Մելինե Թումանի. «Եղել է և չի եղել»

Մելինե Թումանի. «Եղել է և չի եղել»

Հոդվածի առանցքում

  • 2005 թվականին ամերիկահայ Մելինե Թումանին գնաց Թուրքիայում ապրելու, երկիր, որը հիմնվել է նախկին Օսմանյան կայսրության վրա, որտեղ 1915 թվականի սկզբներին սպանվել է ավելի քան մեկ միլիոն մարդ զանգվածային բռնագաղթի ընթացքում, որը շատ պատմաբաններ որակում են որպես ցեղասպանություն:
  • Թումանիին անհանգստացնում այն էր, որ գենոցիդից կախվածությունը, ըստ նրա, խլացնում է Հայկական ինքնության մնացած ասպեկտները: Այդ իսկ պատճառով Թումանիի գնաց դեպի թշնամական տարածքի սիրտը՝ Ստամբուլ, որտեղ նա սկսեց թուրքերեն սովորել և նույնիսկ թուրքական խոհանոցին ծանոթացավ:
  • Թումանին չափազանց անողոք ու անկեղծ հայացք է գցում իր մոտիվների վրա՝ անընդհատ փորձելով արժանիքները գտնել այլ անձանց տեսակետի մեջ (անգամ երբ ի սարսափ իրեն բացահայտել է ցեղասպանության թուրքական ժխտողականությունը): Նա նաև կարող է շատ ծիծաղելի լինել: Գրքի թեման թուրքերի ահազանգն է, երբ նրանք հայտաբերում են , որ նա հայ է:

Ուշադրությանն արժանի

2005 թվականին ամերիկահայ Մելինե Թումանին գնաց Թուրքիայում ապրելու, երկիր, որը հիմնվել է նախկին Օսմանյան կայսրության վրա, որտեղ 1915 թվականի սկզբներին սպանվել է ավելի քան մեկ միլիոն մարդ զանգվածային բռնագաղթի ընթացքում, որը շատ պատմաբաններ որակում են որպես ցեղասպանություն: Հայրենակիցները նրա որոշումը այլասերվածություն են համարում, քանի որ նա, նրանց նման, Թուրքիայի կողմից կողոպուտն ու սպանությունը մոր կաթի հետ է խմել: Բայց Թումանին պերֆեկցիոնիստական, մի քիչ հակասական ոգի է: Չնայած կասկած չկար թուրքական մեղավորության հարցում՝ նա, այնուամենայնիվ, համոզված էր հիմնական, մարդկային մակարդակում հաշտության անհրաժեշտության  հարցում:

Իր հայրենակիցներից նրան նաև առանձնացնում էր նրա սկեպտիցիզմը նրանց կողմից ցեղասպանության «ճանաչումը» հետապնդելու հարցում: Պատճառ, որ միավորում է փոքր, դեպի ծով ելք չունեցող Հայաստանի Հանրապետությանը՝ Թուրքիայի արևելյան հարևանին, Բեյրութից մինչև Բուենոս Այրես տարածված հսկայական Սփյուռքի հետ: Հայկական ճնշումը բերել է նրան, որ Եվրոպական միությունն ու ԱՄՆ-ի ավելի քան 40 նահանգներ (բայց ոչ ԱՄՆ կառավարությունը) ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր են ընդունել, ինչը առաջացրել է Թուրքիայի զայրույթը:

Թումանիին անհանգստացնում այն էր, որ գենոցիդից կախվածությունը, ըստ նրա, խլացնում է Հայկական ինքնության մնացած ասպեկտները: ԱՄՆ-ում, նա գրում է. «Ես այլևս չէի կարող մասնակցել հայկական որևէ հավաքի, քանի որ թվում էր, թե անկախ նրանից դա բանաստեղծությունների ընթերցում էր, համերգ, թե սպորտային մրցույթներ, բոլորն էլ վերջում ցեղասպանության մասին էին»:

Այդ իսկ պատճառով Թումանիի գնաց դեպի թշնամական տարածքի սիրտը՝ Ստամբուլ, որտեղ նա սկսեց թուրքերեն սովորել և նույնիսկ թուրքական խոհանոցին ծանոթացավ: Այնքան հաջող էր նրա ապամշակութայնացումը, որ նա իրեն բավականին մոտ զգաց այդ երկրին, որպեսզի կարողանա ուսումնասիրել դրա ազգային առանձնահատկությունները, ինչպիսին օրինակ «Թուրքիայի գրավչությունը», մի արտահայտություն, որը շատ քիչ թվով հայերի մտքով կանցնի:

Սակայն կապը փչացավ: Չորս տարի անց նրա թուրքերենը լավացել էր, սակայն անհատականությունը կտոր-կտոր էր լինում: Թումանին վերադարձավ Միացյալ Նախանգներ: Նա լացելով հեռացավ Թուրքիայի և Հայաստանի միջև թունավոր անտագոնիստական ֆուտբոլային խաղից հետո: «Եղել է և չի եղել»-ը նրա պարտության զգայական, պարզ ու մի փոքր միամիտ վերահաշվարկ է:

Թումանին չափազանց անողոք ու անկեղծ հայացք է գցում իր մոտիվների վրա՝ անընդհատ փորձելով արժանիքները գտնել այլ անձանց տեսակետի մեջ (անգամ երբ ի սարսափ իրեն բացահայտել է ցեղասպանության թուրքական ժխտողականությունը):  Նա նաև կարող է շատ ծիծաղելի լինել: Գրքի թեման  թուրքերի ահազանգն է, երբ նրանք հայտաբերում են , որ նա հայ է. «Եղանակը վերջերս գեղեցիկ է» սա սովորական ռեակցիան է: Մի օր Ստամբուլում պեդիկյուր անելիս նա չի համարձակվել «խորտակել բնական կարգը և տեղեկացնել կոսմետոլոգին, որ նա նստել էր հայ կնոջ ոտքերի մոտ»:

Այս ամբողջը կատարվում է հայ-թուրքական հարաբերությունների պայթյունի ետնապատկերին: Թուրքիայում ավելի շատ թվով թուրքեր են դարձել հաստատակամ և կարծես պատրաստ քավել անցյալը, բայց մեղմացումը դեռ պետք է իրագործել: (Թուրքիան ու Հայաստանը դեռևս դիվանագիտական հարաբերություններ չունեն): Թումանին իր վրա կրել է երկու կողմերի զայրույթի ռիսկը «կեղծելով», ինչպես նա արտահայտվեց «պատմությունը, որը պատմելու հետ մենք բոլորս համաձայնվել ենք»: Չնայած սա նրա հոգեկան հանգստության վրա է ազդել՝ նա ավելի շատ քաջություն է ցուցաբերել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment