4 տեսակի մարդիկ, որոնք կարող են նպաստել ձեր գիրացմանը

4 տեսակի մարդիկ, որոնք կարող են նպաստել ձեր գիրացմանը

Հոդվածի առանցքում

  • Զգուշացեք, սննդային թշնամիներն ամենուրեք են: Հետազոտությունները ցույց են տալիս, որ, եթե դուք սնվում եք մեկ այլ մարդու հետ, միջինը 33%-ով նվազեցնում եք ձեր քաշը:
  • Ըստ մի ուսումնասիրության՝ մայրերը օրը 400 կալորիա ավել են սպառում, քան առանց երեխաների կանայք:
  • Ձեր լավագույն զենքը ծրագրավորման ռազմավարությունն է: «Ճաշացուցակի հետ նախապես ծանոթացեք», - խորհուրդ է տալիս Ռեյչել Բելերը՝ «Կերեք, որ կորցնեք, կերեք, որ հաղթեք»-ի հեղինակը:

Ուշադրությանն արժանի

Ծանոթացեք ձեր սննդային երդվյալ թշնամիների հետ

Զգուշացեք, սննդային թշնամիներն ամենուրեք են: Ի դեպ, հետազոտությունները ցույց են տալիս, որ, եթե դուք սնվում եք մեկ այլ մարդու հետ, միջինը 33%-ով նվազեցնում եք ձեր քաշը: Ահա թե ինչպես վայելել ընկերությունն առանց կալորիականության:

Ձեր գործընկերը

Այն, որ գիտնականները անվանում են «կիսել շրջակա միջավայրի հետ», 37%-ով կմեծացնի գիրանալու ձեր հնարավորությունը, եթե ձեր ընկերը գեր է: «Այնտեղ պետք է թիմային աշխատանք լինի», – ասում  է Սինթիա Սասը` Առողջությանը նպաստող սննդի ամսագրի խմբագիրը:

«Դա նշանակում է, որ սնունդը պետք է առանձին դնել տղամարդու և կնոջ աշխատասենյակներում»: Երբ ճաշում եք ընտանիքի հետ, մի կողմ դրեք ընտանիքում ընդունված չափսի ափսեները և յուրաքանյուրը թող ինքնուրույն օգտվի: Դուք կարող եք հսկել ձեր չափաբաժինը և խուսափել երկրորդ անգամ օգտվելու գայթակղությունից:

Ձեր երեխաները

Ըստ մի ուսումնասիրության՝ մայրերը օրը  400 կալորիա ավել են սպառում, քան առանց երեխաների կանայք: Պատրաստ եղեք: Եթե դասերից հետո է, ունեցեք ձեր առողջ սնունդը ( դա կարող է լինել մի բուռ նուշ հունական յոգուրտով): Ճաշի ժամին սնվեք բաժանիր ու նվաճիր սկզբունքով: Ձեր հավի կրծքամիսը դրեք  խաշած բանջարեղենի վրա, նրանցը՝ պանրի պաստայի:  Բոլորն էլ գոհ կլինեն:

Ձեր հավերժ ընկերները

Ստուգեք: Ըստ հետազոտության՝ դուք  57%-ով գիրանալու հավանականությունը մեծացնում եք, եթե  ձեր մտերիմ ընկերներից մեկը շատ գեր է: Եթե դուք ցանկանում եք արագ սնվել, ասեք, որ մտադիր եք որևէ առողջարար բան պատվիրել կամ առաջարկեք կիսել  հիմնական ճաշատեսակը և ավելացնել մի աղցան: Արիզոնայի պետական համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ընկերների մեծ մասը «կապկում են միմյանց»: Այլ կերպ ասած, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն եք վերցրել, ընկերն, ամենայն հավանականությամբ, կհետևի ձեր օրինակին:

Ձեր գործընկերները

Գրասենյակից դուրս լանչերը կարող են լավ լինել ընկերության տեսանկյունից, բայց մահացու ձեր դիետայի համար: Ըստ Ջորջիա նահանգի համալսարանի ուսումնասիրության՝ եթե դուք ճաշում եք յոթ կամ ավելի անձից բաղկացած խմբի հետ, ուտում եք 96%-ից ավելի:

Ձեր լավագույն զենքը ծրագրավորման ռազմավարությունն է: «Ճաշացուցակի հետ նախապես ծանոթացեք», – խորհուրդ է տալիս Ռեյչել Բելերը՝ «Կերեք, որ կորցնեք, կերեք, որ հաղթեք»-ի հեղինակը:Երբ մատուցողը մոտենում է սեղանին, ասեք. « Ես ուզում եմ մի կտոր խորոված սաղմոնի միս, մի կողմում սոուս և կրկնակի բանջարեղեն` թեթևակի ձեթով պատրաստված կամ խաշած»: «Եթե ես տրամադրված եմ վայելել իրական համն ու հոտը, ապա իտալական ռեստորանում  կխնդրեի  մի փոքր մարինարա սոուս, որը կլցնեի իմ բանջարեղենի վրա: Հավատացեք, սեղանի շուրջ բոլորը կցանկան օգտվել ձեր ափսեից»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment