեսագրություն, որը հինգշաբթի նկարահանել է USS Boxer- ի և ամերիկյան մեկ ուրիշ ռազմանավի անօդաչուն:

Լարվածություն է նկատվում նաև Մեծ Բրիտանիայի և Իրանի հարաբերություններում, երբ բրիտանական լցանավը կալանվեց Հորմուզի նեղուցում:

Իրանը նավի կալանումը կապում է այս ամսվա սկզբին իրանական նավթ տեղափոխող նավի կալանման հարցում Բրիտանիայի դերի հետ:

Թերեզա Մեյը նախատեսել է կառավարության արտակարգ իրավիճակների Կոբրա կոմիտեի նիստ անցկացնել՝ քննարկելու Բրիտանիայի արձագանքը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment