CTG & ADAA-ն կհարգի Հայոց Ցեղասպանության հիշատակը՝ «ԲԵՄԱԴՐԵԼՈՎ ԱՆԲԵՄԱԴՐԵԼԻՆ»-ին, ընթերցում 4/28

CTG & ADAA-ն կհարգի Հայոց Ցեղասպանության հիշատակը՝ «ԲԵՄԱԴՐԵԼՈՎ ԱՆԲԵՄԱԴՐԵԼԻՆ»-ին, ընթերցում 4/28

Հոդվածի առանցքում

  • երեքշաբթի օրը՝ ապրիլի 28-ին, ժամը 8-ին, Քիրք Դուգլասի թատրոնում կներկայացնի «Բեմադրելով անբեմադրելին. վայրագության ողբերգականացման գեղագիտությունը»: «Բեմադրելով անբեմադրելին»-ը ներկայացնում է տարբեր պիեսների ընթերցումներ, որոնք տարբեր տեսանկյուններից են դիտարկում Հայոց Ցեղասպանության ողբերգականությունը, որը Օսմանյան կայսրությունում հայազգի փոքրամասնության պարբերական ոչնչացումն է:
  • «Բեմադրելով անբեմադրելին»-ի տոմսերը արժեն 10 դոլար: Դրանք կվաճառվեն փետրվարի 18-ից՝ www.CenterTheatreGroup.org կայքում, կամ ցանկացողները կարող են զանգահարել (213) 628-2772 հեռախոսահամարով:
  • Վիճաբանության հիմնական խնդիրը այն է, թե արդյո՞ք թատրոնը կարևոր դեր ունի այն հարցում, որ աշխարհի տարբեր կողմերում սփռված համայնքները երբեք չմոռանան պատմական մեղքերը, և թե թատերական գործիչն ինչպե՞ս կարող է բեմականացնել այս ողբերգությունը:

Ուշադրությանն արժանի

Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման օրվան ընդառաջ՝ «Center Theatre Group»-ում Հայաստանի Դրամատիկական դերասանների միության հետ համատեղ (ADAA)  երեքշաբթի օրը՝ ապրիլի 28-ին, ժամը 8-ին,  Քիրք Դուգլասի թատրոնում կներկայացնի «Բեմադրելով անբեմադրելին. վայրագության ողբերգականացման գեղագիտությունը»:  «Բեմադրելով անբեմադրելին»-ը ներկայացնում է տարբեր պիեսների ընթերցումներ, որոնք տարբեր տեսանկյուններից են դիտարկում Հայոց Ցեղասպանության ողբերգականությունը, որը Օսմանյան կայսրությունում հայազգի փոքրամասնության պարբերական ոչնչացումն է (այն սկսվել է 1915 թվականի ապրիլին):

Ներկայացումը կուղեկցվի բանավեճով, որին կմասնակցեն Հայ համայնքի նշանավոր ներկայացուցիչներ և Լոս-Անջելեսի թատրոնի դերասանները, ովքեր պայքարում են պատմական ողբերգությունը բեմականացնելու պատասխանատվության համար: Վիճաբանության հիմնական խնդիրը այն է, թե արդյո՞ք թատրոնը կարևոր դեր ունի այն հարցում, որ աշխարհի տարբեր կողմերում սփռված համայնքները երբեք չմոռանան պատմական մեղքերը, և  թե թատերական գործիչն ինչպե՞ս կարող է բեմականացնել այս ողբերգությունը:

«Բեմադրելով անբեմադրելին»-ի տոմսերը արժեն 10 դոլար: Դրանք կվաճառվեն փետրվարի 18-ից՝ www.CenterTheatreGroup.org կայքում, կամ ցանկացողները կարող են զանգահարել (213) 628-2772 հեռախոսահամարով: Քիրք Դուգլասի թատրոնը գտնվում է 9820 Washington Blvd. in Culver City, 90232 հասցեում:

«Բեմադրելով անբեմադրելին»-ի ներկայացումը Քիրք Դուգլասի թատրոնում նախատեսվող DouglasPlus ծրագրի միջոցառումների  մաս է կազմում: DouglasPlus-ը օժանդակություն է ապահովում նոր աշխատանքների հետազոտությունների և սահմանների ընդլայնման համար՝ ամբողջական և նվազագույնս կազմակերպված միջոցառումների, սեմինարների, ընթերցումների և ավանդական և ոչ ավանդական ներկայացումների միջոցով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment