Իրանի հոգևոր առաջնորդի անսպասելի բաց նամակը՝ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երիտասարդության համար

Իրանի հոգևոր առաջնորդի անսպասելի բաց նամակը՝ Եվրոպայի և Հյուսիսային  Ամերիկայի երիտասարդության համար

Հոդվածի առանցքում

  • Կայքում հրապարակված և Թվիթերով տարածված բավականին անսովոր նամակում Խամենեյը դիմել է «Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երիտասարդներին», որպեսզի վերջիններս նախքան իսլամը քննադատելը ջանք գործադրեն այն հասկանալու համար:
  • Խամենեյը վաղուց էր ասել, որ իր թշնամանքը ուղղված է ոչ թե ամերիկացի ժողովրդին, այլ նրանց կառավարությանը: Այս հասկացությանը համահունչ՝ նա ասում է, որ իր նամակը հասցեագրված չէ արևմտյան ղեկավարներին, ում նա մեղադրում է ճշմարտության մտադրված խեղղաթյուրման մեջ, այլ ուղղված է երիտասարդությանը, որը դեռևս պարզ միտք ունի:
  • Խամենեյը հաճախ չէ, որ այսքան լավատես է լինում Արևմուտքի հարցում: Միջուկային բանակցությունների ընթացքում անցած տարի նա պնդում էր, որ ԱՄՆ-ը հենց «չար»-ն է, Ֆերգյուսոնում ցույցերի ժամանակ օգոստոսին անզեն սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունի սպանությունից հետո նա թվիթերում ցնծության տոնով գրել էր ամերիկյան հասարակությունում համակարգային խտրականության մասին:

Ուշադրությանն արժանի

Այաթոլլահ Ալի Խամենեյը, ով հայտնի է իր այրիչ հռետորաբանությամբ, և Արևմուտքին անվանում է «չար» և «Մեծ սատանա», չորեքշաբթի օրն բավականին չափավոր հայտարարություն է կատարել:

Կայքում հրապարակված և Թվիթերով տարածված բավականին անսովոր նամակում Խամենեյը դիմել է «Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երիտասարդներին», որպեսզի վերջիններս նախքան իսլամը քննադատելը ջանք գործադրեն այն հասկանալու համար:

«Ֆրանսիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և նմանատիպ այլ իրադարձություններ եվրոպական որոշ երկրներում համոզեցին ինձ՝ անմիջապես խոսել ձեզ հետ»,-գրում է Խամենեյը՝ հիշատակելով Ֆրանսիայում տեղի ունեցած հարձակումը երգիծական Շառլի Հեբդո թերթի և կոշերային խանութի վրա, որոնք արևմտյան երկրների բնակչության շրջանում հակաիսլամական ցույցերի պատճառ դարձան: Շառլի Հեբդոյի նոր՝ «վերապրածների խնդիրը» համարը իր հերթին մեծ ցույցեր առաջացրեց Իսլամական աշխարհում, քանի որ պատկերում էր Մուհամմադ մարգարեի ծաղրանկարը:

Այս կոնկրետ դեպքերի վրա կենտրոնանալու փոխարեն  Խամենեյը իր ընթերցողին ասում է. «Ես չեմ պնդում, որ դուք ընդունեք իմ գրածը կամ Իսլամի ցանկացած այլ շարադրանք: Այն, ինչ ես ուզում եմ ասել, այն է, որ թույլ չտաք, որ այսօրվա աշխարհի  դինամիկ ու արդյունավետ իրականությունը ձեր մեջ ընկալվի վիրավորանքի ու նախապաշարմունքի միջոցով»:

Խամենեյը վաղուց էր ասել, որ իր թշնամանքը ուղղված է ոչ թե ամերիկացի ժողովրդին, այլ նրանց կառավարությանը: Այս հասկացությանը համահունչ՝ նա ասում է, որ իր նամակը հասցեագրված չէ արևմտյան ղեկավարներին, ում նա մեղադրում է ճշմարտության մտադրված խեղղաթյուրման մեջ, այլ ուղղված է երիտասարդությանը, որը դեռևս պարզ միտք ունի:

Խամենեյը դիմում է երիտասարդներին, որ հարցնեն, թե «ինչո՞ւ են աշխարհում ուժային կառույցները ցանկանում իսլամական միտքը մարգինալացնել և թողել լատենտ: Իսլամում ո՞ր հասկացություններն ու արժեքներն են, որ անհանգստացնում են գերուժերի ծրագրերին և ի՞նչ շահեր են թաքնվում իսլամի կերպարի աղավաղման ստվերում»:

Պատասխանելով իր իսկ հարցին՝ Խամենեյը ասում է, որ մուսուլմանները արևմտյան ուժերի համար վերջինն են այն «ուրիշների» շարքում որպես քավության նոխազ, որպեսզի արդարացնեն ճնշումներն ու խարդավանքները: Այս թյուրիմացության ուղղման միակ ճանապարհը, ըստ նրա, այն է, որ արևմտյան երիտասարդությունը իսլամի վերաբերյալ իր դատողությունները պետք է անի Ղուրանը կարդալու ու Մարգարեի կյանքը ուսումնասիրելու միջոցով:

Խամենեյը հաճախ չէ, որ այսքան լավատես է լինում Արևմուտքի հարցում: Միջուկային բանակցությունների ընթացքում անցած տարի նա պնդում էր, որ  ԱՄՆ-ը հենց «չար»-ն է, Ֆերգյուսոնում ցույցերի ժամանակ օգոստոսին անզեն սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունի սպանությունից հետո նա թվիթերում ցնծության տոնով գրել էր ամերիկյան հասարակությունում համակարգային խտրականության մասին:

Արդյո՞ք արևմտյան երիտասարդությունը իսկապես կլսի նրա խոսքը: Մինչև այժմ Խամենեյի պաշտոնական հաշվից տասնյակ ռեթվիթներ են  արվել #Letter4U հեշթեգով և հավանություններ են եղել, սակայն դրանցից ոչ մեկը դեռևս վարակիչ ազդեցություն չի  ունեցել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment