Հայաստանի թագավոր Տիգրան Մեծի վերելքն ու անկումը
Հոդվածի առանցքում
- Մ.թ.ա. 95-55 թվականներին՝ Տիգրան Մեծի կառավարման օրոք, Հայաստանը բարգավաճում էր և առժամանակ դարձել էր Հռոմից դեպի արևելք հզորագույն տերությունը: Մ.թ.ա. 190 թվականին Մագնեսիայի ճակատամարտում հռոմեացիների կողմից Անտիոքոս Մեծի պարտությունից հետո արևելքում Սելևկյան կայսրության իշխանությունը թուլացավ: Հույն աշխարհագրագիր Ստրաբոնի համաձայն, Հայաստանն այդ ժամանակ կառավարվում էր Անտիոքոսի 2 գեներալների՝ Արտաշեսի և Զարեհի կողմից:
- Հայաստանի անկախացումից հետո սատրապությունը բաժանվեց 2 գեներալների միջև: Արտաշեսը կառավարում էր Հայաստանի թագավորությունը, որը, Ստրաբոնի համաձայն, կազմված էր այն տարածքներից, «ինչը, որ ընկած էր Մեդիայի, Աղվանքի և Իբերիայի միջև՝ ձգվելով Կապադովկիայից և Կոլխիդայից մինչև Եվքսին (Սև ծով)»:
- Տիգրանը որոշում է ընդարձակել իր թագավորությունը և մ.թ.ա. 93 թվականին նվաճում Արտանեսին պատկանող տարածքները: Մ.թ.ա. 91 թվականին՝ Պարթևստանի արքա Միհրդատ 2-րդի մահից հետո, Տիգրանն հաջողությամբ հետ է գրավում «Հայաստանի 70 հովիտները», որոնք նրա կողմից զիջվել էին ընդամենը 4 տարի առաջ:
- Չնայած Տիգրանի արագ հզորացմանը՝ նրա հաղթարշավը երկար չտևեց: Հայաստանից դեպի արևմուտք Տիգրանի աներ Միհրդատ 6-րդ Պոնտացին պատերազմ էր մղում հռոմեացիների դեմ, որն այսօր հայտնի է Երրորդ Միհրդատյան պատերազմ անունով:
- Երբ արևելյան արշավանքից հոգնած հռոմեական զորքերը հրաժարվեցին շարունակել արշավանքը, Լուկուլլոսը հետ կանչվեց Սենատի կողմից և նրա փոխարեն ուղարկվեց Պոմպեոսը: Մ.թ.ա. 66 թվականին Պոմպեոսն հասավ Հայաստան, և Տիգրանը առանց մարտի հանձնվեց նրան:
- Տիգրանի ժառանգները շարունակում էին կառավարել Հայաստանում՝ որպես Հռոմի հովանավորության տակ գտնվող արքաներ, մինչև մեր թվականության 12 թվականը, երբ Արտաշեսյան արքայատոհմը գահընկեց արվեց պարթևներին ենթադրյալ հավատարմության համար:
Ուշադրությանն արժանի
Մ.թ.ա. 95-55 թվականներին՝ Տիգրան Մեծի կառավարման օրոք, Հայաստանը բարգավաճում էր և առժամանակ դարձել էր Հռոմից դեպի արևելք հզորագույն տերությունը:
Մ.թ.ա. 190 թվականին Մագնեսիայի ճակատամարտում հռոմեացիների կողմից Անտիոքոս Մեծի պարտությունից հետո արևելքում Սելևկյան կայսրության իշխանությունը թուլացավ: Հույն աշխարհագրագիր Ստրաբոնի համաձայն, Հայաստանն այդ ժամանակ կառավարվում էր Անտիոքոսի 2 գեներալների՝ Արտաշեսի և Զարեհի կողմից: Օգտվելով առիթից՝ գեներալները որոշում են իրենց հավատարմությունը հայտնել հռոմեացի հաղթողներին և հռչակել իրենց անկախությունը թուլացած Սելևկյան կայսրությունից:
Իր հետագա պատմության մեծ մասի ընթացքում Հայաստանը պետք է բուֆերային պետություն լիներ արևմուտքում Հռոմեական կայսրության և արևելքում՝ Պարթևական կայսրության միջև: Այնուամենայնիվ, Հայաստանը Տիգրան 2-րդի, որը հայտնի է նաև Տիգրան Մեծ անունով, կառավարման ամբողջ ընթացքում չէ, որ եղել է արևելքի հզորագույն տերությունը:
Հայաստանի անկախացումից հետո սատրապությունը բաժանվեց 2 գեներալների միջև: Արտաշեսը կառավարում էր Հայաստանի թագավորությունը, որը, Ստրաբոնի համաձայն, կազմված էր այն տարածքներից, «ինչը, որ ընկած էր Մեդիայի, Աղվանքի և Իբերիայի միջև՝ ձգվելով Կապադովկիայից և Կոլխիդայից մինչև Եվքսին (Սև ծով)»:
Իսկ Զարեհը կառավարում էր Սոֆենեի թագավարությունում (Ծոփք), որը «կազմված էր հարավային հատվածներից և այն տարածքներից, որոնք ընկած էին սրանից (այսինքն Արտաշեսի տարածքներից) արևմուտք»:
Տիգրանը Արտաշեսի սերունդներից էր, ով ծնվել է մոտավորապես մ.թ.ա 140 թվականին: Մոտավորապես 120 թվականին Տիգրանը՝ որպես գերի տարվեց պարթևների մոտ և ազատ արձակվեց միայն 25 տարի անց, երբ պարթևներին զիջեց «Հայաստանի 70 հովիտները»: Պարթևներից ազատվելուց և գահ բարձրանալուց հետո Տիգրանը իր դիրքերն ամրապնդելու համար ժամանակ չկորցրեց:
Նա նախ և առաջ դաշինք կնքեց Պոնտոսի արքա Միհրդատ 6-րդի հետ՝ ամուսնանալով նրա դստեր՝ Կլեոպատրա Ավագի հետ: Դրանից հետո Տիգրանը ձեռնամուխ եղավ իր նվաճումներին: Այս ժամանակ Ծոփքի թագավարությունը կառավարվում էր Զարեհի ժառանգ Արտանեսի կողմից: Տիգրանը որոշում է ընդարձակել իր թագավորությունը և մ.թ.ա. 93 թվականին նվաճում Արտանեսին պատկանող տարածքները: Մ.թ.ա. 91 թվականին՝ Պարթևստանի արքա Միհրդատ 2-րդի մահից հետո, Տիգրանն հաջողությամբ հետ է գրավում «Հայաստանի 70 հովիտները», որոնք նրա կողմից զիջվել էին ընդամենը 4 տարի առաջ, և ամայացնում պարթևական տարածքները:
Դրանից հետո Տիգրանը նվաճում է Օսրոյենեն (Էդեսսա), Մծբինը (Նիսիբիս), Կորդուքը, Ատրպատականն ու Ադիաբենեն: Միաժամանակ պատերազմում է Սելևկյան կայսրության դեմ և մ.թ.ա. 83 թվականին գրավում Սիրիան և Փյունիկիան:
Չնայած Տիգրանի արագ հզորացմանը՝ նրա հաղթարշավը երկար չտևեց: Հայաստանից դեպի արևմուտք Տիգրանի աներ Միհրդատ 6-րդ Պոնտացին պատերազմ էր մղում հռոմեացիների դեմ, որն այսօր հայտնի է Երրորդ Միհրդատյան պատերազմ անունով: Պարտության մատնվելով հռոմեական զորավար Լուկուլլոսի կողմից՝ Միհրդատը փախչում է Տիգրանի մոտ, ով մերժում է Միհրդատին հռոմեացիներին հանձնելու պահանջը: Դրանով Տիգրանը փաստորեն պատերազմ է հայտարարում Հռոմին:
Չնայած թշնամու զգալի գերազանցող ուժերին՝ Լուկուլլոսը մ.թ.ա. 69 թվականին որոշում է շարժվել Տիգրանակերտի՝ Հայաստանի կիսակառույց նոր մայրաքաղաքի վրա: Երբ հռոմեացիները պաշարեցին քաղաքը, Տիգրանը հասավ հսկայական բանակով, որը Պլուտարքոսի համաձայն, կազմված էր 260 հազար զինվորից: Պաշարումը շարունակելու համար թողնելով մոտ 6 հազար զինվոր՝ Լուկուլլոսը Տիգրանի դեմ է դուրս գալիս 11000 զորքով: Դեպքերի զարմանալի շրջադարձով Տիգրանը պարտություն է կրում, և հարկադրված է լինում նահանջել դեպի Հայաստանի հին մայրաքաղաք Արտաշատ, որտեղ կրկին պարտություն է կրում հռոմեացիների կողմից:
Երբ արևելյան արշավանքից հոգնած հռոմեական զորքերը հրաժարվեցին շարունակել արշավանքը, Լուկուլլոսը հետ կանչվեց Սենատի կողմից և նրա փոխարեն ուղարկվեց Պոմպեոսը: Մ.թ.ա. 66 թվականին Պոմպեոսն հասավ Հայաստան, և Տիգրանը առանց մարտի հանձնվեց նրան:
Հաշտության պայմանագիր կնքելով հռոմեացիների հետ՝ Տիգրանը դարձավ հռոմեական ժողովրդի «բարեկամ և դաշնակից» պայմանով, որ նա պետք է հրաժարվի իր նախորդ նվաճումներից: Տիգրանը շարունակեց կառավարել Հայաստանի թագավորությունը մինչև իր մահը՝ մ.թ.ա. մոտ 55 թվականը:
Տիգրանի ժառանգները շարունակում էին կառավարել Հայաստանում՝ որպես Հռոմի հովանավորության տակ գտնվող արքաներ, մինչև մեր թվականության 12 թվականը, երբ Արտաշեսյան արքայատոհմը գահընկեց արվեց պարթևներին ենթադրյալ հավատարմության համար:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ
Հղումներ
Ապպիանոս, Հռոմի պատմություն, Միհրդատյան պատերազմներ, [առցանց]
[White, H. (trans.), 1913. Appian’s History of Rome: The Mithridatic Wars.]
հասանելի է՝ http://www.livius.org/ap-ark/appian/appian_mithridatic_00.html
Lendering, J., 2007. Armenia. [առցանց]
հասանելի է՝ http://www.livius.org/arl-arz/armenia/armenia.html
Lendering, J., 2014. Tigranes II. [առցանց]
հասանելի է՝ http://www.livius.org/person/tigranes-ii/
Minasyan, S., 2008. Tigran the Great, [առցանց]
հասանելի է՝
http://www.armenian-history.com/Nyuter/HISTORY/ArmeniaBC/tigran_the_great.htm Պլուտարքոս, Համեմատական կենսագրություններ, Լուկուլլոս, [առցանց]
[Dryden, J. (trans.), 1683. Plutarch’s Parallel Lives: Lucullus.]
հասանելի է՝ http://classics.mit.edu/Plutarch/lucullus.html
Ստրաբոն, Աշխարհագրություն, [առցանց]
[Hamilton, H.C. & Falconer, W. (trans.), 1903. Strabo’s Geography.]
հասանելի է՝ http://www.perseus.tufts.edu/hopper/text?doc=Perseus:text:1999.01.0198