Շոհրեհ Աղդաշլուն և շատ ուրիշներ այս երեկո Քըրք Դուգլասի թատրոնում ներկայացնելու են «Բեմականացնելով անբեմականացնելին» բեմադրությունը
Հոդվածի առանցքում
- Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ Կենտրոնական թատերական խմբավորումը, Հայկական դրամատիկական արտիստների դաշիքնի (ADAA) հետ միասին կներկայացնի «Բեմականացնելով անբեմականացնելին. կոտորածների դրամատիզացման էսթետիկան» Քըրք Դուգլասի թատրոնում, ապրիլի 28-ին, երեկոյան 20:00-ին:
- «Բեմականացնելով անբեմականացնելին»-ում, որը բեմադրված է Միքայել Արաբյանի կողմից(«Սպասելով Գոդոտին», Թապեր), Լեսլի Այվազյանը ընթերցում է «15-15» ներկայացման որոշ հատվածներ՝ Սևան Գալստյան Գրինի «Մոռացված հացը» և Նեյլ Մակ Ֆերսոնի «Ցանկանում եմ մեռնել երգելով. ձայներ Հայոց Ցեղասպանությունից»:
- Քննարկման հիմնական հարցերն են՝ արդյո՞ք թատրոնը համոզելու դեր ունի, որ աշխարհով մեկ գտնվող համայնքները երբեք չեն մոռացել պատմական մեղքը, և ինչպե՞ս կարող է թատրոն ստեղծողը այդպիսի վնասվածքը բեմ բարձրացնել:
- «Բեմականացնելով անբեմականացնելին»-ի տոմսերի արժեքն է 10 դոլար և այն կարող են գնել www.CenterTheatreGroup.org կայքից, կամ զանգահարելով (213) 628-2772 հեռախոսահամարին: Քըրք Դուգլասի թատրոնը գտնվում է Վաշինգտոնի 9820 բուլվարում, Քուլվեր սիթի, 90232:
Ուշադրությանն արժանի
Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ Կենտրոնական թատերական խմբավորումը, Հայկական դրամատիկական արտիստների դաշիքնի (ADAA) հետ միասին կներկայացնի «Բեմականացնելով անբեմականացնելին. կոտորածների դրամատիզացման էսթետիկան» Քըրք Դուգլասի թատրոնում, ապրիլի 28-ին, երեկոյան 20:00-ին:
«Բեմականացնելով անբեմականացնելին» մասնակցելու են Էմմի հաղթող և Օսկարի հավակնորդ Շոհրեհ Աղդաշլուն («Ավազի և մշուշի տունը»), Սեմ Անդերսոնը(«Միևնույն բանի համար տարբեր բառեր»,KDT), Լեսլի Այվազյանը («Ինը հայեր», Մարկ Թապերի ֆորում), Կեն Դավթյանը(«Բորատ»), Քրիստինե Կլուջյանը և Հրաչ Թիթիզյանը («Բենգալյան վագրը Բաղդադօ գազանանոցում», Թապեր):
«Բեմականացնելով անբեմականացնելին»-ում, որը բեմադրված է Միքայել Արաբյանի կողմից(«Սպասելով Գոդոտին», Թապեր), Լեսլի Այվազյանը ընթերցում է «15-15» ներկայացման որոշ հատվածներ՝ Սևան Գալստյան Գրինի «Մոռացված հացը» և Նեյլ Մակ Ֆերսոնի «Ցանկանում եմ մեռնել երգելով. ձայներ Հայոց Ցեղասպանությունից»: Բոլոր երեքն էլ տարբեր կերպ են բեմականացնում Հայոց Ցեղասպանությունը, որը Օսմանյան կայսրության կողմից փոքրամասնություն կազմող հայերի համակարգված ջարդերն էր(սկսվել է 1915 թվականի սկզբին):
Ներկայացումը ուղեկցվելու է փորձագետների քննարկումներով, որոնք հսկվում են Large Steven Leigh Morris -ում LA Weekly-ի քննադատների կողմից, հայկական համայնքի և Լոս Անջելեսի թատրոնի արտիսների նշանավոր հյուրերի հետ, որոնք կառչել էին այն մտքից, որ ցանկանում են բեմի վրա ներկայացնել պատմական ողբերգությունը:
Փորձագետները ներառում են թատերագիր Լեսլի Այվազյանը, Գրեգ Հիթթելմանը՝ Enough Project-ի հաղորդակցությունների ղեկավարը, թատերագիր Ջուլի Մարի Մյաթթը, ղեկավար Միքայել Պերեցյանը և ղեկավար Ջոզ Լուիզ Վալենզուելան:
Քննարկման հիմնական հարցերն են՝ արդյո՞ք թատրոնը համոզելու դեր ունի, որ աշխարհով մեկ գտնվող համայնքները երբեք չեն մոռացել պատմական մեղքը, և ինչպե՞ս կարող է թատրոն ստեղծողը այդպիսի վնասվածքը բեմ բարձրացնել:
«Բեմականացնելով անբեմականացնելին»-ի տոմսերի արժեքն է 10 դոլար և այն կարող են գնել www.CenterTheatreGroup.org կայքից, կամ զանգահարելով (213) 628-2772 հեռախոսահամարին: Քըրք Դուգլասի թատրոնը գտնվում է Վաշինգտոնի 9820 բուլվարում, Քուլվեր սիթի, 90232:
«Բեմականացնելով անբեմականացնելին» ներկայացումը կազմում է ԴուգլասՊլուս ծրագրի մի մասը Քըրք Դուգլասի թատրոնում: ԴուգլասՊլուսը ճկունություն է ապահովում նոր աշխատանքը հետազոտելու և ամբողջական ու մինիմալ բեմական իրադարձությունների սահմաններ գծելու համար՝ աշխատաժողովներ, ընթերցանություններ, ավանդական և ոչ ավանդական ներկայացումների ձևակերպումներ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ