Ընտրություններից առաջ հազարավոր մարդիկ մասնակցում են Եվրոպամետ ցույցերին

Ընտրություններից առաջ հազարավոր մարդիկ մասնակցում են Եվրոպամետ ցույցերին

Հոդվածի առանցքում

  • Եվրոպական խորհրդարանի ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ տասնյակ հազարավոր մարդիկ Գերմանիայում դուրս են եկել փողոց` հանուն Եվրոպայի: Անհանգստացած ծայրահեղ աջերի ակտիվությամբ՝ ցուցարարները հույս ունեն մոտիվացնել մնացածներին գնալ ընտրությանը:

Ուշադրությանն արժանի

 

Եվրոպական խորհրդարանի ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ տասնյակ հազարավոր մարդիկ Գերմանիայում դուրս են եկել փողոց` հանուն Եվրոպայի: Անհանգստացած ծայրահեղ աջերի ակտիվությամբ՝ ցուցարարները հույս ունեն մոտիվացնել մնացածներին գնալ ընտրությանը:

Հանրահավաքները նախատեսված էին Գերմանիայի յոթ քաղաքներում, այդ թվում Բեռլինում, Ֆրանկֆուրտում, Համբուրգում, Քյոլնում, Լեյպցիգում, Մյունխենում և Շտուտգարտում:

Կազմակերպիչները գնահատեցին, որ Քյոլնում երթին մասնակցել է 45.000 մարդ `ավելի շատ քան սպասվում էր։

«Grandmas against the right» բողոքական խմբի երկու անդամներ DW- ին հայտնեցին, որ նրանք ցանկացել են Քյոլնում դուրս գալ փողոց ի աջակցություն Եվրոպայի, քանի որ վախենում են, որ Գերմանիան և Եվրոպան վերադառնան իրենց պատմության մութ էջերին:

«Մեզ պատմել են մեր տատիկների և պապիկների մասին, թե ինչպիսի կյանք են նրանք վերապրել նացիստների օրոք», – DW- ի հետ զրույցում ասել է 65-ամյա Վալլին: «Բայց դրա մասին առկա է գիտելիքի պակաս»:

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների նախագահ Անդրեա Նահլեսը և Եվրախորհրդարանի հիմնական թեկնածու, Գերմանիայի արդարադատության նախարար Կատարինա Բարլին մասնակցեցին Քյոլնի հանրահավաքին:

Նահլեսը Twitter- ում գրել է. «Միասնական Եվրոպան բոլորի համար դա ազգայն պետությունների Եվրոպան չէ, որտեղ բոլորը պայքարում են միմյանց դեմ: Մենք դա անցել ենք և արդյունքը հայտնի է»:

Ապագա հաջողությունը

Չնայած ցուցարարները աջակցում են Եվրոպային, շատերն ասում են, որ ԵՄ-ը պետք է որոշակի փոփոխության ենթարկվի, եթե ցանկանում է ապագայում հաջողության հասնել:

«Իհարկե, Եվրամիությունը պետք է փոխվի, մենք ավելի ամուր համագործակցության կարիք ունենք», – DW- ին հայտնեց 50-ամյա Սուսանա Հելմը «Եվրոպային պուլս» շարժումից:

«Ես մեծացել եմ Եվրոպայում և այստեղ եմ, որովհետև մենք պետք է արթնանանք », – ասել է Լիս Լիֆտենը:

Վոլտ կուսակցության 28-ամյա անդամը քաղաքական դաշտում նորեկ է, ով հույս ունի ընտրվել առաջին անգամ Եվրոպական պարլամենտ:

«Մեզ համար կարևոր է փնտրել լուծումներ, բայց ոչ թե ազգային մակարդակով, այլ եվրոպական », – ասել է Լեֆգենը կուսակցության մասին, որը իրեն ներկայացնում է որպես առաջին համեվրոպական կուսակցություն:

Պայքարելով ծայրահեղ աջերի դեմ ` նրանք պահանջում են փոփոխություններ:

Գերմանական երթերը տեղի են ունեցել «Մեկ Եվրոպա բոլորի համար. Ձեր ձայնը ազգայնականության դեմ» կարգախոսի ներքո՝ կազմակերպված ավելի քան 100 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և երթերն աջակցող քաղաքական ուժերի կողմից:

Չնայած ցուցարարները դուրս են եկել փողոցներ, կազմակերպիչները նաև կոչ են արել փոփոխություններ կատարել ԵՄ դաշինքում:

«ԵՄ-ն պետք է փոխվի, որ ունենա ապագա », – գրել են կազմակերպիչները: Նրանք կոչ են անում փոփոխություններ կատարել բազմազանության խթանման և սոցիալական արդարության ապահովման ոլորտներում, ինչպես նաև պաշտպանել մարդու իրավունքները, մասնավորապես, ապաստան հայցողների և նրանց, ով կարիք ունի փրկության Միջերկրական ծովում:

Երթերը և Եվրամիության հետ կապված միջոցառումները տեղի են ունեցել եվրոպական շատ երկրների քաղաքներում, այդ թվում Լեհաստանում, Ռումինիայում, Հունգարիայում, Շվեդիայում, Ավստրիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Դանիայում, Միացյալ Թագավորությունում և Բուլղարիայում: Ցուցարարների մեծ մասը մտահոգված է, որ մայիսի 23-26 կայանալիք ընտրություններում եվրոսկեպտիկները և ծայրահեղական կուսակցությունները կարող են խոշոր հաղթանակ տոնել, մասնավորապես` ընտրողների մասնակցության և Եվրամիության քվեարկության ցածր մակարդակի պատճառով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment