Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ժխտումը սպառնալիք է աշխարհի ապագայի համար

Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ժխտումը սպառնալիք է աշխարհի ապագայի համար

Հոդվածի առանցքում

  • Հանրապետական ու դեմոկրատ պատգամավորները Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառմանը Միացյալ Նահանգներին կոչ են արել պաշտոնապես ճանաչել 20-րդ դարասկզբին թուրքերի կողմից 1.5 միլիոն հայերի կանխամտածված կոտորածը: Սենատում հավաքված Հայ Դատի հանձնախմբի, կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները, Հայաստանի ու Լեռնային ղարաբաղի դեսպանները, հայ-ամերիկյան համայնքի անդամները փորձել են «առաջընթացի հասնել հայոց ցեղասպանության խնդրի վերաբերյալ Միացյալ Նահանգների արդար ու ազնիվ քաղաքականության» հարցում:

Ուշադրությանն արժանի

 

Հանրապետական ու դեմոկրատ պատգամավորները Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառմանը Միացյալ Նահանգներին կոչ են արել պաշտոնապես ճանաչել 20-րդ դարասկզբին թուրքերի կողմից 1.5 միլիոն հայերի կանխամտածված կոտորածը:

Սենատում հավաքված Հայ Դատի հանձնախմբի, կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները, Հայաստանի ու Լեռնային ղարաբաղի դեսպանները, հայ-ամերիկյան համայնքի անդամները փորձել են «առաջընթացի հասնել հայոց ցեղասպանության խնդրի վերաբերյալ Միացյալ Նահանգների արդար ու ազնիվ քաղաքականության» հարցում:

Արամ Համբարյան, Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն. «Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և արդարադատությանը խոչընդոտելնը մենք դիտարկում ենք որպես անվտանգության սպառնալիք: «Սա ոչ թե ինչ-որ արձագանք է անցյալից, այլ` սպառնալիք է ապագային: Կարծում եմ, որ Հայաստանն ու աշխարհն ավելի ապահով կլինեն առանց Թուրքիայի ժխտողականության»:

1915-17թթ.-ին երիտթուքերի ռեժիմը այն ժամանակ` Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն իրականացրին քրիստոնյա հույների, ասորիների ու հայերի նկատմամբ` սպանելով ավելի  քան 1.5 միլիոն հայի: Առ այսօր Թուրքիան հերքում է ցեղասպանության փաստը, թեև ավելի քան 29 երկիր պաշտոնապես ճանաչել է ցեղասպանությունը`համաձայնելով պատմաբանների հետ, որ տեղի ունեցածը սարսափելի ցեղասպանություն էր:

ԱՄՆ կառավարությունը 1915թ.-ի իրադարձությունները պաշտոնապես ցեղասպանություն չի ճանաչել, բայց ԱՄՆ բոլոր նահանգները բացառությամբ Միսիսիպիի` տեղի ունեցածը պաշտոնապես ընդունել են որպես ցեղասպանություն:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանն ասում է. «Թուրքիայի տարիներ շարունակվող ժխտողականությանը շուտով վերջ կդրվի: Ժխտողականությունը հիմնված է եղել ստերի ու մոլորությունների վրա»:

Միջոցառման ընթացքում կոնգրեսականներն իրենց աջակցությունն են հայտնել հայ համայնքին: Կոնգրեսական Ադամ Շիֆն ասել է. «Ես բախտավոր եմ, որ ներկայացնում եմ հայ համայնքի մեծ մասին»:

Ապրիլի 8-ին Շիֆը ներկայացրել է 296-րդ բանաձևը, որով պետք է դաշնային մակարդակով ճանաչվի Հայոց ցեղասպանությունը: Թեև նմանատիպ օրենսդրական նախաձեռնությունները հաճախակի բնույթ են կրում, այդուհանդերձ հանրապետական Գուս Բիլիրակիսի խոսքով «այս տարի հենց այդ /ճանաչման/ տարին է լինելու»:

Կոնգրեսական Ջեքի Սփիրը, որի մայրը հայ էր, կիսվել է դոնալդ Թրամփին Ցեղասպանությունը ճանաչելու հարցում մտափոխելու`իր ծրագրով: «Այս հարցում հայ համայնքը գաղտնի զենք ունի, անհրաժեշտ է, որ Քիմ Քարդաշյանը Թվիթերով կոչ անի Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի կինն է, որը Թրամփի ականավոր աջակիցներից է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment