Թուրքիայում սպառնալիքներով և գրաֆիտիով պղծել են հայկական եկեղեցու պատերը 

Թուրքիայում սպառնալիքներով և գրաֆիտիով պղծել են հայկական եկեղեցու պատերը 

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում չարագործները հայկական եկեղեցու պատերին անգլերեն և արաբերեն գրություններ են թողել` սպառնալով, որ նրանց «վերջը եկել է»: Անվտանգության տեսախցիկները նկարահանել են պահը, թե ինչպես են վանդալները ռասիստական և ատելության խոսքեր գրում Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու պատերին և դռանը, հայտարարում է International Christian Concern-ը: Միջադեպը քննադատության ալիք է բարձրացրել Թուրքիայի հայ համայնքի շրջանումը, որը պարբերաբար թիրախավորվում է ատելության հողի վրա:

Ուշադրությանն արժանի

 

Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում չարագործները հայկական եկեղեցու պատերին անգլերեն և արաբերեն գրություններ են թողել` սպառնալով, որ նրանց «վերջը եկել է»: Անվտանգության տեսախցիկները նկարահանել են պահը, թե ինչպես են վանդալները ռասիստական և ատելության խոսքեր գրում Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու պատերին և դռանը, հայտարարում է International Christian Concern-ը: Միջադեպը քննադատության ալիք է բարձրացրել Թուրքիայի հայ համայնքի շրջանումը, որը պարբերաբար թիրախավորվում է ատելության հողի վրա:

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը թվիթեց. «Բալաթի Սուրբ Հրեշտակապետաց հայկական եկեղեցու դեմ ատելության հողի վրա հարձակում է եղել: Ամեն տարի բազմաթիվ եկեղեցիներ և  սինագոգներ են ատելության թիրախ դառնում: Ոչ միայն պետք է պարզել, թե ովքեր են այդ ագրեսիվ պահվածքի հեղինակները, այլև պարզել, թե ինչ ուժեր են կանգնած նրանց ետևում: Ամենակարևորն այն է, որ պետք է վերջ տալ ատելություն ծնող քաղաքականությանը»:

Առաջին համաշխարհայինի տարիներին սկսված կոտորածի ժամանակ ավելի քան մեկ միլիոն հայ է սպանվել Օսմանյան կայսրությունում, որի ժառանգն այսօր Թուրքիան է: Զոհերի հստակ թիվը հայտնի չէ: Որոշ աղբյուրներ նշում են մինչև 1.8 մլն զոհի մասին:

Միջազգային հանրության մեծ մասը սպանությունները ճանաչել է որպես Ցեղասպանություն, երբ Թուրքիան պնդում է, որ հայերը երկրի ներսում թշնամական ուժ էին: International Christian Concern-ի Միջին Արևելքի տարածաշրջանի համակարգող Քլեր Էվանսն ասում է. «Բարեբախտաբար, այս միջադեպի ժամանակ ոչ ոք չի տուժել: Այնուամենայնիվ,  կատարվածը չպետք է անտեսվի:

Հայ քրիստոնյաները Թուրքիայում վաղուց են տուժում նպատակաուղղված բռնաճնշումներից, որոնց պատճառով շատերը հեռացել են այդ երկրից: Թուրքիայում քրիստոնյաների դեմ ուղղված ատելության խոսքի ընդհանուր աճն ահազանգող է: Այնտեղ շրջակա միջավայրը գնալով ավելի թշնամական է դառնում ոչ մուսուլմանների հանդեպ:

«Թուրքիան ներկայանում է որպես աշխարհիկ երկիր, որը թերթել է էջն ու նոր էջի անցել: Եթե դա ճիշտ է, ապա նրանք, ովքեր խրախուսում և կատարում են այդ ատելության հանցագործությունները քրիստոնյաների դեմ, պետք է պատասխանատվության ենթարկվեին քանի դեռ իրավիճակն այսքան չէր վատթարացել»:

Քրիստոնեական Open Doors կազմակերպությունը հայտարարել է, որ Թուրքիայում այս հետապնդումներն իրականացվում են ամենաբարձր մակարդակով: Կրոնական ազգայնականությունը, որը քարոզում է նախագահ Էրդողանը, ենթադրում է, որ քրիստոնյաները պետք է մարգինալիզացվեն:

Open Doors-ի տվյալներով, քրիստոնյաները կազմում են Միջին Արևելքի բնակչության 0.2 տոկոսը և հաճախ ստիպված են թաքցնել իրենց կրոնը:

Հայտարարության մեջ նշված է. «Այնպիսի էթնիկ փոքրամասնություններ, ինչպես հույն ուղղափառները,  հայերը և սիրիացի ուղղափառներն են, աշխատավայրում բախվում են խտրականության, հատկապես եթե գործատուն կապեր ունի կառավարության հետ: Կրոնական պատկանելության  մասին տեղեկությունը նշված է լինում քաղաքացիների անձնագրերում, այնպես որ հեշտ է տարբերել քրիստոնյաներին և նրանց դեմ խտրականություն սկսել»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment