Ռուսաստանին պատժելու իրական պատճառ այլևս չկա

Ռուսաստանին պատժելու իրական պատճառ այլևս չկա

Հոդվածի առանցքում

  • Բացառելով աշխարհքաղաքական անակնկալը Ուկրաինայից (քիչ հավանական), Սիրիայից (հնարավոր) և Իրանից (հնարավոր), ավարտվեց ռուսական կորպորացիաների դեմ պատժամիջոցների էսկալացիան: Ռուսաստանի տնտեսությունը հաղթահարեց գործող պատժամիջոցների առաջացրած խցանումները: Ռուսաստանի համար լավ նորությունն այն է, որ մոտ ապագայում ստիպված չի լինի փնտրել նորերի հետ ապրելու միջոցը:

Ուշադրությանն արժանի

 

Բացի Ռուսաստանի նկատմամբ ատելությունից, որովհետև այն ղեկավարում է չարագործ Վլադիմիր Պուտինը,  Ռուսաստանին պատժելու հիմքեր այլևս չկան:

Շուկայական լուրերն այն մասին, որ Սենատի բազեներից Մարկո Ռուբիոն հարվածում է Ռուսաստանի կառավարությանը և պատժամիջոցներ հաստատում այդ երկրի նկատմամբ, սկսվել են Թրամփի երդման արարողության պահից: Բայց հիմա, երբ ավարտվեց Հատուկ Խորհրդի հետաքննությունը, և միակ բանը, որտեղ Ռոբերտ Մյուլերը կարողացավ գտնել ռուսների մասնակցությունը և որն արժանի է պատժի,  13 «տրոլ ֆերմաներն» էին, որոնք որևէ ազդեցություն չունեին ընտրությունների արդյունքների վրա, և որոնց մասնակիցները երբեք չեն տեսնի ԱՄՆ դատարանը կամ բանտը:

Մյուլերի ցուցմունքը, ըստ հեջ հիմնադրամի ղեկավարից մեկի,  առերեսումն էր դեմոկրատների և բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին Թրամփին կապել չարագործ Ռուսաստանի հետ:

Այն օրը, երբ Մյուլլերը Կոնգրեսի առջև ցուցմունք տվեց, ներկայացնելով Թրամփի ընտրապայքարի և ռուսների մասին իր 400-էջանոց զեկույցը, VanEck Russia (RSX) փոխանակման ֆոնդի առևտրի ծավալը կազմեց ավելի քան 6 միլիոն բաժնետոմս: Ուրբաթ RSX- ի ծավալը հասավ 5,5 միլիոն բաժնետոմսի՝ 23,64 դոլար մեկ բաժնետոմսի համար:

Տարեցտարի Ռուսաստանը դառնում է ամենաթեժ զարգացող  շուկան: VanEck ETF- ն աճել է 26% -ով, իսկ Բրազիլիայի թիվ 2-ը՝ 18.9% -ով, իսկ MSCI Emerging Markets- ի ցուցանիշը բարձրացել է 9,3% -ով:

2014-ի ամռանից Ռուսաստանի նավթային և գազային ֆիրմաների ու ռուսական բանկերի նկատմամբ ԱՄՆ-ն և ինչ-որ չափով Եվրոպան, պատժամիջոցներ են կիրառել, չնայած Եվրոպան պատժամիջոցներ չի սահմանել նավթային և գազային սուբյեկտների նկատմամբ: Բոլոր պատժամիջոցները պայմանավորված էին Արևելյան Ուկրաինայում անջատողական շարժմանը Ռուսաստանի մասնակցության հետ:

Այո, Ուկրաինան: Հիշո՞ւմ եք այդ երկիրը։

Թրամփի ընտրվելուց հետո ուկրաինական պատժամիջոցները արագորեն վերածվեցին, Թրամփի ընտրությանը միջամտելու համար Ռուսաստանին պատժելու միջոցի: Մյուլերն իր զեկույցում նկատի ուներ ռուսական ընկերություններին, որոնք կարող էին կապ ունենալ կամ չունենալ Մոսկվայի իշխանության հետ և մի քանի հարյուր հազար դոլար են ծախսել ֆեյսբուքյան գովազդների համար:

Ընտրությունների խառնաշփոթը դարձավ պատժամիջոցների մասին նոր օրենքի մի մասը,  օրենք, որը պահանջում էր Կոնգրեսից հեռացնել Թրամփի գործադիր հրամանը: Այն ժամանակ, Թրամփը մոտ մեկ տարի էր նախագահում և գրեթե յուրաքանչյուր դեմոկրատ և բավական թվով հանրապետականներ հավատում էին, որ Թրամփը վարկաբեկված է Ռուսաստանի կողմից:

Պատժամիջոցներ սահմանելու պատճառներից մեկն էլ Ռուսաստանի համառությունն էր խանգարելու Վաշինգտոնի սիրված ժամանցին Մերձավոր Արևելքում` ռեժիմի փոփոխությանը, այս անգամ Սիրիայում:

Մենք Ուկրաինայից անցանք Թրամփին ու Սիրիային, որպեսզի շարունակենք ձգել Ռուսաստանի նավթագազային ընկերությունների, ինչպիսին  «Գազպրոմն» է և և Սբերբանկի գլխավորությամբ պետական բանկերի պտուտակները: Երկուսն էլ հանդիսանում են Ռուսաստանի տնտեսության կենսական աղբյուրը:

Շուկայում շատերի համար իրական վտանգ կա, որ զայրացած Կոնգրեսը ի վերջո ամերիկյան ներդրողների համար անհնար կդարձնի Սբերբանկի պարտատոմսեր ձեռք բերելը:

Քչերն էին ցանկանում խոսել այդ մասին:

Այժմ, երբ ավարտվեց ընտրությունների միջամտության պատմությունն ու Հատուկ խորհդրի հետաքննությունը, Ռուսաստանի համար իրական սպառնալիք են մնում Ուկրաինան և Սիրիան:

Ուկրաինան այժմ ունի նոր կառավարություն, որն այնքան հակապուտինական չէ, որքան նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյինը:

Սիրիան կարող է նորից ոտքի կանգնել,  իսկ Ռուսաստանը կաջակցի առաջնորդ Բաշար Ասադին: Բայց եթե ԱՄՆ և ռուս զինծառայողներն ինչ-որ կերպ բախվեն, ապա այդ ճակատում ոչ մի նոր բան չկա պատժամիջոցներ սիրող օրենսդիրներին զայրացնելու համար:

«Մյուլերի հետաքննության եզրակացությունը նվազեցնում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը», – ասում է Ֆեդերիկա Կաունը ՝ UBS Asset Management- ում զարգացող շուկաների ֆիքսված եկամուտների ղեկավարը:

Իհարկե, պատժամիջոցների ճակատում միշտ անակնկալների վտանգ կա: Չի կարելի անտեսել պետական կառավարման  ստեղծագործական մոտեցումները, որոնք կարող են աղմուկ առաջացնել:

Այլ կերպ ասած, բացառելով աշխարհքաղաքական անակնկալը Ուկրաինայից (քիչ հավանական), Սիրիայից (հնարավոր) և Իրանից (հնարավոր), ավարտվեց ռուսական կորպորացիաների դեմ պատժամիջոցների էսկալացիան:

Ռուսաստանի տնտեսությունը հաղթահարեց գործող պատժամիջոցների առաջացրած խցանումները: Ռուսաստանի համար լավ նորությունն այն է, որ մոտ ապագայում ստիպված չի լինի փնտրել նորերի հետ ապրելու միջոցը:

«Մենք ավելի շատ ենք ուշադրություն դարձնում Ռուսաստանի վրա», – ասում է Աշա Մեհթան,  Բոստոնում Acadian ֆոնդի կառավարիչը: «Ներդրողների տրամադրության վերաբերյալ մտահոգությունները բավական մեղմացել են»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

 

Write a comment