Տիգրան Համասյան․ հայկական ջազի հանճարը

Տիգրան Համասյան․ հայկական ջազի հանճարը

Հոդվածի առանցքում

  • Ջազային դաշնամուրի վարպետ Տիգրան Համասյանը ամբողջ աշխարհում սիրված է իր երաժշտական երևակայական թռիչքների ու ոճերի խառնուրդի համար: Սակայն հայ կոմպոզիտորը և երաժիշտը խոստովանում է, որ իր կարիերան կարող էր իրականում շատ տարբեր լինել, քանի որ առաջին ձգտումն է եղել դառնալ ծանր մետալ ռոքի կիթառահար:

Ուշադրությանն արժանի

Ջազային դաշնամուրի վարպետ Տիգրան Համասյանը ամբողջ աշխարհում սիրված է իր երաժշտական երևակայական թռիչքների ու ոճերի խառնուրդի համար: Սակայն հայ կոմպոզիտորը և երաժիշտը խոստովանում է, որ իր կարիերան կարող էր իրականում շատ տարբեր լինել, քանի որ առաջին ձգտումն է եղել դառնալ ծանր մետալ ռոքի կիթառահար:

«Ես ծնվել ու մեծացել եմ մի քաղաքում, որը այդ ժամանակ Խորհրդային Միության կազմում էր», – հիշում է նա:

«Երեխա ժամանակ բացահայտել եմ դասական ծանր ռոք խմբերի, որոնց հայրս էր լսում: Նա տարված էր ռոքով և մեծ փողեր էր ծախսում նրանց ձայնագրությունների համար, որոնք Խորհրդային Հայաստան էին բերում մաքսանենգ ճանապարհով:

«Նա ամբողջ ամսվա աշխատավարձը կարող էր վճարել Led Zeppelin- ի նոր ալբոմը ձեռք բերելու համար և պատմում են, որ նրան մի անգամ ԿԳԲ են կանչել երեկույթում   Black Sabbath երգը նվագելու համար»:

Այնուամենայնիվ, մետալի կորուստից ջազը շահեց: Հորեղբոր խորհուրդների և տատիկի ու պապիկի տան դաշնամուրի օգնությամբ նա նվիրվեց Ջեյմս Բրաունի, Ալ Ջարրոի և Կերտիս Մեյֆիլդի, ինչպես նաև ջազային աստղեր Հերբի Հանկոկի, Մայլս Դևիսի և Չիկ Կորեայի կախարդանքներին:

Տիգրանը վերհիշում է. «Հիշում եմ, այնպես էի տարվել Հերբիով, որ նույնիսկ վերարտադրեցի նրա Քամելեոնը:

«Երբ երեխա էի, վերցնում էի նաև Led Zeppelin- ի և Black Sabbath- ի երգերն ու փորձում էի դրանք վերարտադրել դաշնամուրի վրա, ես սիրում էի իմպրովիզ անել իմ լսածը:

«11 տարեկանում ջազի անհավանական ուսուցիչ ունեի, Վահագն Հայրապետյանը, որը բիբոպի միջոցով վերջապես սովորեցրեց ինձ իմպրովիզացիանկառուցվածքի շրջանակում :

Վաղը Տիգրանը վերադառնում է Օքսֆորդ, Իֆֆլի փողոցի  Սբ. Հովհաննես Ավետարանչի եկեղեցու շոուի համար: Նա կներկայացնի սիրելի գործեր իր զարմանալի երկար ռեպերտուարից, ինչպես նաև մեղեդիներ 2017 թվականի  Ancient Observer-ից, որտեղ նա խորհում է ավելի քան մեկ տասնամյակ Միացյալ Նահանգներում  ապրելուց հետո Հայաստան վերադարձի մասին:

Տիգրանը հայրենի Գյումրի քաղաքից Լոս Անջելես տեղափոխվեց երբ դեռահաս էր, 16 տարեկանում ունեցավ իր սեփական դաշնամուրը՝ Յամահան: Այնտեղ նա մշակեց հայկական ջազի իր անզուգական ոճը:

Նա ութ ալբոմ է թողարկել և ձեռք է բերել երկրպագուներ, որոնց թվում են ջազի լեգենդներ Բրեդ Մելդաուն, Չիկ Կորեան և Հերբի Հենկոկը:

«Իմ երաժշտության տեսակը հայկական անկախ ոգեշունչ punk ջազն է», – ասում է նա: «Մի փոքր դասական և thrash metal –ի խառնուրդով»:

Իսկ ի՞նչն է ոգեշնչում նրան: «Մարդիկ», – ասում է նա:

Տիգրանը հինգ տարի առաջ է վերադարձել անկախ Հայաստան և հանդիսանում է նրա մշակութային մեծագույն դեսպաններից մեկը: Ճամփորդությունը ոգեշնչեց ստեղծել վերջին An Ancient Observer ալբոմը, որտեղ նա խորհում է ավելի քան մեկ տասնամյակ Ամերիկայում ապրելուց հետո Հայաստան վերադարձի մասին: Ալբոմը կլինի վաղվա համերգի հիմքը:

«Հայաստանը դրախտ է երկրագնդի վրա», – ասում է նա: «Դա լեռնային երկիր է, հարուստ բնությամբ, բարձրադիր անապատի նման վայրերից մինչև բուսականությամբ հարուստ լեռնային շրջանները:

«Այն լի է հին ու նոր մշակույթով: Դա մի վայր է, որտեղ մինչև ինդուստրացումն էլ , ամենօրյա կյանքի ամեն մի մասնիկն ուղեկցվում էր երաժշտությամբ: Դա այն վայրն է, որտեղ մարդիկ առաջինն են քրիստոնեություն ընդունել, դա պետական կրոն է:

«Դա նաև այն երկիրն է, որտեղ ամենուրեք  ցայտաղբյուրներ կան և մարդիկ մաքուր ջուրեն խմում: Մի վայր է, որտեղ բազմաթիվ բանաստեղծներ, երաժիշտներ ու ճարտարապետներ ստեղծել են գլուխգործոցներ, որոնք դեռ կանգուն են և մեր առօրյա կյանքի մի մասն են կազմում, մի վայր, որտեղ վանքերը կառուցվել են անհասանելի լեռնագագաթների վրա և որտեղ աղքատը օտարին տուն է հրավիրում ու առաջարկում է իր ունեցածը:

«Դա այն վայրն է, որտեղ Նոյան տապանը հանգրվանել է»:

Այսպիսով, նա հպա՞րտ է, որ այդ երկիրը տեղադրել է երաժշտական քարտեզի վրա:

«Ես Հայաստանը չեմ դնում երաժշտական քարտեզի վրա», – պատասխանում է նա: «Դա այն երկիրն է, որ ինձ է դնում քարտեզի վրա»:

Եվ այդ քարտեզը ընդգրկում է աշխարհը: Դաշնակահարը խոստովանում է, որ սիրում է շրջագայել և ճանապարհորդության ժամանակ շատ հետաքրքիր պատմություններ են եղել:

Այսպիսով, կա՞ն զվարճալի պատմություններ, որոնք կցանկանայիք ներկայացնել: «Դե, դրանք շատ են», – ասում է նա:

«Ես մարդ եմ, որը միշտ ինչ-որ բան թափում է կամ ընկնում: Ես հաճախ եմ ինձ պատահաբար վիրավորում: Իրականում ինձ հետ շատ հիմար բաներ են պատահում:

«Իմ խմբի անդամները դա կոչում են «Տիգրանի պահը »:

«Հիմա ամենավատ դեպքը որ հիշում եմ այն է, երբ իմ եռյակի հետ համերգի ժամանակ գլխով խփեցի դաշնամուրի եզրին: Գլուխս սկսեց թեթև պտտվել, իսկ այս հսկա ուռուցքը գլխիս վրա հայտնվեց երգի ժամանակ»:

Նա շարունակում է. «Փորձում եմ ուսումնասիրել շրջագայության ժամանակ, բայց համերգը ամենակարևորն է: Ճանապարհորդում եմ, որովհետև ուզում եմ համոզված լինել, որ շատ հոգնած չեմ և կարող եմ շատ ուսումնասիրել: «Ցավոք, Օքսֆորդին հերթ չի հասել: Բայց անհամբեր դրան եմ սպասում»:

Ուրեմն, ինչ փոքրիկ շքեղություն է նա բերում իր հետ, որպեսզի կյանքը մի քիչ հարթ լինի: «Մուգ շոկոլադ, համակարգիչ, մի քանի գիրք և հեռախոսս, որ կարողանամ ձայնագրել նոր գաղափարներ ու ստեղծագործություններ», – ասում է նա:

«Ժամանակ առ ժամանակ նաև հայկական կոնյակ»:

Այսպիսով, նա դարձյալ երազում է ծանր ռոք երաժիշտ դառնալու մասին:

«Ես կցանկանայի կիթառ նվագել, բայց դաշնամուրի հետ կապված շատ գործեր ունեմ», – ասում է նա:

«Ես սիրում եմ մի քանի մետալ ռոք խմբերի, բայց ոչ միայն նրանց: Ես սիրում եմ այդ ձայնը, բայց քիչ հավանական է, որ ինձնից ստանաք մետալ ձայնագրություն, չնայած մի քանի նման ձայնագրություն արդեն արել եմ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment