Բալի 9 մահապատիժ. Black Sabbath-ի Թոնի Յոմմին դիմում է Ջոկո Վիդոդոյին ներում շնորհելու խնդրանքով
Հոդվածի առանցքում
- Black Sabbath-ի կիթառահար Թոնի Յոմմին, ում որոշ մարդիկ համարում են «ծանր մետալիկ» երաժշտության ստեղծման ասպարեզում ամենաազդեցիկ երաժիշտը, խնդրանքով դիմել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին, ով այդ երաժշտության սիրահար է, խնդրելով նրան՝ կյանք շնորհել մահվան դատապարտված երկու ավստրալացիներին:
- Նրանք այժմ վերափոխված մարդիկ են, ովքեր դրական փոփոխություններ են կատարում իրենց դժբախտության ընկերներ հանդիսացող մնացած բանտարկյալների կյանքում: Այն, որ նրանք այսքան փոխվել են, ինդոնեզացի պաշտոնյաների շնորհիվ է: Այդ իսկ պատճառով խնդրում եմ ձեզ, որպեսզի չեղյալ հայտարարեք Էնդրյուի և Մյուրանի մահապատժի որոշումը:
- Խնդրում եմ նրանց պատիժը փոխարինել ցմահ բանտարկությամբ, որպեսզի նրանք իրենց նպաստը բերեն Ինդոնեզիայի բարեկեցության գործում և ուղղեն իրենց նախորդ կյանքում կատարած սխալները: Հույս ունեմ, որ հաշվի կառնեք իմ անձնական խնդրանքը:
Ուշադրությանն արժանի
Black Sabbath-ի կիթառահար Թոնի Յոմմին, ում որոշ մարդիկ համարում են «ծանր մետալիկ» երաժշտության ստեղծման ասպարեզում ամենաազդեցիկ երաժիշտը, խնդրանքով դիմել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին, ով այդ երաժշտության սիրահար է, խնդրելով նրան՝ կյանք շնորհել մահվան դատապարտված երկու ավստրալացիներին:
Նա նամակ է գրել Վիդոդոյին, որը թարգմանվել է և, ինչպես ենթադրվում է, չորեքշաբթի առավոտյան ավստրալացի պաշտոնյաների կողմից հանձնվել է Ջակարտայում նախագահի գրասենյակ: Չորեքշաբթի օրը Էնդրյու Չանն ու Մյուրան Սուկումարանը Քերոբոկան բանտից տեղափոխվել են Նուսակամբանգան կղզի, որտեղ սպասում են իրենց գնդակահարությանը:
Յոմմին գրում է. «Ինդոնեզական բանտային համակարգը Էնդրյուի և Մյուրանի վերափոխման գործում մեծ հաջողություն է ունեցել: Դիմում եմ ձեզ, որպես ներողամիտ մարդու, նկատի ունենալ նրանց վերափոխումն ու ուղղվելը: Նրանք այժմ վերափոխված մարդիկ են, ովքեր դրական փոփոխություններ են կատարում իրենց դժբախտության ընկերներ հանդիսացող մնացած բանտարկյալների կյանքում: Այն, որ նրանք այսքան փոխվել են, ինդոնեզացի պաշտոնյաների շնորհիվ է: Այդ իսկ պատճառով խնդրում եմ ձեզ, որպեսզի չեղյալ հայտարարեք Էնդրյուի և Մյուրանի մահապատժի որոշումը»:
Այս ամսվա սկզբին նմանատիպ դիմումով Վիդոդոյին, ով պաշտում է ծանր ռոքը, դիմել էր նաև ծանր մետալիկ երաժշտությամբ զբաղվող Napalm Death խումբը: Այժմ աստղերը փորձում են մեղմել նախագահի խիստ վերաբերմունքը:
Նամակի գրելը կազմակերպվել էր Ջոն Դիի կողմից, ով ավստրալական DoSomething բարեգործական կազմակերպության հիմնադիրն է:
Յոմմին 25 տարի շարունակ ներգրավված է եղել DoSomething-ի “Rock Aid Armenia” ծրագրում, և օգնել է երաժշտական դպրոց կառուցել Հայաստանում՝ երկրաշարժից տուժած գոտու 200 երեխաների համար: Յոմմի նամակը, որն ուղարկված է եղել համապատասխան ստորագրված բլանկով և նրա հետ կապվելու հեռախոսահամարով, կարդում ենք ամբողջությամբ.
«Ինդոնեզիայի նախագահին
2015 թվականի մարտի 3
Ձերդ Գերազանցություն, դիմում եմ ձեզ Էնդրյու Չանին և Մյուրան Սուկումարանին ներում շնորհելու խնդրանքով:
Ես հասկանում և հարգում եմ Ինդոնեզիայում թմրանյութերի դեմ պայքարում ձեր ջանքերը, դա այնպիսի խնդիր է, որի դեմ պայքարում են բոլոր պետությունները:
Անշուշտ, ես անձամբ եմ տեսել, թե ինչպիսի բացասական ազդեցություն են ունենում թմրադեղերը մարդկանց և նրանց ընտանիքների վրա: Այդ իսկ պատճառով էլ հասկանում եմ ձեր խիստ քաղաքականությունը այս խնդրի վերաբերյալ: Սակայն ինդոնեզական բանտը մեծ ազդեցություն է ունեցել Էնդրյու Չանի և Մյուրան Սուկումարանի ուղղման գործում:
«Դիմում եմ ձեզ, որպես ներողամիտ մարդու, նկատի ունենալ նրանց վերափոխումն ու ուղղվելը: Նրանք վերափոխված մարդիկ են, ովքեր այժմ դրական փոփոխություններ են կատարում իրենց դժբախտության ընկերներ հանդիսացող մնացած բանտարկյալների կյանքում: Այն, որ նրանք այսքան փոխվել են, ինդոնեզացի պաշտոնյաների շնորհիվ է: Այդ իսկ պատճառով խնդրում եմ ձեզ, որպեսզի չեղյալ հայտարարեք Էնդրյուի և Մյուրանի մահապատժի որոշումը:
Խնդրում եմ նրանց պատիժը փոխարինել ցմահ բանտարկությամբ, որպեսզի նրանք իրենց նպաստը բերեն Ինդոնեզիայի բարեկեցության գործում և ուղղեն իրենց նախորդ կյանքում կատարած սխալները: Հույս ունեմ, որ հաշվի կառնեք իմ անձնական խնդրանքը:
Հարգանքներով՝
Թոմի Յոմմի,
Black Sabbath-ի Կիթառահար»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ