Թերեզա Մեյի կաբինետը բացահայտ ապստամբում է նրա դեմ

Թերեզա Մեյի կաբինետը բացահայտ ապստամբում է նրա դեմ

Հոդվածի առանցքում

  • Sunday Times-ի տվյալներով, առնվազն վեց բարձրաստիճան նախարարներ ցանկանում են, որ Մեյին փոխարինի նրա տեղակալ Դեյվիդ Լիդինգթոնը՝ մինչև նոր ղեկավարի պաշտոնական ընտրությունը: Նրանք երկուշաբթի կառավարության նիստի ժամանակ պատրաստվում են սպառնալ զանգվածային հրաժարականով, եթե Մեյը չհրաժարվի հեռանալ: Մայք Գովը, որը  2016-ի հանրաքվեում առաջնորդում էր Բրեքսիթի կողմնակիցներին, և ԱԳ նախարար Ջերեմի Հանթը, նույնպես ունեն որոշակի աջակցություն:

Ուշադրությանն արժանի

 

Թերեզա Մեյի կաբինետը բացահայտ ապստամբում է վարչապետի դեմ և ցանկանում է, որ Բրեքսիստի գործընթացն ավարտի ժամանակավոր առաջնորդը:

Sunday Times-ի տվյալներով, առնվազն վեց բարձրաստիճան նախարարներ ցանկանում են, որ Մեյին փոխարինի նրա տեղակալ Դեյվիդ Լիդինգթոնը՝ մինչև նոր ղեկավարի պաշտոնական ընտրությունը: Նրանք երկուշաբթի կառավարության նիստի ժամանակ պատրաստվում են սպառնալ զանգվածային հրաժարականով, եթե Մեյը չհրաժարվի հեռանալ: Մայք Գովը, որը  2016-ի հանրաքվեում առաջնորդում էր Բրեքսիթի կողմնակիցներին, և ԱԳ նախարար Ջերեմի Հանթը, նույնպես ունեն որոշակի աջակցություն:

Կառավարության ավագ նախարարները չեն աջակցի Մեյին անհապաղ փոխարինելու փորձերին, քանի որ նրանց առաջնահերթություններից է Բրեքսեթի քաղաքականությունը ճիշտ ճանապարհին վերադարձնել, թվիթել է ITV-ի լրագրող Ռոբերտ Փեստոնը: Նա ավելացրել է, որ նրանք պետք է առաջին հերթին համոզվեն, թե արդյոք կլինի Բրեքսեթ առանց գործարքի, փոփոխված գործարք կամ հանրաքվե, և դրանից հետո միայն կփոխեն վարչապետին:

The Sunday Times-ը, որը խոսել է 11 նախարարների հետ, նաև նշում է.

Հանթը չունի Լիդինգթոնի աջակցությունը, քանի որ նա կարծում է պատգամավորը գործարք կկնքի լեյբորիստների հետ, ինչը հնարավորություն կտա Միացյալ Թագավորությանը դառնալ մշտական մաքսային միության անդամ:

Գովը պատրաստ է գործի անցնել և արդեն աշխատում է քարոզչական թիմի ուղղությամբ:

Գլխավոր քարտուղար Սաջիդ Ջեյդիդը կվերադառնա Լիդինգթոն, եթե մյուս թեկնածուները մի կողմ քաշվեն: Նա նա չի աջակցի Գվոին կամ Հանթին:

Վերջին ամիսներին Մեյի մեկուսացված է և այդ մեկուսացնումն ավելանում է, տանը և Բրյուսելում: Նա երկու անգամ փորձել է և չի կարողացել խորհրդարանում հաստատել Եվրամիության կողմից հաստատված գործարքը: Անցած շաբաթվա ելույցթն առաջացրել էր գործնկերների դժգոհությունը, որոնք ստեղծված իրավիճակի,փակուղու համար մեղադրեցին Համայնքների պալատին:

Հոդվածի հրապարակվելուց մի քանի ժամ առաջ հարյուր հազարավոր բրիտանացիներ Լոնդոնի փողոցներում պահանջելում էին երկրորդ հանրաքվե:  Ներկաների մեծ մասը կողմ էր, որ Մեծ Բրիտանիան մնա ԵՄ կազմում:

Եթե Մեյը հեռանա, դա անպայման չի տանի նոր հանրաքվեի: Ըստ երկրի օրենսդրության հաջորդ ընտրությունները նախատեսված են 2022-ի մայիսին:,

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment