Թրամփը նորից մեղադրել է Օբամային

Թրամփը նորից մեղադրել է Օբամային

Հոդվածի առանցքում

  • Նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է իր պնդումը, թե Ռուսաստանը հեռացվել է G8-ից, քանի որ նախագահ Պուտինը գերազանցել է նախկին նախագահ Բարաք Օբամային, երբ 2014-ին անօրինական կերպով բռնակցել է Ղրիմը: Երկուշաբթի Ֆրանսիայում կայացած մամուլի ասուլիսում Թրամփն ասել է. «Նրանք Ղրիմը վերցրեցին, երբ նախագահ էր Օբաման: Դա կարելի էր թույլ չտալ»: Նա հավելել է, որ «ամենայն հավանականությամբ» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կհրավիրի մասնակցել հաջորդ գագաթնաժողովին:

Ուշադրությանն արժանի

Նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է իր պնդումը, թե Ռուսաստանը հեռացվել է G8-ից, քանի որ նախագահ Պուտինը գերազանցել է նախկին նախագահ Բարաք Օբամային, երբ 2014-ին անօրինական կերպով բռնակցել է Ղրիմը:

Երկուշաբթի Ֆրանսիայում կայացած մամուլի ասուլիսում Թրամփն ասել է. «Նրանք Ղրիմը վերցրեցին, երբ նախագահ էր Օբաման: Դա կարելի էր թույլ չտալ»:

Նա հավելել է, որ «ամենայն հավանականությամբ» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կհրավիրի մասնակցել հաջորդ գագաթնաժողովին:

Թրամփը չի նշել, թե ինչպես Օբաման պետք է կանխեր Ղրիմի բռնակցումը, բայց ասել է, որ եթե դա պատահած լիներ իր պաշտոնավարման ընթացքում, ինքը կխոստովաներ, որ սխալ է թույլ տվել և ներողություն կխնդրեր:

Իհարկե, հայտնի է, որ Թրամփը ներողություն խնդրելու սովորություն չունի: Հայտնի է նաև, որ նա վիրավորում է սևամորթ մարդկանց և կանանց: Ֆրանսիա կատարած այցից առաջ Թրամփը նաև ասաց, որ Օբաման «ցանկանում էր, որ Ռուսաստանը դուրս մնա G8-ից», քանի որ Պուտինը «գերազանցում էր նրան»: Թրամփը ենթադրում է, որ Ռուսաստանին վտարելու որոշման հիմքում բացառապես Օբամայի եսասիրությունն էր:

Իրականում, G8-ի անդամ երկրների մեծամասնությունը, ոչ միայն Միացյալ Նահանգները, որոշեց կասեցնել Ռուսաստանի մասնակցությունը 2014-ին, քանի որ այն խախտել էր միջազգային օրենսդրությունը, որը արգելում էր հարկադրանքի կամ ուժի միջոցով վերահսկողություն սահմանել այլ երկրի տարածքում:

«Դա խախտում է այն սկզբունքները, որոնց հիման վրա կառուցված է միջազգային համակարգը: Մենք դատապարտում ենք Ղրիմում անցկացվող ապօրինի հանրաքվեն, որը խախտում է Ուկրաինայի սահմանադրությունը: Մենք խստորեն դատապարտում ենք միջազգային իրավունքի և միջազգային պարտավորությունների խախտմամբ Ղրիմը բռնակցելու Ռուսաստանի անօրինական փորձը», – նշված է Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի 2014 թվականի հայտարարության մեջ:

Այդ ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ Ռուսաստանի  հեռացումը G8-ից ոչ մի սարսափելի բան չի նշանակում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը հյուրընկալել է այս տարվա գագաթնաժողովը, աջակցություն է հայտնել Ռուսաստանի վերադարձի առաջարկությանը, բայց միայն այն դեպքում, եթե դա կօգնի կարգավորել Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը:

Երկուշաբթի Թրամփը նշել է, որ վստահ չէ, թե Պուտինը կընդունի վերադառնալու հրավերը՝ հավելելով, որ Ռուսաստանի առաջնորդը նույնպես հպարտ էգո ունի:

«Նա հպարտ անձ է: Ես նրան կհրավիրեի, ես անպայման կհրավիրեի նրան: Անկախ նրանից, թե նա կգար, թե ոչ: Կարծում եմ, որ սա նրա համար հոգեբանորեն բարդ հարց է», – ասել է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment