Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների ցեղասպանության նոր պատմությունը նախազգուշացում է ապագայի համար

Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների ցեղասպանության նոր պատմությունը նախազգուշացում է ապագայի համար

Հոդվածի առանցքում

  • Իսրայելցի պատմաբան Բեննի Մորիսը կանգ չի առնում ճանապարհի կեսին: Իր 640 էջանոց աշխատանքից ավելի քան մեկ հինգերորդ մասը զբաղեցնում են իր նոր գրքի ծանոթագրությունները թուրքերի կողմից քրիստոնյաների նկատմամբ 30 տարի տևած ցեղասպանության մասին: Գրքի համահեղինակն է իր գործընկեր Դրոր Զեևին:

Ուշադրությանն արժանի

 

Իսրայելցի պատմաբան Բեննի Մորիսը կանգ չի առնում ճանապարհի կեսին: Իր 640 էջանոց աշխատանքից ավելի քան մեկ հինգերորդ մասը զբաղեցնում են իր նոր գրքի ծանոթագրությունները թուրքերի կողմից քրիստոնյաների նկատմամբ 30 տարի տևած ցեղասպանության մասին: Գրքի համահեղինակն է իր գործընկեր Դրոր Զեևին:

«Դա տևեց ինը տարի», – նա ինձ այս շաբաթ խոստովանեց հեռախոսով: Նա խոսում է Աթաթուրքի ներգրավման մասին `Օսմանյան կայսրության մոտ 2,5 միլիոն քրիստոնյաների ցեղասպանության վերջին փուլերում: Ինչպես են «կրոնները ստիպում մարդկանց դիմել չափազանց մեծ բռնությունների», նա հիշում է թուրքերին, Իսլամական պետության, խաչակրաց արշավանքները և նույնիսկ դատապարտում է արաբներին ինքնաքննադատության անկարողության համար:

Մորիս-Զեեվի գրքի վերնագիրն է «Երեսունամյա Ցեղասպանությունը. Թուրքիայի՝ քրիստոնեական փոքրամասնությունների ոչնչացումը 1894-1924 թթ.» կզայրացնի թուրքերին: Հայերը և մյուս քրիստոնյաները կքննադատեն նրա ակնհայտ պնդումը, որ նա բացահայտեց, ըստ որի նրանց սպանդը տևեց 30 տարի, մյուսները խոսում են  Հայոց ցեղասպանության մասին սկսած 19 դարի վերջից և շարունակված 1915-ից հետո, երբ սպանվեցին գոյատևած հայերը, հույները, ասորիները և այլք: Արաբական աշխարհն էլ կասկածի տակ կդնի իր տեսակետը, ըստ որի քրիստոնյաների հոլոքոստը (իմ խոսքը) առավել մոտիվացված է եղել իսլամով, քան թուրք ազգայնականությամբ:

35 տարիների ընթացքում հայերի ցեղասպանության մասին գրելիս կասկածներ ունեմ, որ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում սանձազերծված Օսմանյան կայսրությունում «ջիհադը» իրականում այնքան կատաղի էր, որքան ներկայացնում է  Մորիսը: Մուֆթիները, իրոք, ասում էին, որ քրիստոնյաների դեմ սուրբ պատերազմի մեջ են, բայց ոչ գերմանական քրիստոնյաների, ավստրո-հունգարացի քրիստոնյաների, չեզոք քրիստոնյաների կամ Կենտրոնական դաշինքի դաշնակիցների (Բուլղարիա) դեմ: Մզկիթի հարկերի գորգերի վրա նստած շատ մուսուլման հավատացյալներ պետք է անհանգիստ իրենց գլուխները թափահարեին այդ դեպքում: Սակայն պետք է նկատի առնել, որ գերմանացի սպաները վերապատրաստում էին օսմանյան բանակին, իսկ գերմանացի դիվանագետներն ու գործարարները ականատեսն էին հայերի ցեղասպանության իրենց աչքերով, որի մասին գրեցին հետագայում: Հիտլերը իր գեներալներին էր ասել, թե ովքեր են այժմ հիշում հայերին՝ խոսելով 1939 թ. Լեհաստան ներխուժելու մասին:

Բայց կրկին և կրկին ինձ մոտ այս աշխատանքը առաջացրեց ցանկույուն բացահայտելու այն բռնությունները, սարսափելի ու ցնցող փաստերը: «Ուժեղ կրոնականություն» է շարժվում մահմեդական այս հողերի միջոցով, գրում են հեղինակները:

Հայերի վերջնական ոչնչացման ժամանակ ամերիկացի միսիոները խոսում էին «մուսուլմանական ֆանատիզմի յոթ անգամվա աճի մասին »: «Արյունն ու բռնաբարությունները մթագնել էին թուրք գիտակցությունը» գրել է նա, ինչպես նաև թալանն ու իշխանությունը: Բեննի Մորիսը կարծում է, որ դա ավելի շատ ժամանակակից ազգայնականության խառնուրդի և «իսլամական քաղաքակրթության» անկման արդյունք էր:

Ես քննարկեցի այդ ամենը նրա հետ: Հնարավոր է արդյոք, որ ժողովուրդը դառնա դաժան ու փոխվի այնքան, որ սադիստական դռսևորւմները փոխարինեն իրենց մարդկությունը: Կրոնները մարդկանց ստիպում են չափից ավելի բռնություն գործադրել, ասում է նա, ապա օգտագործում սադիզմ բառը: Մորիսը համամիտ է, որ հռոմեացիները դաժան էին, բայց նրանք հեթանոս էին: «Կրոնի տեսակետից հռոմեացիները սիրահար էին: Աբրահամական կրոնները գերխշեցին մարդկանց վրա: Հրեաները խուսափեցին դրանից: Պաղեստինցիները չեն համաձայնվի այդ պնդման հետ:

Սպանությունների աշխարհագրությունը, իհարկե, վախեցնող է: Մոսուլ, Ռաքա, Մանբիջ և Դեյր Էզ-Զոր, բոլորն էլ հայտնի են  որպես 2014 թ. Դաեշ-ի բռնությունների կենտրոններ:

Սակայնհարցը մնում է բաց, թե ինչու 1924 թ-ից հետո քրիստոնյաները չլքեցին Թուրքիան: Իհարկե, նրանց ֆրանսիացիները և բրիտանացիները հորդորել էին վերադառնալ Կիլիկիա և Միջագետք և Սիրիա՝ բնակություն հաստատելու: Եվ այդպիսով քրիստոնյա սերունդները սպասում էին հաջորդ սերնդի արյունահեղությանը:

Թուրքերը միակ մարդասպանները չէին, և քրդերը ևս սպանում էին քրիստոնյաներին թուրքերի համար, ինչպես ուկրաինացիները հրեաներին սպանեցին նացիստների համար:

Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը բավականին ընդլայնել է ծավալը: «Նրա վերաբերյալ մնացել են պարմական արձանագրություններ արված 1922 թվականին; « Մեր նպատակը քրիստոնյաներից ազատվելն է», ասել է նա մի շարք զրույցների ժամանակ», – նշում է Մորիսը: «Նա կարգադրույուններ էր տվել, և իր կառավարության անդամները պատասխանատու կերպով իրականացրել էին դրանք»: Բայց եթե այդ 30-ամյա արյունահեղության պատմությունը «մահմեդական ֆանատիզմ» է, ապա գրքում կան նաև «լավ թուրքեր»: Առաջին կոտորածներում պետական ​​պաշտոնյաներից ձերբակալվել էր Էսսադ Բեյը, «ազնիվ, անկողմնակալ և հանդուրժող» դատավոր, ով փորձել է օգնել քրիստոնյաներին: Գոյություն ունի հերոսական թուրք բժիշկ, որը հիվանդանոցից դուրս է հանում հիվանդ թուրք զինվորներին և փոխարինում նրանց հայ փախստականներով: Միսիոներական Թեյթ Աթկինսոնը հույս ունի, որ մի օր կհանդիպի բժշկին «Երկնային Թագավորությունում»: Կան նաև ուրիշ օրինակներ ևս:

Աթաթուրքը քիչ էր մտածում իսլամի մասին. նա ծխում էր և կնամոլ էր: Նա նախ և առաջ ազգայնական էր, քան մուսուլման: Նացիստները հիացան էին իր «թրքացված» հանրապետությունով: Երբ նա մահացավ, Volkischer Beobachter- ի առաջին էջը սևացած էր:

Հեղինակները համառոտ համեմատում են հրեական Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը, ես նախընտրում եմ հրեական Հոլոքոսթ և հայկական Հոլոքոսթ տերմինները, և արդեն կան հրատարակված զուգահեռներ: Հայերը կարող էին փրկվել, եթե ընդունեին իսլամը կամ ամուսնանային մահմեդական տղամարդու հետ: Հրեաները չեն կարողացել փրկել իրենց կյանքը: Թուրքական կոտորածները ավելի սադիստական ​​էին: Կաչծում եմ գերմանացի մարդասպանները նույն չափ սարսափելի էին Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին: Նացիստների կողմից հրեաների սպանդը տևեց առավելագույնը 12 տարի, իսկ Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների հետապնդումները՝ 30:

Գերմանացի քաղաքացիականները փոքր դեր են խաղացին հրեական Հոլոքոստում: Թուրք քաղաքացիները շատ ավելի մեծ դեր ունեին: Եթե ​​2.5 միլիոն քրիստոնյաների սպանությունը 30 տարում ճիշտ թիվ է, Մարիսը զգուշացրեց ինձ, որ այն չի կարող ճշգրիտ թիվ լինել, 1939-1945 թթ. Նացիստները սպանել; են առնվազն 6 միլիոն հրեաների, մի քանի անգամ ավելի շատ մարդկանց: Թուրքերը պարզապես չունեին արդյունաբերական գործիքներ, ավելի արագ քրիստոնյաներին սպանելու համար, քանի որ 19-րդ և 20-րդ դարերում այդ մեխանիզմները անհասանելի էին: Բայց արդյո՞ք մենք ցանկանում ենք աշխատել այս հիմքի վրա, թե ապագայում քանի՞ մարդ է սպանվելու նոր տեխնոլոգիաներով և որքան արագ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment