Ինչպե՞ս փոխել համակարգը, դրսի՞ց, թե՞ ներսից. Դիլեմա «նոր Հայաստանի» ֆեմինիստների համար

Ինչպե՞ս փոխել համակարգը, դրսի՞ց, թե՞ ներսից. Դիլեմա «նոր Հայաստանի» ֆեմինիստների համար

Հոդվածի առանցքում

  • «Սա թավշյա հեղափոխության մեթոդն էր, այսինքն` ապակենտրոնացում և հորիզոնականություն, սա կանանց թույլ տվեց մասնակցել շարժմանը: Ստիպված չէինք կանանց քաղաքական գործողությունների դրդել, դա բնական ընթացք էր, քանի որ փողոցը հիերարխիկ չէ»:  Այսպես է ֆեմինիստուհի Մարիա Կարապետյանը` «Քայլ արա՛, մերժիր՛ Սերժին» շարժման կազմակերպիչներից մեկը, բացատրում Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը կանանց մասնակցությունը

Ուշադրությանն արժանի

Հեղափոխական «Նոր Հայաստանում» ավելի շատ կանայք են քաղաքականություն մտնում: Ֆեմինիստների շրջանում թեժ քննարկումներ են, թե ինչպե՞ս է ավելի լավ փոխել Հայաստանի հայրապետական համակարգը` ներսի՞ց, թե`դրսից:

«Սա թավշյա հեղափոխության մեթոդն էր, այսինքն` ապակենտրոնացում և հորիզոնականություն, սա կանանց թույլ տվեց մասնակցել շարժմանը: Ստիպված չէինք կանանց քաղաքական գործողությունների դրդել, դա բնական ընթացք էր, քանի որ փողոցը հիերարխիկ չէ»:

Այսպես է ֆեմինիստուհի Մարիա Կարապետյանը` «Քայլ արա՛, մերժիր՛ Սերժին» շարժման կազմակերպիչներից մեկը, բացատրում Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը կանանց մասնակցությունը:

Կարապետյանը միակ կինը չէ, որը համարում է, որ Թավշյա հեղափոխությունը պետք է շարունակվի պետական հաստատություններում ու տեղական ինքնակառավարման մարմիններում:

Սակայն ֆեմինիստների մեկ այլ խումբ էլ կարծում է, որ պետության հետ աշխատանքը հակասում է ֆեմինիզմի հիմնական նպատակին` կանանց ազատությանը: Իրենց կարծիքով պետությունը մասնավոր սեփականության ու ընտանիքի պաշտպանն է: Նրանք պնդում են, որ կանանց` որպես «սեռական դասի» պայքարը, պետք է իրականացվի իրավունքների ընդլայնման, կանանց միություններին հնարավորություններ տալու միջոցով:

Մարդկային դեմքով հայրապետ

Նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը գենդերային հավասարության վերաբերյալ իր հայացքները ձևակերպեց` ընդգծելով, որ կանանց դերն ու մասնակցությունը շարժմանը այն գործոնն է, որի շնորհիվ շարժումը  կոչվեց «սիրո և համերաշխության» հեղափոխություն: Նա նաև հավելեց. «Հեղափոխությունը ցույց տվեց, որ կանանց ակտիվ մասնակցությունը քաղաքականությանը համատեղելի է մեր ազգային ինքնության, ընտանիքի մեր ազգային ընկալման հետ»:

Ֆեմինիստների մեծ մասն ընդունում է, որ նոր կառավարությունը բավականաչափ տեղեկացված չէ կանանց շարժումների մասին: Շատերի համար դա առայժմ ներելի է, քանի որ գիտակցում են, որ հիմա հակահեղափոխության դեմ պայքարն առաջնահերթություն է:

«Այո, նոր կառավարության անդամները նույն հայրապետական հասարակության արտադրանքն են: Նրանք նաև հայրապետական մարդիկ են: Տարբերությունն այն է, որ նրանք պատրաստ են լսել, սովորել, համագործակցել քաղաքացիական հասարակության հետ, ի տարբերություն նախորդների», – ասում է Կանանց ռեսուրսների կենտրոնի համահիմնադիր Լարա Ահարոնյանը:

Նրա կարծիքով կանանց մասնակցությունն ապահովելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի: Նրա խոսքերով, այդ քայլերից մեկը պետք է լինի ընտրական գենդերային քվոտաները բարձրացնելը, խորհրդարանում գենդերային բալանսի ապահովումը:

«Կանայք պետք է ներկա լինեն, որպեսզի խոսեն իրենց կարիքների մասին: Ու եթե երկրի բնակչության կեսից ավելին կանայք են, ապա արդար կլինի, եթե խորհրդարանի 50 տոկոսը կանայք լինեն», – պնդում է Ահարոնյանը:

Փաշինյանի հիմնական դաշնակից Լենա Նազարյանը Թավշյա հեղափոխությունից տարիներ առաջ առաջին կինն էր, որը ներկուսակցական ակտիվիզմով էր զբաղվում: Տարիներ շարունակ զբաղվել է բնապահպանական խնդիրներով, եղել է քննադատող լրագրող: Նա Փաշինյանի կուսակցության համահիմնադիրներից էր: Նազարյանն այսօր բարձրացել է կուսակցական ու քաղաքական աստիճանով: Նա խորհրդարանում գլխավորում է Ելք դաշինքը: Բազմաթիվ երիտասարդ կանանց ու թինեյջեր աղջիկների համար նա օրինակ է ծառայում:

«Ես չեմ սիրում, երբ կանանց թույլ են ներկայացնում, ասես նրանց պետք է ստիպել, որ ակտիվ լինեն: Ո’չ, նրանք պետք է ներկա լինեն իշխանական համակարգերում, քանի որ կանանց կարիքը կա»:

«Ես չեմ ասում, որ կանայք քաղաքականությամբ չպետք է զբաղվեն, ես ասում եմ, որ նրանց մասնակցությունը պետք է ինքնանպատակ չլինի», – ասում է Աննա շահնազարյանը:

«Եթե կինը խորհրդարան է գալիս, նա պետք է կասկածի տակ դնի այն, թե ինչպես են այնտեղ որոշումներ կայացվում: Եթե կինն ինստիտուտ է մտնում այն ներսից փոխելու համար, որպեսզի ինստիտուտն ավելի ժողովրդավար գործի, ավելի մարդակենտրոն լինի, ապա ես դա ողջունում եմ»:

Որոշ Ֆեմինիստների կարծիքով էլ գլոբալ մասշտաբով համակարգը հիերարխիկ է: Տղամարդիկ դարեր շարունակ արտոնյալ դիրքեր են զբաղեցրել ու դա է պատճառը, որ կանանց համար դժվար է այդ «ակումբի» անդամ դառնալ: Ի վերջո, նույնիսկ այն կանայք, ովքեր հասնում են գագաթին, դեռ պետք է ծառայեն այդ հիերարխիկ, անարդար համակարգին:

Հայաստանի ֆեմինիստների մեծ մասն էլ կարծում է, որ այդպիսի դիլեմա գոյություն չունի. «լինել բարեփոխիչ կամ ծայրահեղ ֆեմինիստ»: Փոփոխությունները միշտ էլ տեղի են ունենում ուժերի միավորման, միասնական քայլերի շնորհիվ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment