Թերեզա Մեյը զգուշացնում է «հստակ ընտրության» մասին  Բրեքսիթի հարցում

Թերեզա Մեյը զգուշացնում է «հստակ ընտրության» մասին  Բրեքսիթի հարցում

Հոդվածի առանցքում

  • Վարչապետը բանակցություններ է վարում ընդդիմադիր Աշխատավորական կուսակցության հետ՝ փորձելով բավարար խորհրդարանական աջակցություն ստանալ Բրեքսիթի պայմանագրի հարցում: Մեծ Բրիտանիան պետք է լքեր Եվրամիությունը ապրիլի 12-ին, սակայն վարչապետը ԵՄ-ին դիմել է խնդրանքով երկարացնելու ժամկետը մինչև հունիսի 30-ը: Եվրամիության առաջնորդները կքննարկեն հաջորդ քայլերը չորեքշաբթի օրը կայանալիք Եվրոպայի խորհրդի գագաթաժողովում:

Ուշադրությանն արժանի

Որքան երկար է տևում Բրեքսիթի գործընթացը, այդքան մեծանում է ռիսկը, որ Մեծ Բրիտանիան երբեք չի լքի դաշինքը․ – ասում է Բրիտանիայի վարչապետը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ևս մեկ անգամ դիմել է Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորներին Բրեքսիթի պայմանագիրը կնքելու համար` ընդգծելով, որ երկիրը չի վախենում հեռանալ Եվրամիությունից:

«Քանի որ խորհրդարանը հստակեցրել է, որ թույլ չի տա Մեծ Բրիտանիայի հեռացումը առանց պայմանագրի, այժմ մենք կանգնած ենք հստակ ընտրության առջև. հեռանալ Եվրամիությունից պայմանագրի հիման վրա կամ ընդհանրապես չհեռանալ», – ասված է հայտարարության մեջ:

«Որքան երկար է տևում, այնքան ավելի մեծ է Մեծ Բրիտանիյի ռիսկը, որ երբեք չի լքի դաշինքը», – ասաց նա: «Դա նշանակում է, որ Բրեքսիթը , որի օգտին բրիտանացիները քվեարկել են, իրականույւոն չի դառնում … Ես չեմ հանդուրժոիւմ դա »:

Վարչապետը բանակցություններ է վարում ընդդիմադիր Աշխատավորական կուսակցության հետ՝ փորձելով բավարար խորհրդարանական աջակցություն ստանալ Բրեքսիթի պայմանագրի հարցում: Մեծ Բրիտանիան պետք է լքեր Եվրամիությունը ապրիլի 12-ին, սակայն վարչապետը ԵՄ-ին դիմել է խնդրանքով երկարացնելու ժամկետը մինչև հունիսի 30-ը: Եվրամիության առաջնորդները կքննարկեն հաջորդ քայլերը չորեքշաբթի օրը կայանալիք Եվրոպայի խորհրդի գագաթաժողովում:

The Sunday Times- ը հաղորդում է, որ Մեյը պատրաստվում է «վերանայել կառավարության Բրեքսիթի օրինագիծը՝ մաքսային համաձայնության ամրապնդման համար», որպեսզի ընդհանուր եզրեր գտնի Աշխատավորական կուսակցության հետ և վստահեցնի կուսակցությանը, որ ցանկացած համաձայնության արդյունքում Մեյի իրավահաջորդները չեն փոխի այն:

Վարչակազմը չի մեկնաբանել հրապարակումը:

Կիրակի օրը «Sky News» – ի հետ զրույցում Աշխատավորական կուսակցության իրավական հարցերով քաղաքականության ղեկավար Շամի Չակրաբարտին հայտարարել է, որ որևէ «առաջընթաց չի արձանագրվել»:

«Ինձ թվում է, որ դա այնքան է ուշացել, որ … դժվար է պատկերացնել, որ մենք հիմա իրական առաջընթաց կգրանցենք առանց որևէ ընդհանուր ընտրությունների կամ երկրորդ հանրաքվեի, որը նա կարող է կազմակերպել խորհրդարանի միջոցով», – ավելացրեց նա:

Մեյի ելույթին ի պատասխան, Թորիի պատգամավորները զգուշացրել են, որ վարչապետը կենթարկվի հրաժարական տալու համար ճնշմումների, եթե Մեծ Բրիտանիայի դուրս բերումը ավելի երկար տևի հունիսի վերջից և եթե Մեծ Բրիտանիան ստիպված լինի մասնակցել մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին:

Համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լիդսոմը պաշտպանել է Մեյի որոշումը Աշխատավորական կուսակցության հետ բանակցելու վերաբերյալ Telegraph- ի շաբաթ օրը հրապարակած սյունակում՝ նախազգուշացնելով, որ «ԵՄ ընտրություններին մասնակցելը ազգային խայտառակություն կլինի»: Երկրորդ հանրաքվեն, ըստ նրա, կլինի «ընտրողների ցանկության վերջնական դավաճանություն»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment