Դեյվիդ Իգնատիուս. Սխալ պատասխան Charlie Hebdo-ին
Հոդվածի առանցքում
- Տեսնելով, թե ինչպես են ջիհադիստները մոլեգնում ինտերնետում, միայնակ գայլերն էլ հարձակումներ են կատարում Փարիզում և այլ քաղաքներում, վախեցած քաղաքացիները (և պատեհապաշտ քաղաքական գործիչները) պատասխան հրամանների են սպասում:
- ԱՄՆ պահպանողականները կշտամբել են նախագահ Օբամային, որ չի առաջնորդում ջիհադիստների դեմ նոր պատերազմը: Կներեք, բայց հակաաբեկչության այս հավաքագրումը սխալ պատասխան է Charlie Hebdo-ի ողբերգությանը: Դա նշանակում է կրկնել Միացյալ Նահանգների սխալները, որոնք թույլ տրվեցին՝ արձագանքելով 2001-ի սեպտեմբերի 11-ին:
- Փարիզի ողբերգությունից հետո ահաբեկչության վերլուծաբանները կապ են գտել Եմենի Ալ-Քաիդայի և Իսլամական պետության հետ: Բայց դա ուղղորդված դավադրություն ընդունելու փոխարեն լավ կլիներ վերլուծել Charlie Hebdo-ի վրա զինված հարձակում իրականացրած Սաիդ ու Շերիֆ Կաուչի եղբայրների փողոցային խմբավորման ու բանտի կապերը Ամեդի Կուլիբալիի հետ, մի մարդու, որը հարձակվել էր մթերային խանութի վրա:
- ԱՄՆ պաշտոնյաները հասկացան, որ ծայրահեղականների դեմ պայքարի ներքին լավագույն ծրագրերը վերաբերում են ներքևից-վերև ջանքերին , որտեղ տեղական իրավապահներն աշխատում են մահմեդական և այլ համայնքների կազմակերպությունների հետ:
Ուշադրությանն արժանի
Փարիզիում Charlie Hebdo-ի վրա կատարված մահացու հարձակումից մի քանի օր հետո Ֆրանսիան «պատերազմ» է հայտարարել ահաբեկչությանը, 10.000 ֆրանսիացի ռազմականացված ոստիկաններ են դուրս եկել փողոց, ԱՄՆ պահպանողականներն էլ կշտամբել են նախագահ Օբամային, որ չի առաջնորդում ջիհադիստների դեմ նոր պատերազմը: Կներեք, բայց հակաաբեկչության այս հավաքագրումը սխալ պատասխան է Charlie Hebdo-ի ողբերգությանը: Դա նշանակում է կրկնել Միացյալ Նահանգների սխալները, որոնք թույլ տրվեցին՝ արձագանքելով 2001-ի սեպտեմբերի 11-ին:
Տեսնելով, թե ինչպես են ջիհադիստները մոլեգնում ինտերնետում, միայնակ գայլերն էլ հարձակումներ են կատարում Փարիզում և այլ քաղաքներում, վախեցած քաղաքացիները (և պատեհապաշտ քաղաքական գործիչները) պատասխան հրամանների են սպասում: Գայթակղիչ է պատկերացնել 21-րդ դարի «հզոր Wurlitzer» տարբերակը: ԿՀՎ այդպես անվանեց իր գաղտնի հակակոմունիստական հաղորդագրությունները 1940-ականների վերջին և 50-ականներին: Նման քարոզչական ռազմավարությունները հասկանալի են, բայց դրանք նույնպես սխալ են:
Ի՞նչ է համոզում հակաահաբեկչական հաղորդագրությունը: Լսենք Մալիք Մերաբեթին՝ ծագումով ալժիրցի ֆրանսիացուն, որը գովաբանել է իր եղբայր Ահմեդին, ոստիկանին, որը սպանվել է Փարիզի հարձակումների ժամանակ: Հուղարկավորությունից հետո նա ասել է. «Իմ եղբայրը մուսուլման էր, նրան սպանել են մարդիկ, ովքեր հավակնում են լինել մուսուլման: Ահա թե ինչ, դրանք ահաբեկիչներ են»:
Փարիզի ողբերգությունից հետո ահաբեկչության վերլուծաբանները կապ են գտել Եմենի Ալ-Քաիդայի և Իսլամական պետության հետ: Բայց դա ուղղորդված դավադրություն ընդունելու փոխարեն լավ կլիներ վերլուծել Charlie Hebdo-ի վրա զինված հարձակում իրականացրած Սաիդ ու Շերիֆ Կաուչի եղբայրների փողոցային խմբավորման ու բանտի կապերը Ամեդի Կուլիբալիի հետ, մի մարդու, որը հարձակվել էր մթերային խանութի վրա:
Ֆրանսիական մամուլը ենթադրում է, որ եռյակը ավելի մոտ է ԿՀՎ-ի նախկին սպա Մարկ Սեյջմանի, այսպես կոչված, «անառաջնորդ ջիհադին», քան Ալ-Քաիդայի 9/11 մոդելին:
«Կրոնի դերն այս ամենում վտանգավոր աստիճանի չափազանցված է», – ասում է պետդեպարտամենտի նախկին պաշտոնյան, որն այժմ կազմակերպում է ծայրահեղականությանը հակազդելու մասնավոր հատվածի ջանքերը:
«Եթե մենք կենտրոնանանք կրոնական բանավեճերի վրա, կպարտվենք: Մենք կորցնում ենք այն, ինչ ծայրահեղականներն առաջարկում են երիտասարդներին՝ մասնակցության զգացումը, արկածախնդրության հնարավորությունը և ընդլայնված կարգավիճակ: Պայքարելու համար մենք նրանց ավելի շատ պետք է դիմենք որպես երիտասարդների, ոչ թե մահմեդականների»:
Ինչ սովորեց Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ Ալ-Քաիդայի դեմ թուլացող պայքարից: Վերջին շաբաթվա ընթացքում ես այդ հարցը տվել եմ Սպիտակ տան և ամբողջ կառավարության հակաահաբեկչական փորձագետներին ու ստացել եմ որոշ հետաքրքիր պատասխաններ:
Նախ, Միացյալ Նահանգները արժանահավատ չէ, որպեսզի մուսուլմաններին պատմի իրական իսլամի մասին: Ծայրահեղականների բռնությունները կարող են կանխել Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և մահմեդական աշխարհի այլ երկրների կրոնական կենտրոնները: Լավ օրինակ է և դրա կարիքը զգացվում է, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի ծայրահեղականության բռնության դեմ «կրոնական հեղափոխություն» սկսելու կոչը: ԱՄՆ-տեխնոլոգիան կարող է օգնել սոցիալական լրատվամիջոցների օգնությամբ նման հաղորդագրությունների տարածմանը, բայց Ամերիկան չի կարող լինել նախաձեռնող:
Երկրորդ՝ ԱՄՆ պաշտոնյաները հասկացան, որ ծայրահեղականների դեմ պայքարի ներքին լավագույն ծրագրերը վերաբերում են ներքևից-վերև ջանքերին , որտեղ տեղական իրավապահներն աշխատում են մահմեդական և այլ համայնքների կազմակերպությունների հետ:
Երբ անցյալ տարի երեք դեռահաս աղջիկներ Դենվերից առցանց հետևեցին արմատական հայացքներին ու որոշեցին գնալ Սիրիա կռվելու, տեղական մահմեդական համայնքը տեսավ նախազգուշացնող նշանները և կասեցրեց նրանց մտադրությունը: Ավելի ուշ՝ համայնքային հանդիպման ժամանակ, Ազգային Հակաահաբեկչական կենտրոնի պաշտոնյան ցույց է տվել դանակի, ատրճանակի և բջջայինի լուսանկարներ և զգուշացրել է, որ հեռախոսը առավել վտանգավոր է:
Ոստիկանության և տեղական մահմեդական առաջնորդների միջև համագործակցությունը կլինի փետրվարի 18-ին ծայրահեղականության բռնություններին հակազդելու վերաբերյալ Սպիտակ տանը նախատեսված հանդիպման գլխավոր թեման:
Նիստը կուսումնասիրի հաջողված դեպքերը Բոստոնում, Լոս Անջելեսում և Մինեապոլիսում: Պաշտոնյաները հասկանում են, որ անխափան կապ կա երիտասարդ քրեական խմբավորման գործունեության և ահաբեկչական հավաքագրման միջև: Ըստ ավստրալիացի վերլուծաբան Սեմ Մալինսի՝« ահաբեկիչները պետք է ձեռք բերեն քրեածին հմտություններ, որպեսզի հաջողությամբ կատարեն իրենց դերը»:
Երրորդ դասն այն է, որ սոցիալական մեդիան պետք է օգտագործի ահաբեկչության դեմ արդյունավետ հաղորդագրությունները՝ ստեղծելով, ինչպես ամերիկացի մի պաշտոնյա է ասել, «ցանց ցանցերում»: Դրա օրինակն է «Ընդդեմ ծայրահեղականության բռնության» ցանցը, որը հովանավորվում է Google-ի գաղափարների կողմից 2011-ին: Այն այժմ ներառում է 300 նախկին ջիհադիստների, խմբավորման անդամների և արմատական ազգայնականների, որոնք առցանց խորհրդատվություն են ապահովում պոտենցիալ ծայրահեղականներին:
Նորարարական բրիտանական նախագիծ է «Աբդուլլահ-X»-ը, որը ստեղծել է նախկին ջիհադիստ: Երբ պատանին Մեծ Բրիտանիայում ինտերնետով որոնում է տեղեկություններ ջիհադի նպատակով Սիրիա ճանապարհորդելու համար, նա կարող է ստանալ նպատակային գովազդ, որտեղ անիմացիոն մուլտֆիլմի հերոսը հակազդում է ծայրահեղականությանը: Այնտեղ ասվում է. «Դուք պետք է սպանեք ուրիշներին, որպեսզի ձեր աշխարհը մաքրվի: Դուք իսկապես կարծում եք, որ դա՞ է իսլամը»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ