Ծառերն օգնեցին հայ փախստականներին արմատներ գցել

Ծառերն օգնեցին հայ փախստականներին արմատներ գցել

Հոդվածի առանցքում

  • Կարին գյուղը հիմնադրվել է 1991-ին հատուկ փախստականների համար: Ծրագրի շրջանակում փախստականները սկսեցին աշխատել և ծառեր աճեցնել: Անգամ հատուկ հող էր բերվում ծառերի համար: Այդ օրվանից սկսած մոտ կես միլիոն տնկի է աճեցվել Կարինում, ապա վերատնկել ամբողջ Հայաստանում: Հայաստանում և Արցախում տնկվել է մոտ 6 միլիոն տնկի:

Ուշադրությանն արժանի

Երբ Սվետիկ Թարջումանյանն առաջին անգամ եկավ Հայաստան և հաստատվեց Սասունիկում, այդ ժամանակ գյուղն իր նկարագրմամբ «անապատ» էր: Նա Բաքվում աշխատում էր մորթու գործարանում: Հիշում է «մութ ու ցուրտ» տարիները, երբ իր միակ ապրուստի միջոցը կով կթելն էր և 15 լիտրանոց կաթի տարաները մեջքին դրած տանել Երևան վաճառելը:

Այդ ժամանակ օգնություն եկավ Հայաստան ծառատունկ ծրագիրը, որը 1994 թվականին հիմնադրել է ամերիկահայ Քերոլայն Մուգարին։  Ծրագրի նպատակն է Հայաստանի աղքատ և անտառազուրկ գոտիներում կենսական նշանակություն ունեցող բնապահպանական ծրագրեր իրականացնելը և այս գործընթացում ներառել Բաքվից եկած փախստականներին:

«Քերոլայնը տեսնում էր, որ մարդիկ իրենց տները տաքացնելու համար ծառեր էին կտրում: Եթե այդպես շարունակվեր երկիրը կդառնար անապատ»,-ասում է Սամվել Ղանդիլյանը, որը Կարին գյուղում աշխատում էր որպես կամավոր,-«Թվում էր անհնար է ինչ-որ բան անել: Երեք գլխավոր պայմանները, որ անհրաժեշտ էին չկար՝ ջուր, ազատ տարածք տնկիների համար և աշխատուժ»:

Կարին գյուղը հիմնադրվել է 1991-ին հատուկ փախստականների համար: Ծրագրի շրջանակում փախստականները սկսեցին աշխատել և ծառեր աճեցնել: Անգամ հատուկ հող էր բերվում ծառերի համար: Այդ օրվանից սկսած մոտ կես միլիոն տնկի է աճեցվել Կարինում, ապա վերատնկել ամբողջ Հայաստանում: Հայաստանում և Արցախում տնկվել է մոտ 6 միլիոն տնկի:

51-ամյա Գայանե Հովհաննիսյանը լքել է իր տունը Ադրբեջանում 1988-ին: Նա եղել է Հայաստանի ու Ռուսաստանի տարբեր քաղաքներում, իսկ հետո վերջապես հաստատվել է Կարինում. «Այն ժամանակ այստեղ տնկարան չկար, էլեկտրականություն, ջուր, աշխատանք չկար: Ես երբեք որևէ գյուղատնտեսական աշխատանք չէի արել, բայց արագ սովորեցի»,-ասում է Գայանեն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment