Թրամփի օրհնությամբ Ճապոնիայի վարչապետ Աբեն փորձում է կամուրջներ գցել Իրանի հետ

Թրամփի օրհնությամբ Ճապոնիայի վարչապետ Աբեն փորձում է կամուրջներ գցել Իրանի հետ

Հոդվածի առանցքում

  • Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն, ով բարեկամական հարաբերություններ ունի ինչպես  Դոնալդ Թրամփի, այնպես էլ Իրանի առաջնորդների հետ, կոչ է արել Թեհրանին խուսափել հակամարտության սրումից և խոստացել ամեն ջանք գործադրելու, որպեսզի մեղմացնի լարվածությունը, որը սպառնում է Մերձավոր Արևելքին:

Ուշադրությանն արժանի

 

Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն, ով բարեկամական հարաբերություններ ունի ինչպես  Դոնալդ Թրամփի, այնպես էլ Իրանի առաջնորդների հետ, կոչ է արել Թեհրանին խուսափել հակամարտության սրումից և խոստացել ամեն ջանք գործադրելու, որպեսզի մեղմացնի լարվածությունը, որը սպառնում է Մերձավոր Արևելքին:

Աբեի այցը Իսլամական Հանրապետության 40-ամյա պատմության մեջ առաջին է, երբ երկիր է այցելում Ճապոնիայի վարչապետը: Այն տեղի է ունենում, երբ ԱՄՆ-ն ցույց է տալիս որոշակի թուլացում՝ 2015 թ. պայմանագրից հրաժարվելուց և պատժամիջոցները վերականգնելուց հետո:

Լարվածությունը աճեց է Պարսից ծոցի երկրների շրջանում, քանի որ ԱՄՆ-ը վերացրեց արտոնությունները, որոնք տալիս էր որոշ երկրներին, ներառյալ Ճապոնիային իրանական նավթ գնելու համար:

Իր հեռուստատեսային ելույթում, Աբեի կողքին կանգնած, Իրանի նախագահ Հասան Ռուհանին ասել է, որ Ճապոնիան շահագրգռված է շարունակել գնել իրանական նավթը, թեև մեկնաբանությունից պարզ չէ, թե արդյոք այն կկարողանա գնել այն ԱՄՆ պատժամիջոցների պարագայում:

Աբեն չի անդրադարձել ճապոնական նավթի գնումներին, բայց ասել է, որ Իրանը պետք է աշխատի կառուցողական կերպով, որպեսզի լարվածությունը գլոբալ տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող այս տարածաշրջանում մեղմանա:

ԱՄՆ-ի և Իրանի նման լարվածության պարագայում ցանկացած քայլ, որն օգնում է նվազեցնել անվստահությունը և թշնամանքը, ողջունելի ձեռքբերում կլիներ Աբեի համար: Թրամփը համաձայնվել է այս այցին, որը նաև ներառում է բանակցություններ Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ:

Աբեի հանդիպումը Ռուհանիի հետ տևեց ավելի երկար, քան սպասվում էր, և հեռուստատեսային ելույթները մեկ ժամով հետաձգվեցին, և երկուսն էլ արտահայտվեցին դրական տոնով:

Ինչու է ԱՄՆ-Իրան հակամարտության լարվածությունն այժմ աճում

«Ինչ կարող է անել Աբեն, կախված է այն բանից, թե ինչ է տվել Թրամփը Աբեին», – ասում է Ճապոնիայի բաց համալսարանի միջազգային քաղաքականության պրոֆեսոր Կազուո Թակահաշին, ով մասնագիտացած է Իրանի նկատմամբ ճապոնական քաղաքականության մեջ: «Եթե նա գնում է որպես սուրհանդակ, ապա նա նվաստանում է համաշխարհային հասարակական կարծիքի առջև: Ես չեմ կարծում, որ նա կգնա նման քաղաքական ռիսկի, առանց ամերիկացիների կողմից իրանցիներին առաջարկած մտահղացման որոշ մտքերի »:

Աբեն, ով հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ նախքան իր թռիչքը, լրագրողներին ասել է, որ նախատեսում է անկեղծ մտքերի փոխանակում Իրանի նախագահի հետ:

Աբեն հայտարարել է, որ ակնկալում է, որ Իրանը կմնա միջուկային համաձայնագրում՝ ընդգծելով Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասի մեկնաբանությունները, ով շաբաթվա սկզբին Թեհրան էր այցելել դիվանագիտական առաքելությամբ`լարվածությունը նվազեցնելու համար:

Ճապոնիայի ղեկավարը սակայն ծանր դրության մեջ է, քանի որ Թրամփի վարչակազմը պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել, այս անգամ Իրանի և եվրոպական երկրների այն փրկիչ համակարգի դեմ, որը թույլ է տալիս շարունակել եվրոպական երկրների հետ Իրանի առևտուրը:

Պարսից ծոցում լարվածության անկման հարցում Ճապոնիան ունի իր սեփական շահերը: Այն զգալիորեն կախված է Մերձավոր Արևելքի էներգիրներից, իսկ մինչև 1979 թ. Իսլամական հեղափոխությունը, այդ մատակարարումների մեծ մասը գալիս էր Իրանից:

Բայց քանի որ ամերիկա-իրանական հարաբերությունները տարիների ընթացքում վատթարացել են, Ճապոնիան զգալիորեն նվազեցրել է Իրանից նավթի ներկրումը՝ փոխարենը ներկրելով ԱՄՆ դաշնակիցներ Սաուդյան Արաբիայից, Միացյալ Արաբական Էմիրություններից և Քուվեյթից:

Ինչու է աշխարհը մտահոգված Իրանի միջուկային ծրագրով

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ անցյալ ամիս հարձակումներ են եղել նավթային տանկերի վրա, և Իրանը սպառնացել է խափանել մատակարարումը Պարսից ծոցի միջոցով, եթե Վաշինգտոնը շարունակի սպառնալ նրա նավթի վաճառքին: Այսպիսով կայունության պահպանումը չափազանց կարևոր նշանակություն ունի Ճապոնիայի համար:

Ընտանեկան գործեր

Աբեի հայրը, նախկին արտգործնախարար Շինտորո Աբեն, ևս փորձել էր շտկել ամերիկա-իրանական հարաբերությունները, սակայն անհաջողության մատնվել: 1983 թվականին այցելելով Իրան՝ նա փորձել էր նվազեցնել Մերձավոր Արևելքի լարվածությունը և հանդիպել այն ժամանակվա նախագահ Խամենեի հետ, որը, ի վերջո, դարձավ Գերագույն առաջնորդ: Աբեն ուղեկցում էր իր հորն այդ այցի ժամանակ և հիշում նրա խոսքերը:

«Քաղաքականորեն, երբեք Իրանի իշխանության հետ ոչ մի մեծ խնդիր չի եղել ոչ նախկինում, ոչ էլ Իրանի հեղափոխությունից հետո: Տոկիոյում Մերձավոր Արևելքի երկրների ճապոնական ինստիտուտի նախագահ Կոիչիրո Տանակայի խոսքերով, մեր տնտեսական կապերը վատթարացել են, ես կասեի, Վաշինգտոնի ճնշման պատճառով»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment