Ռուսաստանը Tinder-ից պահանջում է տրամադրել օգտատերերի անձնական տվյալները

Ռուսաստանը Tinder-ից պահանջում է տրամադրել օգտատերերի անձնական տվյալները

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանի իշխանությունները պահանջում են, որպեսզի հայտնի Tinder հավելվածը Ազգային անվտանգության ծառայությանը տրամադրի օգտատերերի նամակագրությունները: Սա մեկն է այն բազմաթիվ մեծ փորձերից, որով Ռուսաստանը փորձում է վերահսկել ինտերնետը և ցանցային անհատական նամակագրությունների հավելվածները, որոնք գաղտնի են պահում օգտատերերի գտնվելու վայրը:

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանի իշխանությունները պահանջում են, որպեսզի հայտնի Tinder հավելվածը Ազգային անվտանգության ծառայությանը տրամադրի օգտատերերի նամակագրությունները: Սա մեկն է այն բազմաթիվ մեծ փորձերից, որով Ռուսաստանը փորձում է վերահսկել ինտերնետը և ցանցային անհատական նամակագրությունների հավելվածները, որոնք գաղտնի են պահում օգտատերերի գտնվելու վայրը:

Ռուսաստանի իշխանություններն այս երկուշաբթի թիրախավորել են Tinder-ը, որպես տեղեկություն տարածող հավելված: Այս ցանկում կան ավելի քան 200 հավելվածներ ու կայքեր: Ցուցակում հայտնված ծրագրերն ու կայքերը օրենքի համաձայն պարտավոր են Ազգային անվտանգության ծառայությանը տրամադրել մինչև վեց ամսվա տվյալներ: Այս պահանջները վերաբերում են սոցիալական ցանցերին և հատուկ կոդավորված ծրագրային հավելվածներին:

Telegram նամակագրությունների հավելվածը, որն իր գործառույթներով նման է Whatsapp-ին, հրաժարվեց ենթարկվել այս օրենքին: Ռուսաստանի իշխանությունները տարբեր մեթոդներով փորձեցին արգելափակել ծրագիրը, սակայն շատ ռուս օգտատերեր, այդ թվում կառավարության աշխատակիցներ,  շարունակում են օգտվել հավելվածից:

Tinder-ը դեռ չի հայտարարել իր որոշման մասին: Եթե այն չենթարկվի պահանջներին, ապա կարժանանա LinkedIn-ի ճակատագրին: LinkedIn-ը հրաժարվել էր ենթարկվել Ռուստաստանի պահանջներին և չէր տրամադրել օգտատերերի տվյալները, ինչի արդյունքում իշխանություններն արգելափակեցին ցանցը: Ազգային անվտանգության ծառայությունն ասել է, որ երկրում մի քանի ահաբեկչական հարձակումներ կոորդինացվել են Telegram-ի հավելվածով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment