Հազարավոր մարդիկ երթով անցնում են Մոսկվայում ՝ պահանջելով բաց քաղաքային ընտրություններ
Հոդվածի առանցքում
- Ոստիկանությունը ցուցարարներին դուրս էր հանում հավաքված մարդկանց խմբերից և քարշ տալիս դեպի մոտակայքում գտնվող ոստիկանության ավտոբուսներ՝ իրականացնելով զանգվածային ձերբակալություններ: Զինվորական բեռնատարները, որոնք զորք էին փոխադրում, ևս Մոսկվայի կենտրոնում էին: Երբ սկսվեցին զանգվածային ձերբակալությունները, բողոքողների մի մասը փորձեց պատսպարվել բարձրակարգ հյուրանոցում: Ձերբակալման գործընթացում գտնվող մի բողոքող ասաց. «Ցույցը ավարտվել է, և մենք եկանք այստեղ քայլելու: Հիմա նրանք պարզապես ընտրում են մարդկանց և կալանավորում նրանց »:
Ուշադրությանն արժանի
Ռուսաստանի ընդդիմությունը տարիներ շարունակ իր ամենամեծ բողոքն անցկացրեց Մոսկվայի կենտրոնում ՝ ի ցույց դնելով իր ուժն ու հակառակվելու կարողությունը, այն բանից հետո, երբ նախորդ հանրահավաքները բռնի կերպով ցրվեցին, որը ուղեկցվում էր զանգվածային ձերբակալություններով:
« White Counter » հասարակական կազմակերպության դիտորդները, որոնք հաշվել են հանրահավաքների մասնակիցներին, հայտնում են, որ շաբաթ օրը ցույցին մասնակցել են մոտ 50 000 մարդ, որով այն դարձել է 2013 թվականից ի վեր ընդդիմության ամենամեծ հանրահավաքը:
Ժամը 7-ին ոստիկանությունը ձերբակալել էր ավելի քան 100 մարդ, որոնցից շատերը եկել էին այն բանից հետո, երբ մի խումբ բողոքարարներ դուրս եկան արտոնված հանրահավաքից ու քայլեցին դեպի Ռուսաստանի Դաշնության նախագահի նստավայր: Ավելի ուշ, մոնիտորինգային մարմին OVD-Info- ն հաղորդել է, որ 229 մարդ ձերբակալվել է շաբաթ օրը Մոսկվայում անցկացվող ցույցի ընթացքում, իսկ 81-ը `Սանկտ Պետերբուրգում անցկացվող հերթական ցույցի ժամանակ:
Ոստիկանությունը ցուցարարներին դուրս էր հանում հավաքված մարդկանց խմբերից և քարշ տալիս դեպի մոտակայքում գտնվող ոստիկանության ավտոբուսներ՝ իրականացնելով զանգվածային ձերբակալություններ: Զինվորական բեռնատարները, որոնք զորք էին փոխադրում, ևս Մոսկվայի կենտրոնում էին:
Երբ սկսվեցին զանգվածային ձերբակալությունները, բողոքողների մի մասը փորձեց պատսպարվել բարձրակարգ հյուրանոցում: Ձերբակալման գործընթացում գտնվող մի բողոքող ասաց. «Ցույցը ավարտվել է, և մենք եկանք այստեղ քայլելու: Հիմա նրանք պարզապես ընտրում են մարդկանց և կալանավորում նրանց »:
Ոստիկանությունը նաև ձերբակալել է ընդդիմության առաջնորդներին, ինչպես նաև գրոհել Ալեքսեյ Նավալնիի հետ կապված լրատվամիջոցի ստուդիան:
Ավելի վաղ, Ռուսաստանի ընդդիմության անդամները, վանկարկելով «դոպուսկայ» , կոչ էին անում անկախ թեկնածուներին թույլ տալ մասնակցել Մոսկվայի ավագանու ընտրություններին:
Ցույցից քիչ առաջ ոստիկանության ծառայողները դիմակավորված ձերբակալել են ընդդիմության ակտիվիստ Լյուբով Սոբոլին, ով հացադուլ էր հայտարարել ընտրություններին իր որակազրկման կապակցությամբ: Ոստիկաններն ասում են, որ նա հանրահավաքում նախատեսում էր «սադրանք»:
Հանրահավաքը արտոնված էր քաղաքի ղեկավարության կողմից, չնայած որոշ բանախոսներ կոչ էին անում երթ կատարել դեպի նախագահի նստավայր:
Ընդդիմության հետ դաշնակից դիտորդներն ասում են, որ բողոքին մասնակցում է մոտ 49900 մարդ Մոսկվայի ժամանակով ժամը 16-ի դրությամբ՝ չնայած ոստիկանության գնահատականով այդ թիվը 20000 է:
Քաղաքային ընտրություններում առկա խախտումները դժվար թե լուրջ քաղաքական ցնցումներ առաջացնեն Ռուսաստանում, սակայն ամիսներ առաջ քչերն էին սպասում, որ ընտրությունները նման մեծ ուշադրություն կգրավեն: Անկախ թեկնածուների որակազրկումը, այնուհետև անցած երկու շաբաթվա ընթացքում չարտոնված հանրահավաքները, հազարավոր ձերբակալությունները նպաստեցին դրան:
«Յուրաքանչյուր ոք այստեղ գտնվելու իր պատճառն ունի», – ասում է 53-ամյա Մարիա Օստոժևան: «Ընտրությունները դրա մի մասն են: Ոչինչ չի փոխվում: Մեզ անհրաժեշտ են փոփոխություններ»:
Ներկաներից շատերը պաստառներ էին պահում ՝ «ես ընտրության իրավունք ունեմ» կամ լուսանկարներ այն անձանց, ովքեր մեղադրվում են անցած երկու շաբաթվա ընթացքում բողոքի ցույցեր հրահրելու մեջ: Ռուսաստանի ոստիկանությունը սովորականից ավելի ուժգին արձագանքեց ՝ քրեական գործեր հարուցելով, ստուգելով պարտքերի առկայությունն ու զինվորական ծառայությունը և նույնիսկ նախաձեռնելով բողոքարար ծնողներից նորածին երեխային վերցնելու գործընթաց: Գործը հետագայում կարճվեց:
«Դա ոստիկանական պետություն է», – ասում է երիտասարդ ցուցարարը, ով ներկայացավ որպես Միխայիլ: «Ծնողներս գիտեն, որ ես այսօր այստեղ եմ: Նրանք աջակցում են ինձ: Եվ ես չէի ների ինձ, եթե չբողոքեի »:
Բողոքի ցույցին մասնակցել են մի շարք նշանավոր երաժիշտներ, այդ թվում ՝ Face և Oxxxymiron ռեփերները, հանրաճանաչ վիդեո բլոգեր Յուրի Դուդը և այլոք, որոնք հեղինակություն են վայելում երիտասարդ ռուսաստանցիների շրջանում:
«Ես անկեղծորեն չեմ հասկանում քաղաքականությունը », – ասաց Ֆեյսը, որի իրական անունն է Իվան Դրյոմին: «Բայց ես հավատում եմ, որ ազատությունը կյանք է: Եվ ես հուսով եմ, որ մենք այն մի օր կունենանք »:
Վերջին տարիներին Ռուսաստանում աճել է երիտասարդ բողոքարարների թիվը, ներառյալ ավագ դպրոցի և քոլեջի ուսանողների, որոնք նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք են մեծացել, ու նրանց ձայնը ավելի մեծ հնչեղություն է ստանում փոփոխությունների կոչում:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ