Վիրաբույժը ասում է, որ 2017-ին հնարավոր է, որ փոխպատվաստի մարդու գլուխը
Հոդվածի առանցքում
- Իտալացի վիրաբույժ Սերխիո Կանավերոն 2013 թվականին հայտարարել էր, որ շուտով հնարավոր կլինի մարդու գլխի փոխպատվաստման վիրահատություն անել: Այժմ նա տեղեկացնում է, որ այդ նախագծի ուղղությամբ աշխատանքները կսկսվեն գալիք հունիս ամսին ամերիկյան նյարդաբանության և օրթոպեդիկ վիրաբույժների ակադեմիայի ամենամյա համաժողովի շրջանակում:
- նա սառեցրել է ստացողի գլուխն ու դոնորի մարմինը (նա մտադիր է օգտագործել մահացած դոնորի ուղեղը) ՝ հնարավորություն տալով թթվածնի բացակայության պարագայում բջիջներին գոյատևել ավելի երկար: Ապա նա միացրել է իրար պարանոցի հյուսվածքներն ու խոշոր արյան անոթները նախքան ողնուղեղին անդրադառնալը, որը ամենադժվար մասն է, գրում է նա: Նա առաջարկում է օգտագործել «հատուկ ադամանդե միկրոտոմիկ բժշկական գործիք» կամ նանոդանակ՝ վիրահատության ընթացքում:
- Նա կարծում է, որ հիվանդը արթնանալուց հետո կկարողանա խոսել իր սեփական ձայնով և քայլել մեկ տարվա ընթացքում: «Եթե հասարակությունը չի ուզում դա, ես դա չեմ անի»,- ասում է Կանավերոն: «Բայց եթե դա չեն ուզում մարդիկ ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, դա չի նշանակում, որ այն չի արվի այլ տեղերում»:
Ուշադրությանն արժանի
Իտալացի վիրաբույժը ներկայացրեց գործընթացը.
Իտալացի վիրաբույժ Սերխիո Կանավերոն 2013 թվականին հայտարարել էր, որ շուտով հնարավոր կլինի մարդու գլխի փոխպատվաստման վիրահատություն անել: Այժմ նա տեղեկացնում է, որ այդ նախագծի ուղղությամբ աշխատանքները կսկսվեն գալիք հունիս ամսին ամերիկյան նյարդաբանության և օրթոպեդիկ վիրաբույժների ակադեմիայի ամենամյա համաժողովի շրջանակում:
Նա նշում է, որ դա հնարավոր կլինի 2017 թվականից ոչ շուտ և կարծում է, որ այն պետք է օգտագործվի, ասենք, բազմաթիվ օրգանների քաղցկեղ ունեցող մարդկանց փրկելու համար, հաղորդում է New Scientist-ը: Բայց առկա են շատ մեծ խոչընդոտներ, որոնցից է , օրինակ, ողնուղեղի խնդիրը, որը վիրաբույժների մեծ մասին ստիպում է թերահավատ լինել: Բայց այս ամսվա սկզբին, Վիրաբուժական նյարդաբանության միջազգային կենտրոնում Կանավերոն կարևոր աշխատանքներ է կատարել այդ ուղղությամբ:
Նախ նա սառեցրել է ստացողի գլուխն ու դոնորի մարմինը (նա մտադիր է օգտագործել մահացած դոնորի ուղեղը) ՝ հնարավորություն տալով թթվածնի բացակայության պարագայում բջիջներին գոյատևել ավելի երկար: Ապա նա միացրել է իրար պարանոցի հյուսվածքներն ու խոշոր արյան անոթները նախքան ողնուղեղին անդրադառնալը, որը ամենադժվար մասն է, գրում է նա: Նա առաջարկում է օգտագործել «հատուկ ադամանդե միկրոտոմիկ բժշկական գործիք» կամ նանոդանակ՝ վիրահատության ընթացքում:
«Սակայն առավել դժվար մասը դա ողնուղեղի լարերի երկու ծայրերի միացումն է: Նա կարծում է, որ պոլիէթիլեն գլիկոլը կարող է դա անել: Ինչպես հաղորդում է New Scientist-ը, «Ինչպես օրինակ տաք ջուրը միացնում է չոր սպագետտիները իրար, պոլիէթիլենային գլիկոլը օգնում է բջջի մեմբրանների մեջի յուղերին միաձուլվել»:
Դրան հետևում է երեք- չորս շաբաթանոց կոման: Նա կարծում է, որ հիվանդը արթնանալուց հետո կկարողանա խոսել իր սեփական ձայնով և քայլել մեկ տարվա ընթացքում:
«Եթե հասարակությունը չի ուզում դա, ես դա չեմ անի»,- ասում է Կանավերոն: «Բայց եթե դա չեն ուզում մարդիկ ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, դա չի նշանակում, որ այն չի արվի այլ տեղերում»: Խորհրդային վիրաբույժ Վլադիմիր Դեմիկովը առաջինն էր, ով փորձել էր փոխպատվաստել շան գլուխը 1954 թվականին:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ