Հնի և նորի միաձուլումը հայազգի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի Mockroot ալբոմում

Հնի և նորի միաձուլումը հայազգի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի Mockroot ալբոմում

Հոդվածի առանցքում

  • Տիգրան Համասյանը 27 տարեկան է, ում տրիոն, որում ներառված են նաև Սեմ Մինաեն` բաս կիթառ և Արթուր Հնաթեքը` հարվածային գործիքներ, փետրվարի 24-ին համերգ կունենան Ռեգաթաբարում: Այս շոուն փետրվարի 17-ից ԱՄՆ-ից մեկնարկած Mockroot անունը կրող համերգային շրջագայության ձայնագրության մասն է կազմում, որն իրականացվել է Nonesuch Recods-ի հետ համատեղ:
  • Լսելով նրա երաժշտությունը` կարող եք պատկերացնել ժանրային տարբեր ուղղվածությամբ ցանկ` հայկական ժողովրդական երգեր, ծանր ռոք, էլեկտրոնային երաժշտություն, ջազային կատարումներ, դասական դաշնամուր. այս ցանկը կարելի է անվերջ թվարկել, քանի որ Տիգրանի երաժտության շրջանակը անեզր է:
  • Տիգրան Համասյանը մեծացել է Հայաստանում` սովորելով դասական դաշնամուր, երգել է դասական, այնուհետև ամբողջ տաղանդը կենտրոնացրել է ջազ երաժշտության վրա` ոգեշնչվելով հայկական ժողովրդական երգերի տարբեր մեկնաբանություններից:
  • «Հիմնական գաղափարը այն է, որ բնությունը կարծես անընդմեջ ծաղրում է մարդկությանը: Ինչ էլ պարտադրեք, միևնույն է, բնությունն է հաղթողը: Տեխնոլոգիաները ահռելի մեծ հարթակներ են ստեղծել, սակայն մենք պետք է ընդունենք, որ աշխարհի առանցքը կազմում է մարդկությունը»:

Ուշադրությանն արժանի

Այցելե’ք հայ ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի կայքէջը և դուք կգտնեք «պոեմներ»  վերնագիրը կրող ցանկը, որտեղ ներկայացված են հայերեն բանաստեղծությունների  թարգմանություններ: Ակնհայտ է, որ Տիգրանը մեծապես ոգեշնչվում է պոեզիայից: Լսելով նրա երաժշտությունը` կարող եք պատկերացնել ժանրային տարբեր ուղղվածությամբ ցանկ` հայկական ժողովրդական երգեր, ծանր ռոք, էլեկտրոնային երաժշտություն, ջազային կատարումներ, դասական դաշնամուր. այս ցանկը կարելի է անվերջ թվարկել, քանի որ Տիգրանի երաժտության շրջանակը անեզր է:

Տիգրան Համասյանը 27 տարեկան է, ում տրիոն, որում ներառված են նաև Սեմ Մինաեն` բաս կիթառ և Արթուր Հնաթեքը` հարվածային գործիքներ, փետրվարի 24-ին համերգ կունենան Ռեգաթաբարում: Այս շոուն փետրվարի 17-ից ԱՄՆ-ից մեկնարկած Mockroot անունը կրող համերգային շրջագայության ձայնագրության մասն է կազմում, որն իրականացվել է Nonesuch Recods-ի հետ համատեղ:

Երաժշտական ալբոմում ներկայացված է ինչպես Տիգրան Համասյանն ու նրա տրիոն`դաշնամուր, ստեղնաշարային գործիքներ, ձայնային էֆֆեկտներ, այնպես էլ վոկալիստ Գայանե Մովսիսյանը: Տիգրան Համասյանը «Մելան և Ռաֆիկ» երգի համար իր հնգյակում ներառել էր նաև վոկալիստ Արենի Աղաբաբյանին, Բեն Վենդել` սաքսոֆոն, Քրիս Թորդինի` բաս կիթառ և Նեյթ Վուդ` հարվածային գործիքներ:

Տիգրան Համասյանը մեծացել է Հայաստանում` սովորելով դասական դաշնամուր, երգել է դասական, այնուհետև ամբողջ տաղանդը կենտրոնացրել է ջազ երաժշտության վրա` ոգեշնչվելով հայկական ժողովրդական երգերի տարբեր մեկնաբանություններից:

Դեռահաս տարիքում տեղափոխվում է Կալիֆորնիա և ուսումը շարունակում Հարավային Կալիֆորնիայի համալսարանում, ապա` Նյու Յորքում: Դեռևս պատանի` Տիգրանը հաղթում է հեղինակավոր Thelonious Monk ջազ դաշնակահարների առաջնությունում` թողարկելով հինգ ալբոմներ, որոնցից մեկը Mockroot-ն է:

Ուժգին, բարդ և ռիթմիկ հատվածները միահյուսվում են հնչեղ մեղեդիներին: Այլ կերպ ասած` սա Mockroot-ում Տիգրան Համասյանի  երաժտական արտացոլումն ու հիմնական ասելիքն  է:

«Հիմնական գաղափարը այն է, որ բնությունը կարծես անընդմեջ ծաղրում է մարդկությանը: Ինչ էլ պարտադրեք, միևնույն է, բնությունն է հաղթողը: Տեխնոլոգիաները ահռելի մեծ հարթակներ են ստեղծել, սակայն մենք պետք է ընդունենք, որ աշխարհի առանցքը կազմում է մարդկությունը»:

Լարվածության տարբերակները, որը նկարագրում է Տիգրան Համասյանը մարդկությանև բնության միջև, ներկայացված է Mockroot-ի միջոցով: «Կարսում» կատարման մեջ մենք լսում ենք հնի և նորի համադրություն` հայկական ժողովրդական հայտնի երգը, որը կազմում է Տիգրանի ժամանակակից երգացանկի մի մասը: Այստեղ նկատվում է թմբուկի և դաշնամուրի նման ակուստիկ գործիքների բախում տարբեր էլեկտրոնային գործիքների հետ:

Տիգրանն արդեն սկսել է աշխատել նոր նախագծի վրա: 2015 թվականի սեպտեմբերին Երևանի պետական կամերային երգչախմբի հետ միասին կներկայացվի «Լույս ի լուսո» համատեղ աշխատանքը: Սա, իհարկե, միայն սկիզբն է, սակայն, եթե հաշվի առնենք փորձն ու հասունությունը, կնկատենք, որ Տիգրանն իր հուզումնառատ կարիերիայի մեջտեղում է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment