Թե ինչու է 80-ականների փոփ-արքայադուստր Թիֆանին նկարվել «Playboy»-ի համար

Թե ինչու է 80-ականների փոփ-արքայադուստր  Թիֆանին նկարվել «Playboy»-ի համար

Հոդվածի առանցքում

  • Նախքան մեկ անունով հայտնի երգչուհու դեբյուտային ալբոմի չորս միլիոն օրինակների վաճառքը, նա ընդամենը Թիֆանի Դերվիշն էր (Tiffany Darwish), ով երգում էր Նեշվիլի բարերում:
  • «Ոչ ոք իրականում ինձ չէր ուզում ձայնագրման հնարավորություն տալ: Նրանք ասում էին մոտավորապես այսպես. «Վերադարձի՛ր, երբ կմեծանաս»:
  • 2002-ին Թիֆանին մերկ նկարահանվեց «Playboy»-ում, ինչը շատերի համար ցնցակաթված էր: Սակայն որպես 43-ամյա կին և մայր նա բացատրում է, որ դրա համար մի քանի հստակ պատճառ ուներ:

Ուշադրությանն արժանի

Հանրահայտ մի քանի աստղեր կան, որոնք հայտնի են ընդամենը մեկ անունով՝ Մադոննա, Փրինս, Շեր: Այս շարքին է պատկանում  նաև Թիֆանին, որին անմիջապես կհիշեն 1980-ականների փոփ երաժշտության սիրահարները:

Երեք տասնամյակ առաջ Թիֆանիին հռչակ բերեցին նրա այնպիսի հիթերը, ինչպիսիք են “Could’ve Been”-ը և “I Think We’re Alone Now”-ը՝ նրա հայտնի ալբոմի շապիկը: Սակայն նախքան մեկ անունով հայտնի երգչուհու դեբյուտային ալբոմի չորս միլիոն օրինակների վաճառքը, նա  ընդամենը Թիֆանի Դերվիշն էր (Tiffany Darwish), ով երգում էր Նեշվիլի բարերում:

«Իրականում ինձ թույլ չէին տալիս այնտեղ լինել: Ուստի դա նման էր հանպատրաստից ինչ-որ բան անելուն: Թիֆանին վերը նշված տեսագրության մեջ Օփրաին հարցնում է. «Որտե՞ղ են այժմ նրանք»: «Ոչ ոք իրականում ինձ չէր ուզում ձայնագրման հնարավորություն տալ: Նրանք ասում էին մոտավորապես այսպես. «Վերադարձի՛ր, երբ կմեծանաս»:

Մի քանի տարի անց Թիֆանին հանդիպեց Ջորջ Թոբինին, ով դարձավ նրա պրոդյուսերը: Այդ պահից ի վեր սկսեց հստակ ուրվագծվել  արտիստի կարիերան:Առաջին գործը նրա բեմական անվան ընտրությունն էր:«Նրանք սկզբում ինձ ուզում էին կոչել  Թիֆանի Ուիլյամս, քանի որ իմ ազգանունը՝ Դերվիշ…անընդունելի է»,- ասում է նա՝ ծիծաղելով: «Ես հենց այնպես ասացի. «Իսկ ի՞նչ եք կարծում ուղղակի Թիֆանիի մասին»:

Արդեն 15 տարեկանում Թիֆանին սկսեց հյուրախաղեր ունենալ ամբողջ Ամերիկայի առևտրային կենտրոններում, որտեղ շուտով նրա անակնկալ հռչակը քաոս ստեղծեց: «Երբ դա կյանքից ավելին է դառնում, երբ մարդիկ ես սկսեցի ճչալ»:

Նրա դեբյուտային ալբոմից հետո, որը երաժշտական հիթերի առաջին հորիզոնականում էր՝  Բիլբորդ ամսագրի առաջին տեղում էր, Թիֆանին այդ դինամիկան շարունակելու ցանկություն զգում: «Ինչ վերաբերում է երկրորդ ալբոմին, ապա մենք ուղղակի նետվեցինք ձայնագրման ստուդիա ինչ-որ բան ձայնագրելու և հնարավորինս շուտ թողարկելու համար»,- ներկայացնում է նա: «Այդ իսկ պատճառով էլ այն որոշակի առումով կորցրեց իր հմայքը»:

Նա շարունակեց ալբոմներ թողարկել, սակայն նրանցից ոչ մեկը չունեցավ այն կոմերցիոն հաջողությունը, ինչ ունեցել էր իր առաջին ալբոմը:

Հաջորդ մի քանի տարվա ընթացքում Թիֆանիի երաժշտական կարիերան բազմաթիվ վայրէջքներ և վերելքներ ունեցավ: Քանի որ նա հասունացել էր որպես արտիստ, Թիֆանին վճռականորեն որոշեց ազատվել «դեռահասների թագուհու» կերպարից, որը նա ձեռք էր բերել հանրահայտության հետ:

«Կարծում եմ, որ միշտ կաղապարված եմ եղել, որ ես Թիֆանին եմ՝ առևտրային կենտրոնի հյուրախաղերի աղջիկը,- ասում է նա,- հետո ես նկարվեցի «Playboy»-ի համար»:

2002-ին Թիֆանին մերկ նկարահանվեց «Playboy»-ում, ինչը շատերի համար  ցնցակաթված էր: Սակայն որպես 43-ամյա կին և մայր նա բացատրում է, որ դրա համար մի քանի հստակ պատճառ ուներ. «Ես  ամուսնալուծության պահերն էի ապրում, ինչը կործանում է մարդու աշխարհը: Դա ոչնչացնում է աշխարհի նկատմամբ ձեր վստահությունը»,-ասում է նա: «Դա վստահության  արագ վերականգնման ձև էր: Դա ցնցակաթվածի դեր ունեցավ: Բոլորն ուզում են խոսել ինձ հետ,-շարունակում է Թիֆանին, -եթե ես կարող եմ դա համադրել երաժշտության հետ և  առաջ գնալ: Հիշե՞նք այն փոքրիկ արարքը, որ ես արել եմ… Դա գործում է»:

հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment