Հնարավոր չէ վերադարձնել կամ փոխանակել ժամանակը

Հնարավոր չէ վերադարձնել կամ փոխանակել ժամանակը

Հոդվածի առանցքում

  • Որոշ մշակույթներում ժամանակը` փող է, մյուսներում`ժամանակը պարզապես հեղուկ է: Կարծում եմ, որ մարդկային հաղորդակցումը և փոխընկալումը խորապես կախված են ժամանակից, որի նկարագրումը, ձևը զուտ տեքստային է: Ժամանելով ԱՄՆ` ես հասկացա, որ ժամանակն այստեղ իրոք փող է, հատկապես, երբ դու գործ ունես ամերիկացի ատամնաբույժերի, բժիշկների և այլոց հետ:
  • Ռոմկ Հուգստրան, ով Ուկրաինայում և Լեհաստանում կայացած Եվրո 2012-ի ժամանակ զբաղեցնում էր Եվրոֆուտբոլի ասոցիացիայի տնօրենի պաշտոնը, նշում է, որ իր համար երկար ժամանակ պահանջվեց, մինչև նա ընտելացավ ուկրաինացիների հետ ընթրելուն: Նա նշեց, որ իր երկրում` Հոլանդիայում, դու պետք է սպասես մինչ բոլորը կժամանեն և միայն դրանից հետո բոլորը միասին կպատվիրեն ընթրիքը:
  • Պատկերացրեք, որ գոյություն ունենար մի բանկ, որն ամեն առավոտ ձեր հաշվին կփոխանցեր 86.400 դոլար, և ձեր ծախսերը որևէ ազդեցություն չեն ունենալու հաջորդ օրվա գումարի վրա: Սակայն ձեր հաշիվը զրոյացվելու է օրվա վերջում` անկախ նրանից, թե որքան գումար եք դու ծախսել: Ի՞նչ կանեք դուք այս գումարով:
  • Եթե դուք չեք օգտագործում ձեր օրական վարկը, ապա կորցնողը դուք եք: Ետդարձի ճանապարհ չկա: Դուք չեք կարող պարտք վերցնել հաջորդ օրվանից: Մենք պետք է ապրենք ներկայով, ապրենք այն ժամանակը, որը մեզ հատկացված է այս օրվա համար:

Ուշադրությանն արժանի

Ի՞նչ է ժամանակը: Որոշ մշակույթներում ժամանակը` փող է, մյուսներում`ժամանակը պարզապես հեղուկ է: Կարծում եմ, որ մարդկային հաղորդակցումը և փոխընկալումը խորապես կախված են ժամանակից, որի նկարագրումը, ձևը զուտ տեքստային է: Ժամանելով ԱՄՆ` ես հասկացա, որ ժամանակն այստեղ իրոք փող է, հատկապես, երբ դու գործ ունես ամերիկացի ատամնաբույժերի, բժիշկների և այլոց հետ:

Ուկրաինայում և Հայաստանում մարդիկ ավելի հակված են կենտրոնանալու հարաբերություններ կառուցելու, քան ժամանակացույցեր պլանավորելու վրա:

Սակայն, բոլորովին չի նշանակում, թե միևնույն երկրում ապրող բոլոր մարդիկ նույն կերպ են գործում կամ ապրում: Մենք խոսում ենք կարծրատիպերի մասին: Չնայած որ ես մեծացել եմ Ուկրաինայում` փորձել եմ լավագույնս կառավարել ժամանակը և երբեք չեմ ներել հանդիպումից ուշացողներին: Ինչպես ասում են ` «Վերաբերվիր մարդկանց այնպես, ինչպես ինքդ կուզեիր, որ նրանք վերաբերվեն քեզ»:

Լավագույն ընկերս և ես որոշել էինք հանդիպել հանրախանութում` միասին գնումներ կատարելու համար: Նա հանդիսանում է ուշացողների թագուհին. այդ անգամ էլ ստիպված էի 40 րոպե սպասել նրան: Մինչ նրա գալը որոշեցի շրջել խանութներում: Այդ դեպքից հետո, երբ ընկերներով պլանավորում ենք հանդիպել, ստիպված ենք ուշացող մեր ընկերուհուն ասել, որ հանդիպում ենք 3.30, մինչդեռ իրականում հանդիպելու ենք ժամը 4-ին: Պետք է ասել, որ իսկապես, լավ գաղափար է:

Ռոմկ Հուգստրան, ով Ուկրաինայում և Լեհաստանում կայացած Եվրո 2012-ի ժամանակ զբաղեցնում էր Եվրոֆուտբոլի ասոցիացիայի տնօրենի պաշտոնը, նշում է, որ իր համար երկար ժամանակ պահանջվեց, մինչև նա ընտելացավ ուկրաինացիների հետ ընթրելուն: Նա նշեց, որ իր երկրում` Հոլանդիայում, դու պետք է սպասես մինչ բոլորը կժամանեն և միայն դրանից հետո բոլորը միասին կպատվիրեն ընթրիքը:

Ուկրաինայում մարդիկ ռեստորան ժամանելուն պես պատրաստ են պատվիրելու նախընտարծ ուտեստները` առանց ուշացողներին սպասելու: Եվ միմյանցից կախված չլինելու համար ամեն մարդ ինքն իր համար է պատասխան տալիս:

Այնուամենայնիվ, բոլոր մշակույթներում կա մի ընդհանրություն` ժամանակը հնարավոր չէ վերադարձնել կամ փոխել: Պատկերացրեք, որ գոյություն ունենար մի բանկ, որն ամեն առավոտ ձեր հաշվին կփոխանցեր 86.400 դոլար, և ձեր ծախսերը որևէ ազդեցություն չեն ունենալու հաջորդ օրվա գումարի վրա: Սակայն ձեր հաշիվը զրոյացվելու է օրվա վերջում` անկախ նրանից, թե որքան գումար եք դուք ծախսել:

Ի՞նչ կանեք դուք այս գումարով: Կարող եք մտածել, թե դե շատ անմիտ հարց է: Իհարկե, դուք կփորձեք ծախսել մինչև վերջին ցենտը: Գուցե և անհավատալի է, սակայն բոլորս ունենք մի այդպիսի բանկ, որի անունն է ժամանակ: Ամեն առավոտ, մենք ստանում ենք 86,400 վարկյան: Ամեն գիշեր մեր հաշիվը զրոյացվում է: Հաշիվը չի փոխանցվում հաջորդ օրվան: Դուք չեք կարող բացասական բալանս ունենալ: Յուրաքանչյուր օր նոր հաշվարկ է սկսվում:

Եթե դուք չեք օգտագործում ձեր օրական վարկը, ապա կորցնողը դուք եք: Ետդարձի ճանապարհ չկա: Դուք չեք կարող պարտք վերցնել հաջորդ օրվանից: Մենք պետք է ապրենք ներկայով, ապրենք այն ժամանակը, որը մեզ հատկացված է այս օրվա համար: Եթե ցանկանում եք ինչ որ բանի հասնել, ապա պետք է ձեր ժամանակը ճիշտ տնօրինեք: Ինչպես ասում էր Կոկո Շանելը. «Մի’ ծախսեք ձեր ժամանակը` հարվածելով պատին և հուսալով, որ այն կվերածվի դռան»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment