Մեծ Բրիտանիյի վարչապետ Թերեզա Մեյը կարող է տեղափոխել Բրեքսիթի ժամկետը
Հոդվածի առանցքում
- Մեծ Բրիտանիյի ԵՄ-ից դուրս գալու հետաձգումը քաղաքական մեծ խաղի արդյունք է: Մի կողմից, դա կարող է կանխել Մեյի թիմում ԵՄ-մետ պաշտոնյաների զանգվածային հրաժարականները և, հնարավոր է, այս շաբաթ խորհրդարանում հավանական պարտությունը: Բայց դա նաև կարող է հանգեցնել հակազդման եվրոսկեպտիկ պահպանողականների կողմից և հանգեցնել ապակայունացման: Հետաձգումը կլինի բրիտանացի առաջնորդի համար մեծ հարված, ով վերջին երկու տարիները ծախսել է՝ պնդելով, որ Մեծ Բրիտանիան կլքի Եվրամիությունը ըստ ժամանակացույցի:
Ուշադրությանն արժանի
Թերեզա Մեյը քննարկում է Բրեքսիթի հետաձգման հնարավորությունը և ԵՄ կազմից դուրս գալը, եթե հաջորդ ամսվա ընթացքում Եվրամիության հետ չհասնի պայմանագրի կնքմանը, նշում են լավատեղյակ աղբյուրները:
Վարչապետը սպասում է, որ իր կառավարությունը կքննարկի երեքշաբթվա նիստին մարտի 29-ից հետո ժամկետների երկարաձգման հարցը: Այնուհետև նա կներկայացնի կառավարության եզրակացությունները խորհրդարանին:
եյը փորձում է կնքել համաձայնագիրը ժամանակին: Բայց եթե հաջորդ ամսվա ընթացքում պայմանավորվածություն չլինի, այն պետք է հետաձգվի:
Մեծ Բրիտանիյի ԵՄ-ից դուրս գալու հետաձգումը քաղաքական մեծ խաղի արդյունք է: Մի կողմից, դա կարող է կանխել Մեյի թիմում ԵՄ-մետ պաշտոնյաների զանգվածային հրաժարականները և, հնարավոր է, այս շաբաթ խորհրդարանում հավանական պարտությունը: Բայց դա նաև կարող է հանգեցնել հակազդման եվրոսկեպտիկ պահպանողականների կողմից և հանգեցնել ապակայունացման:
Հետաձգումը կլինի բրիտանացի առաջնորդի համար մեծ հարված, ով վերջին երկու տարիները ծախսել է՝ պնդելով, որ Մեծ Բրիտանիան կլքի Եվրամիությունը ըստ ժամանակացույցի: Դա գալիս է մի քանի ժամվա ընթացքում մեկ այլ խոշոր շրջադարձն էր: Ընդդիմության առաջնորդ Ջերեմի Կորբինը որոշել է աջակցել երկրորդ Բրեքսիթի հանրաքվեն:
Միևնույն ժամանակ, հայտարարությունները մտահոգում են Բրեքսիթի կողմնակից քաղաքական գործիչներին, քանի որ ԵՎ կազմից դուրս գալը հետաձգվում է: Մեյը կարող է օգտագործել այդ մտահոգությունները՝ համոզելով նրանց, որ աջակցեն իր տարբերակը՝ Բրեքսիթը դադարեցնելու մտավախուոյունից ելնելով:
նդամենը մեկ ամսվա ընթացքում Միացյալ Թագավորույունը կարող է լքել միությունը, որի կազմում է եղել 40 տարի, սակայն իրավիճակը երբեք չի եղել այսքան անորոշ: Մեյի ձեռքերը կապված են ԵՄ-ի հետ կնքված պայմանագրով հեռացման մասին, որը սակայն մերժել է խորհրդարանը: Բրեքսիթն ապացուցեց, որ այնպիսի խնդրահարույց հարց է, որ երկու հիմնական կուսակցությունները ունեն բացթողումներ:
Բրեքսիթի հետաձգումը կարող է պառակտել Մեյի կառավարությունը և նրա իշխող կուսակցությանը: Վնասը նվազագույնի հասցնելու համար Մեյը կարող է պնդել, որ ինքը չի հանում Բրեքսիթը օրակարգից: Նա կարող էր ասել, որ այն մարտի 29-ի համար պարզապես տարբերակ չէ:
Սակայն Մեյի դաշնակիցները ընդունում են, որ նա այլևս ժամանակ չունի և այժմ պետք է կատարի ընտրույուն իր բրեքսիթամետ զայրացած գործընկերի և շուրջ 20 եվրոպամետ նախարարների, ովքեր սպառնում են հրաժարական տալ և քվեարկել նրա դեմ՝ դադարեցնելու համար առանց պայմանագրի ԵՄ – ը լքելու փորձերը:
Եթե նա հաջորդ ամիս չկարողանա վերացնել վտանգը ԵՄ առանց պայմանգրի լքելու վերաբերյալ, ապա Մեյը, ամենայն հավանականությամբ, կկանգնի հրաժարականի վտանգի առջև: Կառավարության անդամները, ներառյալ կենսաթոշակային հարցերով քարտուղար Ամբեր Ռադդը և գործարարության գծով քարտուղար Դեյվիդ Գաուկը ազդարարել են, որ նրանք կգերադասեն հեռանալ, քան մաս կազմել կառավարության, որը Բրիտանիան դուրս կբերի Եվրամիությունից առանց պայմանգրի:
Եթե նա աջակցի հետաձգումը, նրա բրեքսիթամետ գործընկերները կմեղադրեն նրան դավաճանության մեջ և նույնիսկ կարող են աջակցել կառավարության նկատմամբ անվստահության քվեն:
Երկուշաբթի օրը Մեյը վերադարձավ Եգիպտոսում կայացած Եվրամիության գագաթնաժողովից, որտեղ մեկը մյուսի հետևից Եվրամիության առաջնորդները հարցնում էին նրան, թե արդյոք պատրաստբվում է տեղափոխել Բրեքսիթի ժամկետը: ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, որ դա «ռացիոնալ» որոշում է:
Մեյը պետք է խնդրի ԵՄ-ին երկարաձգել գործընթացը, և բլոկը, հավանաբար, կհամաձայնվի: Ավելի անհստակ է, թե արդյոք կհամաձայնվեն կարճատև տեղափոխմանը, թե կստիպեն համաձայնվել ավելի երկար ժամկետների համար, որն իր հետևանքները կթողի երկրի ներսում:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ