Իրանը մերձավորարևելյան աշխարհազորայիններին զգուշացնում է պատրաստվել պատերազմի

Իրանը մերձավորարևելյան աշխարհազորայիններին զգուշացնում է պատրաստվել պատերազմի

Հոդվածի առանցքում

  • The Guardian-ին հայտնի է դարձել, որ Իրանի հայտնի զինվորական առաջնորդը վերջերս Բաղդադում հանդիպել է իրաքյան զինյալներին և ասել. «Պատրաստվեք միջնորդների հետ պատերազմի»: Երկու խոշոր հետախուզական աղբյուրների տվյալներով, տարածաշրջանում մեծ լարվածության պայմաններում երեք շաբաթ առաջ իրանական հզոր Քուդս(Quds) ուժերի առաջնորդ Քասեմ Սուլեյմանին հավաքել է Թեհրանի ազդեցության տակ գտնվող աշխարհազորայիններին:

Ուշադրությանն արժանի

 

The Guardian-ին հայտնի է դարձել, որ Իրանի հայտնի զինվորական առաջնորդը վերջերս Բաղդադում հանդիպել է իրաքյան զինյալներին և ասել. «Պատրաստվեք միջնորդների հետ պատերազմի»:

Երկու խոշոր հետախուզական աղբյուրների տվյալներով, տարածաշրջանում մեծ լարվածության պայմաններում երեք շաբաթ առաջ իրանական հզոր Քուդս(Quds) ուժերի առաջնորդ Քասեմ Սուլեյմանին հավաքել է Թեհրանի ազդեցության տակ գտնվող աշխարհազորայիններին: Հասկանալի է, որ տարածաշրջանում Իրանի դաշնակիցներին մոբիլիզացնելու քայլը ԱՄՆ-ում մտավախություն է առաջացրել, որ վտանգվում են Վաշինգտոնի շահերը Մերձավոր Արևելքում: Հինգշաբթի Մեծ Բրիտանիան բարձրացրեց Իրաքում բրիտանական զորքերին սպասվող սպառնալիքի մակարդակը:

Սուլեյմանին վերջին հինգ տարվա ընթացքում պարբերաբար հանդիպել է Իրաքի բազմաթիվ շիա խմբերի առաջնորդների հետ, բայց այդ հավաքի բնույթն ու տոնը տարբեր էր: «Դա այնքան էլ զենքի կոչ չէր, բայց հեռու էլ չէր», – ասել է մի աղբյուր:

Հանդիպումը հանգեցրել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իրաքի պաշտոնատար անձանց դիվանագիտական գործունեության ակտիվացմանը, որոնք փորձում են վերացնել Թեհրանի և Վաշինգտոնի միջև բախումների սպառնալիքը ու վախենում են, որ Իրաքը կարող է դառնալ հակամարտության թատերաբեմ:

Հավաքի ժամանակ մասամբ տեղեկացրել են Բաղդադում և Էրբիլում ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական անձնակազմի երկրորդական աշխատակիցներին տարհանելու և Իրաքի ամերիկյան ռազմակայաններում սպառնալիքի մակարդակը բարձրացնելու  մասին ԱՄՆ որոշումը: Ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող հակասությունը կարող է վերածվել Վաշինգտոն-Թեհրան ուղղակի բախման:

Հետախուզության աղբյուրների տվյալներով, Իրաքի աշխարհազորային բոլոր խմբերի ղեկավարները ներկա էին Սուլեյմանիի կազմակերպած հավաքին:

Լինելով էլիտար Quds ուժի ղեկավարը, Սուլեյմանին նշանակալից դեր է խաղում աշխարհազորայինների ռազմավարական ուղղությունների և գլխավոր գործողությունների հարցում: Վերջին 15 տարիներին նա Իրանում և Սիրիայում ամենաազդեցիկ մարդն է, որն առաջ է տանում երկու երկրներում Իրանի ներկայությունն ամրապնդելու և տարածաշրջանն իր օգտին վերաձևելու Թեհրանի ջանքերը:

ԱՄՆ-ն ավելի է բարձրաձայնում Մերձավոր Արևելքում Իրանի ներկայության ակտիվության մասին: Դոնալդ Թրամփն այս ամիս Պաղեստինյան իսլամական ջիխադ խմբավորմանը, որին ֆինանսավորում են Իրանն ու Լիբանանի «Հեզբոլլահ»ը, համարեց ահաբեկչական և մասամբ պատասխանատու Գազայի հատվածից Իսրայել հրթիռների արձակման համար:

Կիրակի չորս նավ, որից երկուսը սաուդյան նավթատար նավեր էին, հարձակման են ենթարկվել ԱՄԷ-ի ափերի մոտ: Հաջորդ օրը, Եմենում Իրանի դաշնակիցների բաց թողած անօդաչու սարքերը հարձակվեցին երկու սաուդյան խողովակաշարի վրա: Սաուդյան պետական ​​լրատվամիջոցները հինգշաբթի կոչ են արել «կետային ​​հարվածներ» հասցնել իրանական թիրախներին, բարձրաստիճան պաշտոնյաներն էլ հայտնել են Վաշինգտոնին, որ ԱՄՆ-ից իրենց շահերը պաշտպանող քայլեր են ակնկալում:

Անհանգստացնող է այն փաստը, որ անցած շաբաթ, խուսափելով ամերիկյան ու իսրայելական հետախուզությունից, Իրանից հրթիռներն Իրաքի Անբար նահանգից բարեհաջող տեղափոխել են Սիրիայի սահման, այնտեղից էլ՝ Դամասկոս: Այդ մասին the Guardian-ին հայտնել են տարածաշրջանային դիվանագետները:

Մտավախություն կա, որ Իրանը Իսլամական պետության դեմ պայքարի ժամանակ ստեղծած ցամաքային միջանցքը, որտեղ գերիշխում են շիա զինյալ խմբավորումները, կարող է պատերազմից հետո օգտագործել Իրաք ու Սիրիա ազատ ներթափանցելու համար:

Թրամփի վարչակազմը պետք է զգուշանա իրաքյան աշխարհազորայիններից: Թեև նրանք համատեղ պայքարում էին ԴԱԻՇ-ի դեմ, այդ խմբերը ինտեգրվեցին Իրաքի պետական կառույցին և համեմատվում են Իրանի հեղափոխական պահապանների կորպուսի հետ: Ճիշտ է, նրանք ներառում են որոշ սուննի, քրիստոնյա և եզդի խմբավորումներ, բայց գերակշռում են շիաները, որոնցից ամենաուժեղները ստանում են Իրանի անմիջական աջակցությունը:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը, հինգշաբթի նույնացրեց Բրիտանիայի և ԱՄՆ-ի պնդումները, թե Թեհրանի կեցվածքը սպառնալիքի հարցում փոխվել է: «Մենք երկուսս էլ համաձայն ենք, որ Իրանի կողմից բարձրացված սպառնալիքը սաստկացել է», – ասել է նա Twitter- ում: «Ինչպես միշտ, մենք սերտորեն համագործակցում ենք ԱՄՆ-ի հետ»:

Շաբաթվա սկզբին բրիտանացի գեներալը վիճարկեց Թրամփի վարչակազմի պնդումները, թե Իրանի կողմից սպառնալիքն անխուսափելի է, ինչը հանգեցրեց երկու երկրների միջև հազվադեպ հանրային պառակտման: Երկու երկրների դաշինքը երբեմն փորձության է ենթարկվում Թրամփի տարածաշրջանային քաղաքականության անկայուն բնույթի պատճառով:

ԱՄՆ-ն օգտագործում է Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ռազմավարությունը, իրանցի պաշտոնյաներն էլ երդվել են պաշտպանել իրենց շահերը կոշտ պատժամիջոցների և նավթային շրջափակման պայմաններում, որոնք հարվածում են Թեհրանի գանձարանին:

ՄԱԿ-ում Թեհրանի դեսպան Մաջիդ Տախտ-Ռավանջին ԱՄՆ-ի NPR հեռուստաալիքին հայտնել է, որ Իրանը շահագրգռված չէ տարածաշրջանային լարվածության աճով, սակայն «մեզ պաշտպանելու իրավունք ունենք»:

ԱՄՆ-ը տարածաշրջանում պատվիրել է ռազմածովային մարտական խումբ և B-52 ռմբակոծիչների ավիաջոկատ, ի պատասխան ակնկալվող սպառնալիքի: Միաժամանակ Եմենում, որտեղ արդեն հինգերորդ տարին է Սաուդյան Արաբիան պատերազմ է վարում իրանական հուսիթների դեմ, օդային հարձակման ժամանակ վեց մարդ է զոհվել, այդ թվում 4 երեխա, հայտնում է առողջապահության նախարարության ներկայացուցիչը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment