Հայաստան և Վրաստան այցելելու 8 պատճառ

Հայաստան և Վրաստան այցելելու 8 պատճառ

Հոդվածի առանցքում

  • Ես գտնվում եմ քաղաքի լավագույն հյուրանոցում, որն ունի սիգարի բար, բիլիարդի սենյակ, թուրքական բաղնիք, հրաշալի տեսարաններ և գտնվում է լեռնադահուկային սահուղու մոտ: Նախաճաշն այստեղ շատ համեղ է, չկա սահմանափակում և արժեքը ներառված է սենյակի գնի մեջ: Սա ամենաթանկ համարն է, մեկ գիշերն արժե մոտ 100 դոլար: Ասպենում պետք է վճարեի 5 անգամ ավելի շատ: Ես Ծաղկաձորում եմ` Հայաստանում:
  • Ես շատ եկեղեցիներ եմ տեսել աշխարհի բազմաթիվ երկրներում, բայց այստեղի եկեղեցիները ցնցող են: Երբ մտնում եք դրանցից որևէ մեկը, թվում է` Ինդիանա Ջոնսի ֆիլմերում եք հայտնվում: Ամենալավն այն է, որ դրանց մեծ մասի մուտքն անվճար է:
  • Դահուկով սահելը. Ծաղկաձոր: Հայաստանը լեռնադահուկային հանգստավայր է, որտեղ մարզվում էր Խորհրդային Միության հավաքականը Օլիմպիական խաղերից առաջ: Միջավայրը հիանալի է, ենթակառուցվածքները` որակյալ, սահելու համար սահմանված տոմսի գինն էլ օրական 12 դոլար է:
  • Ընկերասեր ժողովուրդ. Անցած շաբաթ պատահաբար հայտնվել էի մի մասնավոր խնջույքի: Ինձ պարզապես առևանգեցին, ստիպեցին նստել սեղանի շուրջ և հյուրասիրեցին: Բոլորն սկսեցին հերթով փորձել կովբոյի գլխարկս: Երբ ես վերջապես փախուստի դիմեցի և ուղևորվեցի մեկ այլ ռեստորան, նույն երևույթը կրկնվեց մեկ այլ մասնավոր խնջույքի սեղանի շուրջ:
  • Էժան թռիչքներ. Դուք կարող եք հասնել Թբիլիսի Ստամբուլով, Turkish Airlines-ի չվերթով: Այս ընկերության գները կրկնակի էժան են դեպի Եվրոպա չվերթներ իրականացնող մյուս ավիափոխադրողներից, Turkish Airlines-ի որակը բավականին լավն է: Վրաստանը Ստամբուլից հեռու չէ, թռիչքը կարճ է:

Ուշադրությանն արժանի

Գրում եմ լեռնադահուկային հանգստի գոտու հյուրանոցի գեղեցիկ համարից: Ես գտնվում եմ քաղաքի լավագույն հյուրանոցում, որն ունի սիգարի բար, բիլիարդի սենյակ, թուրքական բաղնիք, հրաշալի տեսարաններ և գտնվում է լեռնադահուկային սահուղու մոտ: Նախաճաշն այստեղ շատ համեղ է, չկա սահմանափակում և արժեքը ներառված է սենյակի գնի մեջ: Սա ամենաթանկ համարն է, մեկ գիշերն արժե մոտ 100 դոլար: Ասպենում պետք է վճարեի 5 անգամ ավելի շատ: Ես Ծաղկաձորում եմ` Հայաստանում:

Անցած շաբաթ եղել եմ Հայաստանում և Վրաստանում և զարմացել եմ մարդկանց հյուրընկալությունից ու տեսարժան հրաշալի վայրերից, ուր կարելի է այցելել, եթե ձեր մեջ ունեք արկածների փոքր ցանկություն: Ահա այն 8 պատճառները, որոնց համար պետք է այցելել հրաշալի այս 2 երկրները:

1.Վիզա չի պահանջվում. եթե ամերիկացի եք, պետք է միայն հայտնվել օդակայանում և անցնել սահմանը:

2.Համաշխարհային մակարդակի տեսարժան վայրեր:

Երկու երկրներն ունեն հիանալի եկեղեցիներ և UNESCO-ի Համաշխարհային ժառանգության մասը կազմող վայրեր: Ես շատ եկեղեցիներ եմ տեսել աշխարհի բազմաթիվ երկրներում, բայց այստեղի եկեղեցիները ցնցող են: Երբ մտնում եք դրանցից որևէ մեկը, թվում է` Ինդիանա Ջոնսի ֆիլմերում եք հայտնվում: Ամենալավն այն է, որ դրանց մեծ մասի մուտքն անվճար է, իսկ մյուսները մուտք գործելու համար պետք է վճարել 2 դոլարից էլ քիչ:

3.Ճանապարհածախս.Գազն այստեղ արժե այնքան, որքան ԱՄՆ-ում, Եվրոպայի մեծ մասում այն կրկնակի կամ եռակի թանկ է: Մեքենա վարձելը շատ հեշտ է, մի քանի ընկերություններ թույլ են տալիս վարձած մեքենայով հատել սահմանը, եթե չեք ցանկանում օգտվել հանրային տրանսպորտից:

4.Դահուկով սահելը. Ծաղկաձոր: Հայաստանը լեռնադահուկային հանգստավայր է, որտեղ մարզվում էր Խորհրդային Միության հավաքականը Օլիմպիական խաղերից առաջ: Միջավայրը հիանալի է, ենթակառուցվածքները` որակյալ, սահելու համար սահմանված տոմսի գինն էլ օրական 12 դոլար է: Եթե ցանկանում եք սահել միայն 1 անգամ, կարող եք գնել համապատասխան տոմս 3 դոլարով: Կարող եք սահել ամբողջ շաբաթ, որի համար մուտքի մոտ կվճարեք 1 կամ 2 օրվա համար:

5.Սնունդ. Վրացական խոհանոցը նման չէ աշխարհի մյուս բոլոր ուտեստներին:

Վրացական ռեստորանները Ռուսաստանում տարածված են այնպես, ինչպես մեքսիկականները ԱՄՆ-ում: Որոշ պատճառներով վրացական սնունդը երբեք չի հատել Ատլանտյան օվկիանոսը: Եթե սիրում եք պանիր, վրացիները կմատուցեն ձեր  ամենացանկալի տեսակը: Խաչապուրիները հրաշալի են, կոնյակը` հիանալի, կարևոր չէ, թե ինչ եք պատվիրում, դա կարժենա կրկնակի էժան, քան որևէ այլ վայրում:

6.Ընկերասեր ժողովուրդ. Անցած շաբաթ պատահաբար հայտնվել էի մի մասնավոր խնջույքի: Ինձ պարզապես առևանգեցին, ստիպեցին նստել սեղանի շուրջ և հյուրասիրեցին: Բոլորն սկսեցին հերթով փորձել կովբոյի գլխարկս: Երբ ես վերջապես փախուստի դիմեցի և ուղևորվեցի մեկ այլ ռեստորան, նույն երևույթը կրկնվեց մեկ այլ մասնավոր խնջույքի սեղանի շուրջ: Ուրիշ որտե՞ղ կարելի է հանդիպել նման հյուրընկալության: Վրացիները կստիպեն ձեզ հայտնի զգալ:

7.Գինի. Վրաստանը սրանով հայտնի է:

Դուք կարող եք ամբողջ արձակուրդն օգտագործել` այցելելով գինեգործների մոտ: Յուրաքանչյուր վրացի իր տան բակում ունի խաղողի վազեր: Գինին էժան է և շատ բարձր որակ ունի: Վրաստանը միակ երկիրն է, որտեղ ինձ գինի են տվել այն ժամանակ, երբ սահմանապահը անձնագրիս մեջ մուտքի թույլտվությունն էր հաստատում:

8.Էժան թռիչքներ. Դուք կարող եք հասնել Թբիլիսի Ստամբուլով, Turkish Airlines-ի չվերթով: Այս ընկերության գները կրկնակի էժան են դեպի Եվրոպա չվերթներ իրականացնող մյուս ավիափոխադրողներից, Turkish Airlines-ի որակը բավականին լավն է: Վրաստանը Ստամբուլից հեռու չէ, թռիչքը կարճ է, Ստամբուլում անվճար կանգ առնելու հնարավորությունն էլ ձեզ տալիս է միաժամանակ 2 արձակուրդի հնարավորություն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment