Սենատորները Թուրքիային զգուշացնում են. Պետք է ընտրել ռուսական հակահրթիռային համակարգի ու ամերիկյան կործանիչների միջև

Սենատորները Թուրքիային զգուշացնում են. Պետք է ընտրել ռուսական հակահրթիռային համակարգի ու ամերիկյան կործանիչների միջև

Հոդվածի առանցքում

  • Սենատի զինված ուժերի ու միջազգային հարաբերությունների կոմիտեի չորս բարձրաստիճան անդամները Թուրքիային զգուշացրել են, որ Անկարան իր պաշտպանողական ոլորտում նպատակների հարցում պետք է Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջև ընտրություն կատարի:

Ուշադրությանն արժանի

Սենատի զինված ուժերի ու միջազգային հարաբերությունների կոմիտեի չորս բարձրաստիճան անդամները Թուրքիային զգուշացրել են, որ Անկարան իր պաշտպանողական ոլորտում նպատակների հարցում պետք է Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջև ընտրություն կատարի:

New York Times-ի հրապարակման համաձայն, զինված ուժերի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Ջեյմս Ինհոֆը և կոմիտեի անդամ Ջեք Ռիդը, ինչպես նաև կոմիտեի արտաքին հարաբերությունների նախագահող Ջիմ Ռիշն ու Կոմիտեի անդամ Բոբ Մոնոնդեսը հայտարարել են, որ Թուրքիային թույլ չեն տա միաժամանակ ամերիկյան արտադրության F-35 կործանիչ ու ռուսական արտադրության S-400 հակօդային պաշտպանության համակարգ ունենալ:

«Այս տարեվերջին Թուրքիան կամ վերջին սերնդի F-35 կործանիչներ կունենա, կամ` ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգ: Երկուսը միասին Թուրքիան չի ունենալու», – գրել է սենատորը:

ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Միացյալ Նահանգների ու Թուրքիաի միջև հարաբերությունները լարվել են Ռուսաստանից S-400 հակաօդային պաշտպանության համակարգ ձեռք բերելու` Անկարայի որշման պատճառով:

ԱՄՆ պաշտոնյաներն իրենց մտահոգությունը հիմնավորում են նրանով, որ ռուսական S-400 –ը Մոսկվային թույլ կտա տեղեկություն ստանալ ամերիկյան նոր սերնդի F-35-ի վերաբերյալ:

ԱՄՆ-ն փորձում է մտափոխել Թուրքիային, որպեսզի Անկարան հետ կանգնի իր որոշումից և ռուսական S-400-ի փոխարեն ամերիկյան կործանիչներ ձեռք բերի, այդուհանդերձ Անկարան պնդում է, որ ամերիկյան գործարքի պայմանները ձեռնտու չեն:

Անցած շաբաթ Պենատգոնը հայտարարել է, որ կասեցնում է կործանիչների մասերի առաքումն ու Թուրքիայի մասնկացությունը F-35-ի ծրագրին`այս կերպ փորձելով ճնշում գործադրել Անկարայի վրա, որպեսզի վերջինս փոխի կուրսը:

Բայց Թուրքիան չնահանջեց: Երկուշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատեց. Թուրքիան, ամերիկյան զգուշացումներն անտեսելով, կգնի ռուսական S-400 համակարգը:

Թուրքիայի ԱԳ նախարարն անցած շաբաթ ասել է, որ նախագահ Թրամփն Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Թուրքիան կարող է նաև կործանիչներ գնել.

«Էրդողանի հետ հեռախոսազրույցում Թրամփն ինքն է հաստատել, որ Անկարային Պատրիոտներ չվաճառելը սխալ որոշում էր ու Էրդողանին խոստացել է զբաղվել այդ հարցով»:

Այդուհանդերձ սենատորները զգուշացնում են. եթե Էրդողանը ռուսական S-400 գնի, ապա «F-35-ը երբեք թուրքական հողի վրա վայրէջք չի կատարի և մենք կձեռնարկենք դրան ուղղված օրենսդրական բոլոր քայլերը», – գրել են սենատորները:

Զինված ուժերի կոմիտեում առաջատար հարնապետական Մաք Թորնբերին նույնպես ասել է, որ այդ հարցի շուրջ «ամուր երկկուսակցական զգացում ունի» ու հավելել, որ Թուրքիան չպետք է F-35 ունենա, եթե որոշել է ռուսական S-400 համակարգ գնել:

Այդուհանդերձ, Թուրքիային F-35-ի ծրագրից հեռացնելը խնդրահարույց է, քանի որ առանցքային պահեստամասերի մեծ մասը հենց այնտեղ է արտադրված: Պենտագոնը հայտարարել է, որ թուրքական արտադրության պահեստամասերին այլընտրանք է փնտրում:

Սենատորներ Ինհոֆը, Ռիդը, Ռիշն ու Մենենդեսի խոսքով «Թուրքիան կարևոր գործընկեր է, բայց ոչ`անփոխարինելի»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment