Չադի նախկին նախագահի ռազմական հանցագործությունների գործով դատական գործընթաց է սկսվել

Չադի նախկին նախագահի ռազմական հանցագործությունների գործով դատական գործընթաց է սկսվել

Հոդվածի առանցքում

  • Չադի նախկին նախագահը, ով մեղադրվում էր իր իշխանության շրջանում հազարավոր մարդկանց սպանությունների կազմակերպման մեջ, շուտով Սենեգալում դատարանի առաջ կկանգնի՝ մարդկայնության դեմ հանցագործության, ռազմական հանցագործության, չարչարանքների մեղադրանքներով, համաձայն հատուկ տրիբունալի, որ տրամադրված է իր գործը կարգավորելու նպատակով:
  • 1992 թվականին պարոն Բեբիի կողմից հիմնված Chadian truth commission-ը զեկուցեց, որ պարոն Հաբրեի կառավարությունը պատասխանատու է 40,000 մարդու մահվան համար:
  • Human Rights Watch-ը նշել է, որ պարոն Հաբրեն իր իշխանության տարիներին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից շոշափելի աջակցություն է ստացել, որովհետև դիտվել է որպես տարածաշրջանի մյուս առաջնորդների, այդ թվում և Լիբիայի Մուամմար ալ-Քադդաֆիի, հակակշիռը:

Ուշադրությանն արժանի

Չադի նախկին նախագահը, ով մեղադրվում էր իր իշխանության շրջանում հազարավոր մարդկանց սպանությունների կազմակերպման մեջ, շուտով Սենեգալում դատարանի առաջ կկանգնի՝ մարդկայնության դեմ հանցագործության, ռազմական հանցագործության, չարչարանքների մեղադրանքներով, համաձայն հատուկ տրիբունալի, որ տրամադրված է իր գործը կարգավորելու նպատակով:

Պարոն Հաբրեն կառավարել է 1982-1990 թվականներին, ապա Չադի ներկայիս նախագահ Իդրիսս Դեբիի իշխանությունից հալածվելուց հետո փախել է Սենեգալ: Հաբրեն Սենեգալում ապրել է ազատության մեջ, մինչև որ կձերբակալվեր 2013 թվականի հունիսին:

Ինչպես նշել է Human Rights Watch-ը, Հաբրեի դատը Աֆրիկայում «ունիվերսալ իրավասությամբ» առաջին դատական նիստը կլինի, որով ցանկացած երկրի պետական դատարան կարող է օտարերկրացիների կողմից և օտարերկրացիների դեմ կատարված ծանրագույն հանցագործությունների հետախուզություն անցկացնել: Դատական գործընթացը նախատեսված է, որ կսկսվի մայիսին կամ հունիսին:

1992 թվականին պարոն Բեբիի կողմից հիմնված Chadian truth commission-ը զեկուցեց, որ պարոն Հաբրեի կառավարությունը պատասխանատու է 40,000 մարդու մահվան համար:

«Այսքան տարի անց Հաբրեից տուժածները կանգնած են իրենց հետ կատարվածի համար արդարադատության իրագործումը տեսնելու եզրին,-նշել է որոշ փրկված տուժողների դատապաշտպան Ժակլին Մոուդեյնան: Հիսսեն Հաբրեի՝ դատարանի առաջ կանգնելը արդարության հսկայական հաղթանակն է»:

Հանձնաժողովը ասել է, որ Հաբրեի քաղաքական ոստիկանությունը «առանձնացել է իր դաժանությամբ և մարդկային կյանքի հանդեպ արհամարհանքով»: Հաբրեին պաշտպանող խումբը ծաղրեց գործը՝ որպես քաղաքական՝ ընդգծելով, որ պարոն Դեբիի կառավարությունը եղել է հետապնդման խոշոր դոնորը:

Human Rights Watch-ը նշել է, որ պարոն Հաբրեն իր իշխանության տարիներին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից շոշափելի աջակցություն է ստացել, որովհետև դիտվել է որպես տարածաշրջանի մյուս առաջնորդների, այդ թվում և Լիբիայի Մուամմար ալ-Քադդաֆիի, հակակշիռը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment